Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Ռազմինֆո

Հոկտեմբեր 27,2020 21:21

Ներկայացնում ենք Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց:

Idlib Post-ում հրապարակած լուսանկարում պատկերված են զինված մարդիկ՝ Ադրբեջանի ՊՍԾ համազգեստներով։ Ըստ աղբյուրի՝ Սիրիայից վարձկաններ են: Նկարներում երևում է, որ նրանք սափրված չեն, ինչը վկայում է այն մասին, որ ՊՍԾ ծառայողներ չեն։

Դատելով լուսանկարից՝ դրանք արվել են ՊՍԾ զորամասում, քանի որ հետևում երևում է ՊՍԾ-ին բնորոշ պատի ստենդ: Ավելին` հենց այդ ստենդից նախկինում ցուցադրվել էր ՊՍԾ Հորադիզի սահմանապահ զորամասի մասին հեռուստառեպորտաժներում։

Աջ կողմում ՊՍԾ համազգեստով Սիրիայից վարձկաններն են: Ձախում՝ ՊՍԾ Հորադիզի զորամասի պատի ստենդը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031