Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՀԿ-ն հեշտացնում է իշխանության խնդիրը. ում ուզեն՝ կնշանակեն ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ». իրավապաշտպան

Սեպտեմբեր 19,2019 13:39

«Իշխանության վերջնական նպատակը դատարանների, եւ հատկապես՝ ՍԴ-ի վրա հսկողություն տարածելն է: Մինչ այս կիրառված գործիքներն արդյունք չեն տվել, եւ հիմա քաղաքական իշխանությունը, մոռանալով բովանդակության մասին, խոսում է ձեւի մասին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ «Իմ քայլը» խմբակցության մեկնարկած իրավական գործընթացի մասին, ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ ըստ սահմանադրության՝ էական կարգապահական խախտման դեպքում ԱԺ-ն, հնարավոր է, որ սկսի ՍԴ դատավորի պաշտոնանկության գործընթաց. «Մեկնարկի համար պետք է ԱԺ-ում փակ լսումներ անցկացվեն, պետք է ԱԺ-3/5-ի եւ ՍԴ-ի 2/3-ի համաձայնությունը, իսկ «Իմ քայլն» ունի ավելի քան 3/5-ը: Եթե խոսենք բովանդակությունից, պետք է ասել, որ դատավորը ինչ-ինչ խախտումներ է թույլ տվել, բայց չկան նման հիմքեր: Իրավիճակն այնպիսին է, որ գործընթացը սկսում են, հետո նոր միայն մտածում, թե ինչ հիմնավորումներ կարող են գտնել»:

Ուղիղ։ Իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյան ու Լուսինե Սահակյան։ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել, ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը։

Gepostet von Aravot am Donnerstag, 19. September 2019

 

Մելիքյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Լուսավոր Հայաստան»-ի այն օրինագծին, որով ԱԱԾ-ի ղեկավարի եւ Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքականացվում են: «Առաջարկվում է այդ երկու պաշտոնները դարձնել քաղաքական, որպեսզի իշխող քաղաքական ուժն այդ պաշտոններում ում ուզի՝ առաջադրի: ԼՀԿ-ն ոչ թե բուն խնդիրն է լուծում, այլ հեշտացնում է խնդիրն իշխանության, որն ում կուզի՝ կնշանակի: Ամեն պատահած եթե դառնա ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ, չեմ կարծում, որ քաղաքացիները կարող են իրենց լավ զգալ: Հիմա, օրինակ, «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին ոչինչ չի խանգարի ԱԱԾ տնօրեն դառնալ: Կուզե՞նք նման մտածելակերպով մարդը դառնա ԱԱԾ տնօրեն: Հիմա ԼՀԿ-ն ընդդիմությո՞ւն է…»,-հարցադրումներ արեց իրավապաշտպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30