Օրվա լրահոսը

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է

Անրի Ռենո. «Մաթեմատիկոս մրցանակակիրների թվով Ֆրանսիան աշխարհում երկրորդն է»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը այսօր կայացած ասուլիսը վերաբերվում էր Ֆրանսիական համալսարաններում հայ ուսանողներին տրվող սովորելու հնարավորությանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժնի աշխատակիցները կներկայացրին ֆրանսիական համալսարանների մագիստրատուրաներում և դոկտորանտուրաներում ուսանելու, ինչպես նաև դեսպանության կրթաթոշակների ծրագրից օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես տեղեկացրին, որ բակալավրիատի ուսանողը տարեկան վճարում է ընդամենը 183 եվրո, դոկտորանտուրայի համար՝ 388 եվրո: Հայաստանում

«Իրանց թվում ա մարդ չենք, մենք զգացմունքներ չունենք…»

Մանկատան սաները՝ անտեսված ու մոռացված Կիսավեր տան փոքրիկ սենյակում երկու երեխաների լացը միախառնվում է վառարանի ճռթճռթոցին, վառվող ձյութը մի քանի րոպե տաքացնում է սենյակը, սակայն ջերմությունը ծխի հետ դուրս է փախչում դռան անցքերից ու պատերի ճեղքերից: 2,5 ամսական Ալեքսին գրկած՝ Մերին փորձում է ուրախ ու վստահ երեւալ, բայց hայացքում տխրություն է, դժբախտությունների անվերջ շարան: Կորսված

Կառավարությունն անվստահություն հայտնելու հարցը՝ անեկդոտով

Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հերթական փակ քննարկումը: Հիշեցնենք, որ անցած քառօրյայում ոչ իշխանական խմբակցությունների`գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո, վերջիններս քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Հընթացս, քննարկումների փաթեթ մտավ նաեւ համատեղ հետագա գործողությունների համակարգումը: Այսօր քննարկմանը մասնակցում են ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա

Փաստաբան. «Նախաքննության մարմնի համար դժվար կլինի Սպարտակ Ղուկասյանին քրեական մեղադրանք առաջադրել». «Ասպարեզ»

Ս.Ղուկասյանին որեւէ մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է տեսանկարահանող սարքերն առգրավվել, ուղարկել փորձաքննության. տեսաձայնագրությունը դիտելիս չի լսվում ո՛չ կրակոց եւ ո՛չ հայհոյանք:

ԱՊՊԱ կտրոնն անցավ պատմության գիրկը՝ բերելով նոր խնդիրներ. «Հայոց աշխարհ»

Տարեսկզբից Հայաստանում վերացվեց տրանսպորտային միջոցների դիմապակուն ապահովագրական կտրոն փակցնելու պարտադիր պահանջը։ Թվում է, թե դրանով համակարգի նկատմամբ դժգոհությունները կնվազեն։ Սակայն այժմ էլ ի հայտ է եկել մեկ այլ խնդիր։ Ինչպես հայտնի է, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տասնյակ տարիներ առաջ վաճառել են իրենց տրանսպորտային միջոցները, ստանում են տուգանքի անդորրագրեր՝ ապահովագրություն անցած չլինելու վերաբերյալ։ Խնդիրն առաջացավ

Աշոտ Բլեյան. «Ժամանակն է, որ պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1 տարի». «Չորրորդ իշխանություն»

Կառավարությունը հունվարի 23-ին հավանություն է տվել Արմեն Աշոտյանի ներկայացրած՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Հատված թեմայի շուրջ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հարցազրույցից: – Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ օրենքի փոփոխության նախագիծը հիմնականում վերաբերվում է արտերկրում սովորողներին, իսկ Հայաստանի բուհերում

«Դեմ եմ»-ը դրսեւորում է մերժողական կեցվածք, որը մինչ այժմ ավելի բնորոշ է եղել թերեւս միայն ՀԱԿ-ին. «Հայոց աշխարհ»

Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, օրերս անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումների խնդրին: Ըստ որում՝ երկու օր անց հակակուտակային քաղաքացիական նախաձեռնությունն արձագանքեց նախագահի այդ հայտարարություններին՝ նշելով, թե դա ճնշում է Սահմանադրական դատարանի վրա: Այնինչ, նկատենք, կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության, հիմնավորվածության վերաբերյալ բովանդակային շեշտադրումներին զուգահեռ, երկրի ղեկավարի անդրադարձում կային նաեւ այլ, միանգամայն պարզորոշ ակնարկներ: Հիշեցնենք: Նախագահը մասնավորապես նկատել էր.

ԵՄ դեսպանը հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները

20 փետրվարի, 2014, Երևան – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փետրվարի 20-ին ԵՄ կենտրոնում հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները: Առաջին մրցանակ նոութբուքը ստացավ Անուշ Թորոսյանը Վանաձորից: Երկրորդը` նեթբուքը, հանձնվեց թարգմանչուհի Նինել Միքայելյանին Երևանից, իսկ երրորդ մրցանակ քինդլ-էլեկտրոնային գիրքը ստացավ ուսանողուհի Վերժինե Մինասյանը: Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, դրականորեն անակնկալ էր, որ այդքան բարձր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով: Երևանում՝ 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1978 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հաստատ Յանուկովիչից ավելի մարդասեր չեն. «Չորրորդ իշխանություն»

Դիտելով Կիեւից ստացվող զարհուրելի կադրերը՝ հայաստանցիները երեւի միայն հիմա են գիտակցում, թե «ինչից են պրծել» 2008թ. մարտի 1-ին։ Նույնը կարող էր տեղի ունենալ Երեւանի կենտրոնում. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հաստատ Յանուկովիչից ավելի մարդասեր չեն, մեր ներքին զորքերի զրահատեխնիկան հաստատ նույն ձեւով է կրակում, իրադարձություններն էլ զարգանալու էին «մթության քողի տակ»՝ ոչ թե Եվրոպայի կենտրոնում

Արտեմ Ասատրյան. «Դ!եմ եմ» շարժման իրազեկումը ոչ լիարժեք և ոչ ճշգրիտ է. «168 ժամ»

Օրինակ՝ ասվում է, որ պարտադիր կուտակային վճարը ոչ թե 5 % է, այլ սկսվում է 6.6%-ից մինչև 13%, և այլն։

Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում. «Շիրակ կենտրոն»

Հրապարակային հարցում ՀՀ բարձրագույն իշխանություններին Հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների և ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթևացած անօթևան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբևէ բնակարան ունենալու հույսով: Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ

Մարզերում աշխատողներին կրճատում են. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին՝ տեղեկացնելով, որ իրենց ազատել են աշխատանքից։ Հիմնականում կրճատվել են թոշակառու անձինք, սակայն աշխատանքից ազատվածների մեջ կան նաեւ ոչ թոշակառուներ։ Ի դեպ, նույն կրճատման գործընթացն իրականացվում է նաեւ ՀՀ մյուս մարզերում։ Նշենք, որ ՀՀ կառավարությունն անցյալ

Գազի կալորիականությունը ստուգելու համար հանձնաժողով կկազմեն

  Ռոբերտ Նազարյանը գործարարներին առաջարկել էր գազի որակը ստուգելու համար լաբորատորիա ստեղծել Հաշվի առնելով բնակչության եւ ջերմոցային տնտեսությունների ղեկավարների բողոքները՝ գազի որակի՝ կալորիականության հետ կապված, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի առաջարկով հանձնարարեց հանձնաժողով կազմել, որը կստուգի գազի որակը: Հանձնաժողովում կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններից, գիտնականներ եւ այլ շահագրգիռ անձինք:

«ԲՀԿ-ի և նրա երևելիների անցյալի հետ կապված կաշկանդող հանգամանքները շատ են, բայց…». «Առաջին լրատվական»

«Կաշկանդող հանգամանքներն այնքան շատ են՝ կապված քաղաքական այդ կառույցի և նրա երևելիների անցյալի հետ, որ առաջին արձագանքն է՝ մերժել առաջարկը: Ու շատ շատերը այդպես էլ կվարվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին ուղղված կոնսոլիդացվելու վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկին: «Բայց հիմա եկեք

Սաֆարովի արտահանձնման համար հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են. «Ժողովուրդ»

Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ Սարգսյանն իր հոխորտանքներով ու էմոցիոնալ հայտարարություններով ընդամենը սեփական PR-ն արեց։ Ինչը, ի դեպ, երկարաժամկետ կտրվածքում ունենալու է տասնապատիկ բացասական էֆեկտ։

Վահե Նիկոյան. «Արտոնություններ սահմանելու դեպքում ուղեվարձը համապատասխանաբար բարձր կլինի». «Հայկական ժամանակ»

Արտոնությունն ուղղակի ենթադրում է չարտոնված անձի կողմից վճարում արտոնվածի փոխարեն։ Ինչքանո՞վ է մեր բնակչությունը պատրաստ վճարել մեկը մյուսի համար։

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչության ուղերձը Գյումրիում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի առիթով

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին տարիներին Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպերի, այդ առիթներով մամուլում և հասարակության մեջ տարածվող շահարկումների կապակցությամբ: Շիրակ հայրենակցական միության վերջին համագումարի ուղերձում, ինչպես նաև կազմակերպության ղեկավարությունը ներկայացնող հեղինակավոր անհատների հրապարակային ելույթներում բարոյախրատական հորդորներից զատ փոխըմբռնման ու հանդուրժողականության կոչեր են ուղղվել տեղական իշխանության նախկին ու ներկա ղեկավարներին՝

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

Եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաղթեց, Հայաստանի անկախականների անելիքը ավելի ու ավելի է դժվարանալու. «Հայկական ժամանակ»

Ուկրաինայում որոշվում է, թե ինչ է Ռուսաստանը. ուղղակի մեծ պետությու՞ն, թե՝ իսկական կայսրություն։ Ահա և հասանք ուկրաինական իրադարձությունների առնչությանը Հայաստանի հետ։ Որովհետեւ Հայաստանի կարգավիճակի ընկալումը Ռուսաստանում մեծապես կախված է նրանից, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում ինքն իրեն։ Եթե կայսրություն, ուրեմն Հայաստանին վերապահված կարգավիճակը կլինի գուբերնիան, իսկ եթե Ռուսաստանը լինի մեծ պետություն, Հայաստանն էլ կլինի փոքր

Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսևորել: ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում և նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին

«Տիգրան Սարգսյանն անցնում է իմ գրպանով». «Հրապարակ»

Ես տնտեսագետ չեմ, բայց հասկանում եմ, որ եթե մարդն ստանում է ողորմելի աշխատավարձ եւ դրա մի մասը տալիս է տրանսպորտի, նրա մոտ, պահումները հանած, մնում է ավելի ողորմելի գումար, որով նա չի կարողանալու գազի, հոսանքի, ջրի, բնակվարձ, զիբիլի վարձ տալ, երեխային ուտելիք առնել։ Տիգրան Սարգսյանը եկել՝ այդ ողորմելի գումարից էլի 5-10 տոկոս է պահում ու

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ

Փետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն

Լեւոն Զուրաբյան. «Քաղաքագիտական վերլուծության քննադատները վերջապես լռել են». «Հրապարակ»

Մենք տեսնում ենք, թե ինչ հսկա էվոլյուցիա է անցնում ԲՀԿ-ն իշխանության կոալիցիայից դեպի ընդդիմացում։ Վերջին համագումարը լավագույն վկայությունն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն իսկապես աշխատում է։

FOLK ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռոբիկն էլի կպել ա կլիզմից, Իսկ Պարույրն՝ իմպերիալիզմից:

Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը. Թող թռչկոտեն, մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն. «168 ժամ»

«168 ժամ»-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ – Պարոն Սահակյան, պնդում եք, որ ՀՀԿ-ն մենակ չէ այսօր: Բայց եթե համեմատենք ոչ իշխանական ուժերի հետ, ովքեր համախմբված են, միասնական օրակարգ են ձևավորում, իսկապես չե՞ք կարծում, որ մենակ եք մնացել դաշտում, չկա մի քաղաքական ուժ, ում հետ դուք համագործակցում եք: – Մենք երկու անգամ

BBC. Ուկրաինայի նախագահը և ընդդիմությունը հրադադարի համաձայնության եկան

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերի և ընդդիմադիր ցուցարարների վերջին բախումից հետո, որի հետևանքով 26 մարդ սպանվեց, նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած գիշեր հայտարարեց, որ ընդդիմության երեք առաջնորդների հետ համաձայնության են եկել հրադադար հաստատելու և բանակցելու շուրջ: հաղորդում է «Բի Բի Սի»-ն: Բանակցությունները սկսվելու են այսօր: Սակայն մեկնաբանները մտավախություն ունեն, որ ընդդիմադիրների ծայրահեղ տրամադրված թևից որևէ առաջնորդի բացակայությունը

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը. «Ազատություն» ռ/կ

Ուկրաինայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկման վերաբերյալ՝ Եվրամիությունում նախատեսված հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները կմեկնեն Կիև։ Այցի մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի Փարիզում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ համատեղ ասուլիսում։ Ուկրաինայի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցը Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն հինգշաբթի օրը Բրյուսելում։ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է, որ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031