Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը կսառեցնի Facebook-ում և Instagram-ում իր հաշիվները՝ միանալով #StopProfitForHate արշավին

Սեպտեմբեր 16,2020 14:55

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլ հայտնիների,  միացել է Facebook սոցիալական ցանցի դեմ #StopProfitForHate թիրախային արշավին։ Թվիթերի իր հետևորդներին նա հայտնել է, որ, ի նշան բողոքի, սեպտեմբերի 16-ին սառեցնում է իր հաշիվները Facebook-ում և Instagram-ում։

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած լուռ նստել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլատրել ատելության խոսքի, քարոզչության և ապատեղեկատվության տարածումը, որի նպատակն է պառակտել Ամերիկան»,- գրել է նա և հավելել, որ սոցիալական կայքերում ապատեղեկատվության տարածումը լրջագույն հետևանքներ է ունենում ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների և ժողովրդավարության վրա։

Արշավի նպատակն է Facebook-ին ստիպել ավելի ագրեսիվ գործողությունների դիմել ատելության հրահրման, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի և նման բովանդակության նյութերը արգելափակելու հարցում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930