Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է

Մարտ 22,2020 10:21

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է, որը ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի նշվում է բոլոր մայրցամաքներում, դրանով իսկ կարևորելով ջրի դերը մեր կյանքում: Նույն նպատակով այդ օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2020-ին այն կրում է «Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը» վերնագիրը, ցույց տալու համար ջրի և կլիմայի սերտ փոխկապակցությունը:

Իրոք դա այդպես է: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված հողագնդի անապատացումը առաջանում է տարեկան 10 կմ արագությամբ: Ջուրը ներկայումս վերածվել է երկրագնդի ամենաարժեքավոր ռեսուրսի, որը մենք դատապարտված ենք օգտագործել խնայողաբար ու հնարավորինս արդյունավետ:

Հետևաբար, հարկ է հավասարակշռել հասարակության բոլոր շերտերի կարիքները, որպեսզի ամեն մի բնակիչ, անկախ քսակից պարունակությունից ու սոցիալական դիրքից, բավարար քանակությանբ կյանքի աղբյուր հանդիսացող ջուր ունենա:

Այստեղ Հայաստանը բացառություն չէ: Գործի հաջողությունն էլ զգալիորեն կախված է նաև մեզանից՝ մատակարարներից ու սպառողներից, ու մեր սերտ համագործակցությունից, որի ուղղությամբ և շարժվում է Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը:

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ

Լուսանկարներում՝ «Երեկ և այսօր. ջրավաճառ տղայից մինչև ցայտաղբյուր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031