«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «շատ վատ բաներ» կպատահեն և 10-15 օր վերջնաժամկետ է սահմանել:
Թրամփը խոսել է հունիսին ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների մասին, նշել.- «Մենք կարող ենք ստիպված լինել մեկ քայլ առաջ գնալ, կամ՝ ոչ»։ Մանրամասներ, սակայն, Թրամփը չի հայտնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում Թեհրանը հայտարարել է, որ չի սկսի որևէ պատերազմ, սակայն «եթե ենթարկվի ռազմական ագրեսիայի, Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափորեն»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































