Լրահոս
Օրվա լրահոսը

Բոնոն երգ է նվիրել իտալացիներին, որոնք փակված են տանը կորոնավիրուսի պատճառով

Մարտ 18,2020 16:29

Սուրբ Պատրիկի օրը U2 խմբի մեներգիչ Բոնոն յուրահատուկ նվեր է արել իտալացիներին: Բոնոն նոր երգ է գրել 2017թ. հետո առաջին անգամ՝ ոգեշնչվելով իտալացիներից, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ կորոնավիրուսի բռնկման պատճառով, բայց դուրս են գալիս պատշգամբ և երգում են: Նոր երգը կոչվում է «Let Your Love Be Known»:

«Իտալացիներին, որոնք ոգեշնչել են…իռլանդացիներից… բոլորին, ովքեր Սուրբ Պատրիկի օրը գտնվում են վտանգավոր վայրերում, բայց երգում են: Բժիշկներին, բուժքույրերին, կամավորներին, որոնք գտնվում են առաջնագծում, երգում ենք ձեզ համար»,-գրել է երգիչն Instagram-ում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031