Լրահոս
Օրվա լրահոսը

Գերհամեստ ծախսերով վառվել են Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբեր 20,2018 20:45

Քիչ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ տոնակատարությամբ վառվել են 27 մետր բարձրություն ունեցող գլխավոր տոնածառի լույսերը։ Գյումրու գլխավոր եղևնու վրա կատարված ծախսերը բավական համեստ են․ տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար այս տարի հատկացվել է ընդամենը 3 մլն դրամ, այսքան ճիշտ այնքան գումար, որքան տրամադրվել էր նախորդ տարի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը, տոնածառի վրա առանձին գումար չի ծախսվել, տեղադրվել է հին տոնածառը․ որոշակի փոփոխություններ է կատարվել լուսային ձևավորման մեջ։ Նկատենք, որ ամանորյա ծախսեր հատկացնելիս՝ Գյումրու քաղաքային իշխանավորները դառնում են բավական ժուժկալ՝ հայտարարելով, որ դեմ են ամանորյա «տաշի-տուշիներին», քանի որ քաղաքը հազարավոր խնդիրներ ունի։

Ի դեպ, հանրապետության քաղաքներից Գյումրին առաջինն է, որը վառում է իր տոնածառի լույսերը։ Տոնակատարության ժամանակ այս մասին պարծենալով շեշտել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31