Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության փոխհատուցումը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին. Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի և NovostiNK-ի հրապարակումներին

Հոկտեմբեր 02,2019 11:42

Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է «Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, միեւնույն է՝ Հայաստանի երկաթուղային համակարգը ի վիճակի չի լինի լիարժեքորեն ապահովել փոխադրումային գործառույթը» հարցազրույցը, իսկ NovostiNK կայքում՝ «Վրաստան ուղարկված 360 վագոնից Հայաստան է վերադարձել միայն 30-ը» հոդվածը: Նշված նյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվարից Ընկերությունը վերանորոգման աշխատանքները կատարում է սեփական ուժերով՝ Գյումրիի վագոնային դեպոյում: Շահագործման ժամկետի երկարացման նպատակով Վրաստան վերանորոգման ուղարկված բոլոր վագոնները վերադարձվել են ՀԿԵ-ին: Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգման համապատասխան ակտերով:

Ներկա պահին Ընկերությունում իրականացվում է բեռնատար վագոնների պարկի արդիականացման ծրագիր, նոր կիսավագոնների գնման գործընթացն ընթանում է ըստ ծրագրվածի:

ՀԿԵ ուղևորափոխադրումները շահութաբեր չեն, ինչպես և երկաթուղային ուղևորափոխադրումներն աշխարհի բոլոր երկրներում: Ուղևորափոխադրումների գծով ստացված վնասի հիմնական մասը փոխհատուցվում է Ընկերության սեփական միջոցների հաշվին, իսկ ՀՀ կառավարության կողմից ստացվող փոխհատուցումը կազմում է վնասների ամբողջ ծավալի մոտ 12% կամ մոտ 300 մլն դրամ տարեկան, ինչը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին:

Ընկերությունը կոչ է անում հրապարակել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքները՝ զերծ մնալով հասարակությունը մոլորեցնող տեղեկատվություն տարածելուց: Միևնույն ժամանակ Ընկերությունը դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը ՀԿԵ գործունեությանը վերաբերվող ստահոդ տեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով:

 

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈԻ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031