Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը «Courtyard by Marriott» հյուրանոց կունենա

Հունվար 31,2019 12:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ՝ քննարկելու մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Ինչպես Կառավարության հաղորդագրությունից տեղեկացանք, Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանում ընթանում են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի մասնակցությամբ ներդրումային ծրագրի իրականացման ու արդյունքում նոր հյուրանոցի բացմանն ուղղված աշխատանքներ։

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի շուկա է մուտք գործելու Մարիոթի «Courtyard by Marriott» բրենդը, որը հատկապես հայտնի է որակյալ ու ոչ շատ թանկ հյուրանոցային ծառայությունների մատուցման սեգմենտում։ Նախագիծը հավանաբար Հայաստանի զբոսաշրջային շուկայի ուսումնասիրությամբ ու կարիքների գնահատմամբ է մշակվել և հյուրանոցի տեղակայումը նախատեսվում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ տարածքում՝ Երևանի փոքր կենտրոնում։ Հյուրանոցային նախագիծը հարյուրավոր նոր աշխատատեղեր է ստեղծելու, իսկ հյուրանոցը կառավարումն իրականացնելու է հենց «Մարիոթ Ինթերնեյշնլը»։

Հիշեցնենք, որ Մարիոթի նոր հյուրանոցի կառուցումը նոր իշխանությունների օրոք երկիր մուտք գործող առաջին միջազգային հայտնի բրենդն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031