Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականություն է, սըր…

Հունվար 18,2021 13:36

Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան որևէ երկիր, այդ թվում՝ արևմտյան, չքննադատեցին։ Ավելին, ոչ միայն հավասարության նշան էր դրվում հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ, այլ երբեմն շատ պատկառելի արևմտյան գործիչներ և կառույցներ անթաքույց ադրբեջանամետ դիրքորոշում էին բռնում։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում, նույն «ժողովրդավար․ մարդու իրավունքների արժեքներին նվիրված» արևմուտքը չի տեսնում Ադրբեջանի կողմից գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նվաստացումները, կամայական մահապատիժները՝ գլխատումները, Ալիևի և Էրդողանի կողմից հնչող հակահայկական, ատելությամբ լցված ելույթները։

․․․Եվ հանկարծ․․․հե՛յ, հասեք, Ռուսաստանը ձերբակալել է ժողովրդավար Ալեքսեյ Նավալնուն, շտապ պետք է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ջախջախել Ռուսաստանի բռնապետական ռեժիմը և այլն։

Եվ զարմանալիորեն հայ «առաջադեմները», որոնք չեն նկատում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարանների ստեղծումը, սկսեցին փրփուրները բերաններին պաշտպանել կոռուպցիոներ, ազգայնական, հայերին արհամարհանքով «խաչիկներ» անվանած․ բայց «մեծ ժողովրդավար» Ալեքսեյ Նավալնուն։

Իսկ իրականում այսօր Ալեքսեյ Նավալնին արևմուտքի համար պետք է կատարի նույն դերն, ինչ 1917թ․ Վլադիմիր Լենինը, այն է՝ հեղափոխություն իրականացնի Ռուսաստանում։ Իսկ ինչ պատահեց 1917թ․ հեղափոխությունից հետո մեր տարածաշրջանում։ Ռուսական զորքը Լենինի կողմից կանչվեց Ռուսաստան, և թուրքական ուժերը ևս մեկ անգամ գրավեցին Արևմտյան Հայաստանը և կոտորելով առաջ շարժվեցին մինչև Սարդարապատ։ Եվ եթե չլիներ Արամ Մանուկյանը, հավանաբար Հայաստան բառը վաղուց մոռացված կլիներ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ և Լենինը, և Նավալնին Ռուսաստան են վերադառնում և այն ժամանակ և այժմ Թուրքիայի դաշնակից Գերմանիայից, համարժեք ֆինանսավորմամբ։

-Բա մարդու իրավունքնե՞րը․․․

-Քաղաքականություն է, սըր․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031