Լրահոս
Օրվա լրահոսը

Տղայիս մեջ մեղքի զգացում բացարձակ չկա. Արա Սուքիասյան

Մարտ 19,2020 11:27

16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի ու սպանվածի հետ դեպքի օրը տանը գտնվող երկու անձանց միջեւ առերեսումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը:

«Առերեսումը նախատեսված էր մի երկու օր առաջ տանը գտնվածների հետ, բայց համաճարակով պայմանավորված հետաձգվել է: Դեպքի օրը իմ տղան այդ տնից դուրս է եկել երեկոյան ժամը 18:00-ին, իսկ շտապ օգնություն են կանչել գիշերը՝ 23:00-ին, տրամաբանեք իմ տղայի առնչությունը այդ աղջկա սպանությանը: Սպանված աղջիկը սենյակում է մենակ եղել, կողքի սենյակում գտնվել են եւս երկու հոգի՝ տղա, աղջիկ: Օրինակ` իմ մոտ հարց է առաջացել՝ ոստիկանությունում տեղյա՞կ էին, որ իրենց սպասարկման տարածքում գտնվող բնակարանը վարձակալվել էր անբարո ծառայություն մատուցելու համար, եթե տեղյակ էին, ու միջոցներ չեն ձեռնարկել, ապա պետք է մեղադրվեն իմանալ-չհայտնելու հոդվածով: Իսկ եթե տեղյակ չեն եղել, ուրեմն այդ ոստիկանությունը բանի պետք չէ, որ չի տիրապետում տարածքի իրավիճակին: Զրույցների ժամանակ տղաս շարունակում է պնդել, որ ինքը սպանություն չի կատարել, այդ աղջկան սպանողն ինքը չէ, քրեական գործում էլ ապացույցներ չկան, որ իմ տղան է սպանողը»,- պատմեց Արա Սուքիասյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ նա պնդում է, որ իր տղան սպանվածի պլանշետը սարքելու համար է նրանց տուն գնացել:

Պարոն Սուքիասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձել է հանդիպել սպանված աղջկա մորը կամ հարազատներին, ի պատասխան ասաց՝ ոչ. «Չեմ փորձել, որովհետեւ ոչ իմ տղան է այդ սպանության մեղավորը, ոչ էլ ես եմ զգում մեղավոր: Իմիջիայլոց, որ տղայիս հետ խոսում եմ՝ իր մեջ մեղքի զգացում բացարձակ չկա, այդ հարցում իրեն մասնակից ու մեղավոր չի համարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031