Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր դասղեկները պարտադիր հավելավճար կստանա՞ն. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 18,2020 16:50
usucich

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրինագիծը: Նա ներկայացրեց օրինագծի նախապատմությունը՝ շեշտելով, որ դպրոցներում դասղեկի ինստիտուտը վերաիմաստավորման կարիք ունի. «Բոլոր դպրոցներում դասղեկները, կախված մի շարք չափանիշներից, տարբեր հավելավճարներ են ստանում: Դա կարող է կախված լինել, օրինակ, աշակերտների թվից»:

The first session of the Investigation Committee to investigate the validity of gas and electricity tariffs took place at the RA National Assembly

Մելքումյանը հավելեց՝ ըստ ԿԳՄՍ տեղեկանքի՝ ՀՀ-ում կա 17.016 դասղեկ. «1295-ը ստանում է մինչեւ 5000, 2815-ը՝ 5000-10.000, իսկ 6400-ը՝ 20.000 դրամ եւ ավելի հավելավճար: Ցավոք, Երեւանում եւ մարզերում 225 դասղեկ որեւէ հավելավճար չի ստանում: Այս օրինագծով մենք ամրագրել ենք, թե ով է դասղեկը: Ամրագրել ենք նաեւ, որ դասղեկը պարտադիր պետք է հավելավճար ստանա, իսկ չափը կորոշի կառավարությունը»:

Պատգամավորը կարծում է, որ մոտեցումը միասնական պետք է լինի, եւ բոլորը պետք է ստանան հավելավճար. «Օրենքով է պետք սահմանել դասղեկի ինստիտուտը եւ հավելավճար ստանալը»:

Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ դրական չէր: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Ձեր մղումը ճիշտ է, եւ նախարարությունն էլ ունի մտահոգություն: Պարբերաբար բողոքներ ենք ստանում, որ որոշ դպրոցներում դասղեկները չեն ֆինանսավորվում: Բայց կարծում ենք, որ լուծումն այլ տեղում պետք է փնտրել: Դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի: Դրանից կախված՝ դպրոցների մի մասը չի կարողանում վճարել դասղեկներին: Այս օրինագծով լրացուցիչ խնդիրներ կստեղծենք դպրոցների համար»:

Նախարարը տեղեկացրեց, որ մինչեւ սեպտեմբեր քննարկելու են դպրոցների ֆինանսավորման բանաձեւը եւ ավելի բարելավելու իրավիճակը. «Կարծում եմ՝ լուծումն այդտեղ պետք է լինի, եւ դասղեկների լրացուցիչ ֆինանսավորման կարիք չենք տեսնում: Այս օրինագծի ընդունման դեպքում կարող է խնդիր առաջանալ, որ, օրինակ, ուսմասվարների եւ գրադարանավարների համար էլ հավելավճար սահմանվի: Առաջարկում ենք լրացուցիչ քննարկում կազմակերպել եւ խնդիրը ֆինանսավորման բանաձեւի շրջանակում լուծել»:

Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ երկու ամսով հետաձգում է իր օրինագծի քննարկումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031