Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հրավերով Ծառուկյանը կմեկնի Սոչի

Փետրվար 12,2019 20:25

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին:

Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը:

Համաժողովն այս տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները:

Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու վաղը՝ փետրվարի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728