Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ աղմկահարույց իրավիճակի եւ Բելառուսի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

Նոյեմբեր 20,2018 12:56

Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պաշտոնի հարցում ՀԱՊԿ-ում կոնսենսուս չլինի, ապա մենք պետք է փորձենք հասնել այդ կոնսենսուսին, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Այսօր այս մասին հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հուշագիրն ու առաջիկայում զենքի մատակարարումը Բելառուսի պատասխանն է Հայաստանին,եւ ինչպիսին են լինելու Բելառուսի հետ հարաբերությունները, հաշվի առնելով, որ հայտարարել եք՝ այլեւս հարմարվողական չեն լինելու այդ հարաբերությունները, Փաշինյանը պատասխանեց՝ «Երեք ամիս առաջ էլ խմբաքանակ մատակարարվել է, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էին շատ ավելի վաղ; Այդ ամենը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ: Եվ մենք կարծում ենք նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործունեությունը: Մենք փոխադարձ պետք է պարզաբանումներ ունենանք, յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ»:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց` Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930