Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբայանի` սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը արդարացի է». «Միացում» միավորում

Հուլիս 12,2019 23:20

Արցախում ընթացող նախընտրական քարոզարշավը շարունակվում է Միավորման անդամների մեծամասնության կողմից սպասված պարագայում:

Սամվել Բաբայանի թիմը փորձում է սահմանադրական փոփոխություններ կատարել, ինչը թույլ կտա Բաբայանին մասնակցել ընտրություններին: Անցկացված ստորագրավաքը ցույց տվեց, որ Սամվել Բաբայանը Արցախի հասարակությունում աջակցություն ունի և կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա անկախ դրանից, թե արդյոք կկարողանա ի կատար ածել անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները:

Կառավարության հիմնական թեկնածու Արայիկ Հարությունյանի թիմում աճում է Արցախի հասարակության աջակցությունը չունենալու փաստի գիտակցումը: Նույնիսկ ակտիվ ընտրարշավը և ծախսված ֆինանսական և այլ ռեսուրսները  չեն կարող փոխել հասարակության գերակա կարծիքը, որ Արայիկ Հարությունյանը՝ որպես Արցախի ամենահարուստ անձանցից մեկը և 2007-2017թթ. Արցախի վարչապետի պաշտոնակատարը, անձամբ պատասխանատու է Արցախում խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի և 2016թ․ պատերազմի արդյունքների համար:

Սույն թվականի հուլիսի Արցախի հասարակությունը ականատես է լինում անցյալը և Արցախի արդեն իսկ անցած ճանապարհը այս կամ այլ կերպով ներկայացնող երկու քաղաքական ուժերի բախմանը: Ընդ որում, գերիշխող է դառնում այն համոզմունքը, որ հասարակությունը ապագային ուղղված հայեցակետով թեկնածուի կարիք ունի և փնտրում է հենց նման թեկնածուի:

Միավորումը գտնում է, որ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը դատապարտված է պարտություն, և հուսով է, որ նրա թիմը կգիտակցի սույն իրողությունը: ՀՀ-ում, ԱՀ-ում և տարածաշրջանում ներկայիս դրության թելադրմամբ Արցախի նախագահի պաշտոնը չեն կարող ստանձնել օլիգարխներ և հեռացող իշխանության ներկայացուցիչներ: Միավորումը հույս ունի, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գիտակցում է՝ այլընտրանքային քաղաքական ապագա կերտելու հնարավորություն և տեղեր խորհրդարանում այն կունենա իր առաջնորդի քաղաքականությունից հեռու մնալու դեպում միայն ՝ սրանով իսկ խուսափելով ՀՀ Հանրապետական կուսակցության ճակատագրից:

Միավորումը գտնում է, որ պարոն Բաբայանի` սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը արդարացի է և պետք է իրագործվի Արցախի օրենսդրության շրջանակներում: Սամվել Բաբայանին ընտրվելու իրավունք ընձեռելը թույլ կտա թե հենց թեկնածուին, թե հասարակության գիտակցել սույն քաղաքական գործչի իրական կշիռը եւ գնահատել հետխորհրդային շրջանում Արցախի հասարակության անցած ճանապարհը: Ներկայիս իրավիճակում իշխանությունների գործողությունները պետք է քաղաքական բնույթ ունենան և ուղղված լինեն ուժի կիրառման բացառմանը՝ հասարակության անհարկի ապակայունացումից խուսափելու համար:

Միավորումը կրկին ընդգծում է Արցախի ապագայի մասին այլընտրանքային տեսակետ առաջարկող երրորդ թեկնածու ունենալու անհրաժեշտությանը: Արցախի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի հասարակական, պետական ​​և քաղաքական գործիչ, ով չի մասնատում, այլ ամրապնդում ու միավորում է հասարակությանը՝ տանելով այն ապագա Միացմանը: Արցախի ապագա նախագահը պետք է լինի հասարակական կոնսենսուսի և համաձայնության նախագահ․ միայն այդպիսի նախագահը և Արցախի միայն համախմբված հասարակությունը կկարողանան հաղթահարել հայոց պետականության և հայ ժողովրդի առջև ծառացած առաջիկա մարտահրավերներն ու սպառնալիքները: Միավորումը պատրաստ է դառնալ այն հարթակը և բևեռը, որի շուրջը տեղի կունենա հասարակության կոնսոլիդացիա:

«Միացում» միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031