Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հայտնել է նոր կորուստների մասին. պաշտոնապես հաստատվել են 12-ը

Հուլիս 14,2020 14:22

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քարիմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական բանակը մի շարք կորուստներ է ունեցել։ Վելիևը նշել է, որ սպանվել են մայոր Նամիգ Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպա Իլգար Զեյնալլի, ենթասպա Յաշար Բաբաև, շարքային Էլչին Մուստաֆզադե:

Ավելի վաղ նման տեղեկատվություն հրապարակել է ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նաև, որ սպանվել է կորպուսի հրետանու պետ գնդապետ Իլգար Միրզեևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ սպանվել է Ադրբեջանի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը: Նախօրեին Ադրբեջանը հայտնել էր 4 կորստի մասին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031