Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ ինքը մեզանից հիասթափվի, կամ չէ». Արայիկ Հարությունյան

Փետրվար 12,2019 18:14

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեր հարցին՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնի մոտ մեջբերում էր անում Հրանտ Մաթեւոսյանից, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նույն ժամանակահատվածում ֆեյսբուքյան իր էջում Պարույր Սեւակ էր մեջբերում՝ գրելով՝ «անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, սիրելիս, որ քեզ սիրել ու օգնել եմ», ինչո՞ւ եք հոգնեցրել ընդդիմությանը՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հոգնել են, հետո ուժ կհավաքեն: Պարբերաբար այդպես հոգնում են, նորից ուժ են հավաքում: Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել»:

Մեր հարցին՝ այդ հիասթափությունը կարո՞ղ է տարածվել՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ ինքը մեզանից հիասթափվի, կամ չէ: Կարծում եմ, ընդդիմության գործն է միշտ հիասթափվել գործող իշխանությունից ու հոգնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728