Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի սրտով ֆրանսուհին այցելել է ապագա բժիշկներին ու հայրենիքի պաշտպաններին

Մայիս 30,2019 19:01

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ԵՊԲՀ ապագա բժիշկները, կենտրոնում բուժում ստացող հայրենիքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և անվան բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալեցին ֆրանսահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Ֆրանսահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվեց ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար:

Ռոզի Արմենը հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում ու գնահատում են  նրա արվեստը: Այս անգամ «հայի սրտով ֆրանսուհին» Հայաստան է ժամանել բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգին հանդես գալու նպատակով:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031