Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթայի թաքուն, անաղմուկ օգնությունը՝ գյումրեցի անապահովներին

Դեկտեմբեր 30,2018 18:59

«Առավոտի» տեղեկություններով, այս պահին Գյումրիի 60-ից ավելի անապահով ընտանիքների մեծ արկղերով սննդամթերք է բաժանվում՝ Ամանորյա սեղան գցելու համար։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի կողմից, այն իրագործում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը։ Մեր այս տեղեկությունը հաստատեց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը։

Նշենք, որ Թաթա Սիմոնյանն առաջին անգամ չէ նման բարեգործություն անում, պարզապես նա չի ցանկանում այս մասին խոսվի։ Այս անգամ ևս երգիչը խնդրել է չբարձրաձայնել, սակայն նրա փոխարեն սկսել են խոսել հաճելի անակնկալի եկած ընտանիքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31