Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն ու դուստրը բյուջեի հաշվին չեն մեկնել Բրյուսել

Մարտ 06,2019 16:24

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Բրյուսել կատարած այցը նորից քննարկումների առարկա է դարձել: Հայտնի է, որ բրյուսելյան հանդիպումների ժամանակ տիկին Հակոբյանը վարչապետին չէր ուղեկցում, հետեւաբար այցն ուներ անձնական բնույթ: Ու միակ հարցը, որ այստեղ առաջանում էր՝ ո՞ւմ հաշվին է Բրյուսել մեկնել վարչապետի տիկինն ու դուստրը՝ Մարիամը:

Բրյուսելում լրագրողների խումբը Աննա Հակոբյանին հանդիպել էր խիստ պատահաբար՝ փողոցում՝ անձրեւի տակ վազելիս: Այս մասին նաեւ գրառում էր արել տիկին Հակոբյանը: Ավելի ուշ նրան Մարիամի հետ տեսանք սրճարաններից մեկում՝ պատուհանի մոտ՝ դրսի կողմից, հետեւաբար սա էլ, ըստ էության, հանդիպում վարչապետի տիկնոջ հետ չենք կարող անվանել:

Դրանից հետո Աննա Հակոբյանին չենք հանդիպել՝ ոչ ինքնաթիռում, ոչ որեւէ տեղ:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եւ դստեր այցը բյուջեի, հարկատուների հաշվին չի եղել, նրանք իրենց անձնական միջոցներով են դա արել, հետեւաբար այս առումով մտահոգություններն անտեղի են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հետաքրքիր է, իսկ ո՞վ է վճարել վարձու խուզարկուին վարչապետի տիկնոջ տեղաշարժերի մանրամասնությունների վերաբերյալ։

  2. Նարեկ says:

    Աննա Հակոբյանը հո ՎԱՏ մարդ չի, որ պետբյուջեն իր ընտանիքին ծառայեցնի: Հիշում եմ, ժամանակին էլ Սերժ Սարգսյանը սեփական միջոցներով ցողունային բջիջներով պատվաստվեց Կորեայում: Սեփական միջոցներով: Աննայի նման:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031