Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոր նախագահը հնաբնակներից  է

Հուլիս 16,2021 13:13

Երեք տարի պաշտոնավարման ժամկետով  ՀՀ նախագահի  հրամանագրով հուլիսի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը։ Նա փոխարինել է Սամվել Գրիգորյանին, որի պաշտոնավարման 3 տարին լրացել էր հուլիսի 4-ին։

Նորանշանակ նախագահը  58 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։ Օհանյանը աշխատանքային կենսագրությունը սկսել է Կապանի ոստիկանությունից՝ որպես շարքային միլիցիոներ։ Հետո նշանակվել է ոստիկանության հետաքննիչ, քննիչ, ապա տեղափոխվել Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։ Երկու տարի անց՝ 1996թ.-ին դարձել է միջշրջանային դատախազի օգնական, հետո՝ ավագ օգնական, մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, ծառայել է Խորհրդային բանակում։

Նկատենք, որ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող աղմկահարույց գործերը մակագրվել են Նապոլեոն  Օհանյանին։ Այս պահին էլ նրա վարույթում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործն է։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե  դատարանի նախագահ նշանակվելուց հետո, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, կթողնի՞ որոշ գործեր, Օհանյանը պատասխանեց՝ չի կարծում։ «Դատարանի ծանրաբեռնվածությունը մեծ է, դատավորներ քիչ կան։ Ես կշարունակեմ իմ վարույթում գտնվող գործերի քննությունը»,-ասաց Օհանյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031