Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից ավելի քան 520 մլն դրամ հատկացվեց ՔՊ-ին, ԲՀԿ-ին, «Հայաստան» դաշինքին եւ «Հանրապետություն» կուսակցությանը

Փետրվար 19,2026 12:00

Կառավարության այսօրվա նիստում  չզեկուցվող հարցերի թվում հաստատեց կուսակցություններին աջակցելու մասին որոշում։

Կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից տրվող աջակցության չափը կազմում է 520 մլն 733.7 հազար դրամ։

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268 մլն 309.9 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 44.0 հազար դրամ, «Հայաստան» դաշինքին՝  163 մլն 221.8 հազար դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758.0 հազար դրամ։

Այս որոշման նախագիծը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728