Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. Ուկրաինայի իշխանությունը պետք է պաշտպանի մարդկանց, որպեսզի իրենց վրա ոտքերը չսրբեն. Մեդվեդև

Ուկրաինայի իշխանությունները պետք է կենտրոնանան և պաշտպանեն մարդկանց, որպեսզի նրանց վրա ոտքերը չմաքրեն, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ: Փոխանցում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Որպեսզի Ռուսաստանը կարողանա Ուկրաինայի նկատմամբ իր պարտականությունները կատարել, ապա «իշխանությունը պետք է լինի լեգիտիմ և արդյունավետ, որպեսզի այդ իշխանության վրա փալասի նման ոտքերը չսրբեն», – ասել է

Գալուստ Սահակյան. «Ընդդիմության առաջարկները, կարծում եմ, ընդունելի կլինեն»

«Որոշակի առաջարկներ եղան, վաղը երեւի մինչեւ 12-ը, մեկը բոլորն առանձին իրենց թիմերում կքննարկեն: Ըստ երեւույթին, համաձայնությունը նա էր, որ կարողանանք  առաջիկա քառօրյային խնդիրը քննարկել»,- այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախաձեռնության քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը: Aravot.am-ի հարցին`ընդդիմության ներկայացրած առաջարկներն

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է

Առանց մրցակցության ընտրություններ Խաչարձանում

Ավագանու 5 տեղի համար՝ 5 թեկնածու

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն համաձայն են, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»` կմտածեն

Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության առաջարկի քննարկումը, որին մասնակցում էին խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Ընդդիմադիր խմբակցություններից ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն արդեն կողմնորոշվել են`կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներն, ի դեպ, ըստ տիկին

Հայաստանի հարավային երկաթուղին ամենակարճ ճանապարհով Ասիան կկապի Կենտրոնական Եվրոպային

Դեռևս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) և նախնական ծրագիրը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով,  արդեն պատրաստ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է

Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ կառավարության ահաբեկություններին

Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր: Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին: Բժշկական այս կենտրոնում Նախագահին

Ահազանգողը նույնիսկ գյուղում չէր բնակվում. Մի ահազանգի հետքերով

Կապանի տարածաշրջանում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը մեզ տեղեկացրեց, որ ահազանգ է ստացել Նոր Աստղաբերդ համայնքում հողատարածք ունեցող Սամվել Գաբրիելյանից, որ «Լեռ-Էքս» ՍՊ ընկերության տեխնիկան, ընկերության պոչատար խողովակը ԶՊՄԿ-ի պոչատարին միացնելու նպատակով, քանդում է վարձակալության իրավունքով իրեն պատկանող 2.8 հա խնձորի այգին (մոտ 400-ից ավելի ծառ): Արմեն Փարսադանյանը ահազանգի հետքերով եղավ դեպքի վայրում,

Բարձր է գնահատվել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկատվություն` Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել

Կիևում խախտվել է զինադադարը. «Ամերիկայի Ձայն»

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնություն, նոր բախումների ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնությունը: Նոր բախումների ընթացքում,

Ուկրաինական Մայդանի մղումները, Յանուկովիչի որոշումն ու Կրեմլի ճնշումը

«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,-այսօր «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ինտերնյուս-Ուկրաինայի լրագրող Անատոլի Մարցինովսկին: Քաղաքացիական ակտիվիստ Դմիտրո Կրիկուն փաստեց, որ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում չեն գտնվում իշխանության ձեռքում: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե Ուկրաինայում վերջին բռնկումները արդյոք Յանուկովիչի անձնական և ինքնուրույն որոշո՞ւմն են, թե՞ Կրեմլի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբին

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ապա իր գնահատանքը հայտնեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ներկայացուցիչներին` հայ ժողովրդին հուզող խնդիրների լուծման համար ցուցաբերվող զորակցության համար: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձավ

«Հարսնաքարի» գործով» տուժողները պահանջում են արգելանք դնել գույքի եւ դրամական միջոցների վրա

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռեպլիկով հանդես պետք է գար «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բնությունների ենթարկված Արտակ Բայադյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ Գարիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անգամ Տիգրան Եգորյանը: Սակայն նա դատարանին ներկայացրեց ռազմական բժիշկ, ռեստորանային համալիրում բռնությունների հետեւանքով մահացած Վահե Ավետյանի կնոջ լիազորագիրը եւ հանդես եկավ  13 էջից

Մանվել Գրիգորյանն արժանավայել շարունակում է Վազգեն Սարգսյանի գործը. Սպարապետի մայր. Լուրեր.com

Ներկայացնում ենք Գրետա մայրիկի շնորհավորանքի խոսքը: Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Բոլորիս շնորհավորում եմ: Փառք ու պատիվ բոլորին, փառք ու պատիվ իմ Վազգենին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատիվ մեր երկրապահին, որի 10-րդ հոբելյանական համագումարը կայացավ: Ափսոսում եմ, որ առողջությանս պատճառով չկարողացա մասնակցել, բայց հպարտ եմ, որ երկրապահը կա, գոյություն ունի, արդեն 10-րդ համագումարն է անում,

Վնասվածքներ` ավտոմեքենաների կայանման տեղի պատճառով ծագած վիճաբանության ընթացքում

Փետրվարի 19-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հր. Քոչարի փողոցի մոտ տաքսի ավտոմեքենայի վարորդը ձողով հարվածել է 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ի գլխին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.40-ին, Ռիգայի և Արաբկիրի 19-րդ փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենաների կայանման տեղի պատճառով «ՎԱԶ-2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ձեռքով,

«Լեզվի կորստից հետո իրենք անգամ մի օր չեն մնա իշխանությունում»

Մենք խոսել ենք, ժամանակին անընդհատ քննադատում էին, որ Սերժ Սարգսյանը չի գնում գրքի շնորհանդեսների: Միգուցե զուգադիպեց, միգուցե լսեց մեր խոսքը ու նա սկսեց այցելել գրքերի շնորհանդեսների: Ես առնվազն երկու գրքի շնորհանդեսի մասին գիտեմ, ցավոք, երկուսն էլ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսն էր: Եվ ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Արտաշես Գեղամյանը մեր ամենաճանաչված գրողն է:

Աղջիկները հարվածում էին միմյանց

Փետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց: Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Ժամը 08.10-ին

Հաղորդումներ Կիևում տասնյակ նոր զոհերի մասին. «Ազատություն» ռադիոկայան

Կիևում Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից ակտիվիստները այսօր «Ուկրաինա» հյուրանոց են տեղափոխել զոհված 13 անձանց դիակներ: «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բժշկուհի Օլգա Բոգոմոլեցը Facebook-ի իր էջում գրել է, որ նրանք բոլորը դիպուկահար կրակոցների զոհ են դարձել: «Ուկրաինսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ՝ թիրախավորված կրակոցների մասին են հաղորդում նաև ականատեսները Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներից: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Հիվանդանոցում չեն ընդունել 9 ամսեկան հիվանդ երեխային. «Ա1+»

Երևանի Քանաքեռ համայնքի բնակիչ Իվան Պողոսբեկյանը դիմել է մեզ՝ բարձրաձայնելով «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Նրա խոսքերով՝ իր թոքաբորբով հիվանդ 9 ամսեկան երեխային 2 օր առաջ տարել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն։ «Դեղերի մի հատ ցանկ տվեցին, ասեցին որ առնեմ բուժեմ։ Շատ թանկ դեղեր են և ես

Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է ՄԱԿ-ի հրատարակության շնորհանդեսի հետ միասին

Այսօր ՄԱԿ- ի «Հիմնական փաստեր Միավորված ազգերի կազմակերպության մասին» հրատարակության շնորհանդեսի ժամանակ շատ ուսանողներ, գրադարանի այցելուներ և լրագրողներ համալրեցին իրենց գիտելիքները Միավորված ազգերի կազմակերպության մասին: Միջոցառումը, որը միաժամանակ նվիրված էր  Գիրք նվիրելու օրվան Հայաստանում (փետրվարի 19) և ՅՈՒՆԵՍԿՕ- ի կողմից հայտարարված Մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21), տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իզմիրլյանների անվան

413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի ազգային բրենդի մշակմանը

Ս.թ. փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով: ՀՀ Կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառման մասնակիցների շարքում էին նաև

Վանեսսա Մեյը գոհ է Սոչիում վերջին տեղը գրավելուց

Աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսսա Մեյը, որ Սոչիի օլիմպիական խաղերի հսկա ոլորովայրէջքում Վանակորն անվան տակ հանդես եկավ Թաիլանդի դրոշի ներքո, թեեւ գրավել է եզրագիծը հատողների մեջ վերջին` 67-րդ տեղը, հայտարարել է, թե երջանիկ է: Նրա խոսքերով՝ վերջին տեղն զբաղեցնելն իր համար անակնկալ չէր: «Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես են հադես գալիս մրցակիցներս: Ինձ համար գլխավորը իմ մասնակցությունից

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան. մտահոգիչ է, որ մարդասպան Սաֆարովի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կողմից

Փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ԱԽ հետևողական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար

Առաջարկներ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ

Բոլորիս լավ հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը էկոլոգիական տեսանկյունից համարվում են էլեկտրաէներգիայի արտադրման շատ ավելի մաքուր աղբյուրներ, քան ՋԷԿ-երն և ԱԷԿ-ները: Սակայն Հայաստանում ՀՀ կառավարության կողմից այս ոլորտի զարգացման նպատակով ընտրած ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ, իսկ հանրության տարբեր

14-ամյա Անին օգնության կարիք ունի

14-ամյա Անի Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են  ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը (մակերիկամների ուռուցք): Արդեն  երկու ծանր վիրահատություն տարած երեխան այսօր կրկին մեծ վտանգի առաջ է հայտնվել: Ցավոք, հիվանդությունը կրկնվել է: Վիճակը գնալով ծանրանում է: Անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն: Խորհուրդ է տրվել  Անիին տեղափոխել արտերկիր` ՌԴ  կամ Գերմանիա, ինչի համար պահանջվում է բավականին

Մրցակցում են ՀՀԿ եւ ՀՅԴ անդամ թեկնածուները

Մարտի 9-ին համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում, Ցուգունյանը որպես համայնքապետ անընդմեջ կպաշտոնավարի 22 տարի, ինչը կարելի է ռեկորդ համարել:

Իրավիճակը Մայդանում. «Այն իշխանությունը, որը խաղաղ ցուցարարների վրա զենք է կիրառում, այդ իշխանությունը լեգիտիմ չէ»

«Այսօր Ուկրաինայում չկա մի մարդ, որը կարողանա ասել, որ Մայդանը կարող է ղեկավարել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Դմիտրո Կրիկուն: Մինչ խոսքը սկսելը՝ նա կոչով հանդես եկավ և հորդորեց իր արտասահմանցի գործընկերներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել հավասարակշռված ու ցավով փաստեց, որ ներկայումս Մայդանում կատարվող դեպքերի ներկայացումը հիմնականում չի համապատասխանում

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ կառավարությանն այդպես էլ անվստահություն չհայտնվի (Տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմության տևական ժամանակ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համաձայնության չգալը շատ հարցեր է առաջ քաշում, որոնցից մեկը` հնարավոր է, որ ԱԺ չորս խմբակցությունները այդպես էլ համաձայնության չգան և գործընթացը կյանքի չկոչվի: Այսօր համատեղ քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողների դիտարկումներին`չբացառեց նաեւ այդ տարբերակը` ասելով. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031