Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մանրամասներ՝ Գյումրիում իր տան մեջ կնոջ սպանությունից

Մարտ 05,2020 19:50

Այսօր գիշեր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում։ 43֊ամյա Մարինե Խ.֊ն իր տան մեջ վիճաբանության մեջ է մտել իր մտերիմի հետ, վերջինս ծեծի է ենթարկել թե կնոջը, թե նրա 13֊ամյա աղջկան։ Որոշ ժամանակ անց կինը մահացել է, նրա անչափահաս դստերը՝ տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Կատարողի անձը պարզված է, նա ձերբակալված է, վերջինս 28֊ամյա, նախկինում դատապարտված երիտասարդ է, այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 1-ին և 14-րդ կետերով։ Հոդվածը, որը կոչվում է «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», սահմանում է․1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: 14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Շտապօգնություն  ահազանգողը եղել է կատարողի մայրը։

Դեպքի առթիվ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031