Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել». Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. Yerkir.am

Նոյեմբեր 04,2020 19:37

Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Ծիլի ծով», իսկ պաշտոնական անվանումը Խնձորուտի ջրամբար է։

«Մենք էլ գյուղում ծխի մեջ խեղդվում ենք, ամբողջ ծուխը տարածվել է գյուղով մեկ։ Ադրբեջանցիների գլորած անվադողերից անտառը վառվել է ու ծխեցնելով իջել ներքև։ Իրենք երևի տենց են անում, որ մարդիկ հավաքվեն, սկսեն հանգցնել կրակը, որ տեսնեն՝ հավաքված են, հրթիռ կամ արկ գցեն, սպանեն։ Բացի այդ, անտառներն օգնում են սահմանապահներին ու կամավորական ջոկատներին՝ ավելի արդյունավետ պահել սահմանը»,-ասաց տեղի բնակչուհի Աննա Մելքումյանը։

Որևէ մարդ այս պահին  չի տուժել։ Գյուղացիները չեն բացառում, որ ադրբեջանցիները փորձում են վնասել նաև ջրամբարը, որը ջուր է մատակարարում է շրջակա գյուղերին։ Այդ անտառներում նաև մոտակա գյուղերի մեղվի փեթակներն են դրված։ Այս պահին ջրամբարն ու փեթակներն անվնաս են։

ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Նորայր Պապյանը Yerkir.am-ին ասաց՝ սահմանին հարակից մի հսկայական տարածք այրվել է՝ մի ամբողջ անտառպետություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30