Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը երկրապահներին պատրաստվելու հրահանգ է տվել

Սեպտեմբեր 27,2020 15:12

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բոլոր երկրապահներին սահման մեկնելու համար պատրաստվելու հրահանգ է տվել։

«Որ առաջին իսկ հրահանգի դեպքում պատրաստ լինեն…Զինված ուժերի հրամանատարության ներքո ինչ հրաման կլինի՝ կկատարենք։ Մենք պատրաստ ենք, մեր ոգին անկոտրում է»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Ըստ նրա՝ այս պատերազմը իննսունականներից շարունակվող պատերազմ է եւ պետք է վերջնականապես հաղթանակի հիմքը դնենք։

Սասուն Միքայելյանի խոսքով, ռազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս մեր հաղթանակը վերջնականապես կնքենք։

«Իրենք թող հասկանան, որ այդքան փորձեցին տարբեր հարձակումներ՝ քառօրյա պատերազմ, տավուշյան դեպքեր, դիվերսիա, հայ զինվորի ոգին անկոտրում է… թող չխաբնվեն իրենց զինուժին, էս վերջին ձեռքբերած զինտեխնիկային, մենք ազգովի պիտի կանգնենք ու հաղթենք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930