Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն գումար են փոխանցել Քոչարյանները՝ Արցախին. Աղվան Վարդանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Հոկտեմբեր 08,2020 18:11

«Անդրանիկ Քոչարյանը գլուխը պատով է տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի համար փող չի փոխանցել: Նա ասել էր, որ եթե Քոչարյանը մի կոպեկ փոխանցած լիներ՝ քթներիցս կբերեր:

Այս օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է Հայաստանից եւ ՌԴ-ից 5 մլն դրամ եւ ավելի նվիրատուների ցանկը ու այդ ցանկում երեւում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Լեւոնի Քոչարյանի փոխանցումը՝ 5 մլն դրամ: Բացի այդ, «Նաիրի ինշուրանսը» փոխանցել է 20 մլն դրամ, իսկ այդ ընկերության կանոնադրական կապիտալի 1 074 000 000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող բաժնեմասը՝ 60%-ը պատկանում է Լեւոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ Լեւոն Քոչարյանը մարտի դաշտում է:

Թե այս օրերին ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը որքան գումար է փոխանցել Արցախին՝ փորձեցինք պարզել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս չպատասխանեց ոչ զանգերին, ոչ էլ թողած հաղորդագրություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031