Լրահոս
Օրվա լրահոսը

Անպտուղ զույգերին օժանդակելուն պետությունը 210 միլիոն դրամ կհատկացնի. նախարար

Հունվար 23,2019 15:24

«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար այս տարի նախարարությունը 210 միլիոն դրամ գումար է նախատեսել, նախկին 50 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս շաբաթ արդեն հանդիպում ունենք՝ որոշելու, թե այդ 210 միլիոնը ինչպես ենք ծախսելու: Բայց, նախնական ասեմ՝ հակվածությունը հիմնականում ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն, եւ մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Որովհետեւ ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ծախսն ավելի արդյունավետ է պարզել պատճառը եւ լուծել: Սա ավելի էժան է եւ ավելի շատ մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան պարզապես մի քանի տասնյակ զույգերի արտամարմնային բեղմնավորում անելը: Բայց երկուսն էլ լինելու են»,-ասաց Թորոսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031