Լրահոս
Օրվա լրահոսը

Covid 19-ից մահացել է Հայաստանում հազարավոր կյանքեր փրկած սփյուռքահայ բժիշկ բարեգործը 

Օգոստոս 15,2020 20:53

Օրերս Covid 19-ից մահացել է Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։

Նա ամեն տարի առնվազն երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար տարաբնույթ վիրահատություններ կատարելով։ 1988 թվականին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկ-բարեգործն աշխատում էր Քուվեյթում, հենց այդ թվականից էլ նա սկսել է բարեգործական աշխատանքը հայրենիքում։ Բարդ ու բավական թանկ արժեցող վիրահատություններն անվճար իրականացնելուց բացի, բժիշկը նաև վերապատրաստում էր տեղի մասնագետներին։

Բազմաթիվ հիվանդների փաստմամբ, վիրահատվելուց մի քանի օր անց իրենք ընդմիշտ մոռանում էին հիվանդության ու վիրահատության մասին, նույնիսկ հետքերը չէին մնում։

Գյումրի բժշկական կենտրոնը, որտեղ նա բազմաթիվ վիրահատություններ է իրականացրել, տարածել է մամլո հաղորդագրություն․

«Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը:

Ջանի Հադաթը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում եւ Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում՝ առողջապահության նախարարության թույլտվությամբ։

Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը Գյումրու բժշկական կենտրոնում: Դրանց արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը եւ աշխատակազմը խորապես ցավում են անվանի բժշկի անժամանակ մահվան կապակցությամբ։ Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը մշտապես բարձր է գնահատել Ջանի Հադաթի հայրենանվեր գործունեությունը, քանի որ բարեգործական ծրագրերի շրջանակում Գյումրիում անվճար բուժզննում են անցել եւ վիրահատվել հարյուրավոր քաղաքացիներ։

Եվս մեկ անգամ ափսոսանք հայտնելով բարերարի անժամանակ մահվան կապակցությամբ՝ ցավակցում ենք Ջանի Հադաթի ընտանիքի անդամներին, գործընկերներին եւ ճանաչողներին»։

Տեսանյութը՝ «Ցայգ» հեռուստաընկերության՝ 2012 թվականի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31