Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 22,2019 11:43

Փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա նոր հիմնի տեքստի մրցույթի մասին։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում, որը հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել։ Այսօր շատերը Ալեն Սիմոնյանի այս առաջարկությունն անհեթեթություն են որակում՝ համարելով անիմաստ եւ անկարեւոր զբաղմունք։ Շատերի կողմից էլ օրհներգը փոխելու՝ ԱԺ փոխխոսնակի գաղափարը ճիշտ հակառակ արձագանքին է արժանացել, խրախուսվել եւ մեծ ոգետրությամբ է ընդունվել, ձեռք բերել նաեւ արվեստագետների աջակցությունը։

ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ առաջարկի շուրջ քարկոծումներն ու քննադատությունները գնալով ավելի մեծ թափով կտարածվեն եւ իր ծրագիրը պարզապես կարող է չիրականանալ. «Նախ եւ առաջ մի բան հասկանանք, չի կարելի մարդուն քննադատել եւ քարկոծել կարծիքի համար։ Չի կարելի հարձակվել մարդու վրա իր կարծիքի համար։ Հայաստանի Հանրապետությունում այլեւս բարձրագույն արժեք է ցանկացած մարդու կարծիք։ Ուստի, ազատ կարծիք հայտնելու իրավունք ունենք բոլորս։ Առավել եւս մարդ, որն անցած ճանապարհ ունի՝ օրինակ ես»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն որոշակի արդյունքի հասել է. նախ՝ ֆիքսվել է, որ միանշանակ չէ վերաբերմունքը գործող օրհներգի՝ «Մեր հայրենիք»-ի նկատմամբ, երկրորդ՝ Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ։

«Օրհներգը հարգանքի պես մի բան է, այն չես կարող օրենքով սահմանել։ Եթե մարդիկ իրենց սրտերում որոշեցին, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ այն տեքստը, որը կգրվի այդ երաժշտության համար՝ շատ ավելի հոգեհարազատ է, ապա կարեւոր չի լինի, թե օրենքի մեջ ինչ է գրված։ Այս փուլում ես դեռ չեմ էլ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ պարզապես այլընտրանք է ստեղծում այն բոլոր մարդկանց համար, որոնց պայմանականորեն հույս է տվել։ ԱԺ փոխխոսնակը նաեւ նշեց, որ չի ուզում այնպես ստացվի, որ մի բան է ասել, ապա իր խոսքից հետ է կանգնել. «Ես այդ մարդը չեմ»։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728