Օրվա լրահոսը

Ուկրաինայում այսօր աշխարհը քաղում է 2008 թվականին Հայաստանից երես թեքելու արդյունքները

«Թե ի՞նչ ընտրություն է կատարում Ուկրաինան, ի՞նչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է ընտրում`դա ոչ ԵՄ-ի գործն է, որ ՌԴ-ի, որ էլ Եվրոպական խորհրդի: Դա բացառապես Ուկրաինայի սուվերեն ժողովրդի եւ նրա ընտրված իշխանության գործն է: Ընդ որում, այդ որոշումը պետք է հիմնված լինի որքան հնարավոր է լայն հասարակական կոնսենսուսի վրա»,- վերջերս նման տեսակետ ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրել էր ՀԱԿ

Սերժ Սարգսյանը տնտեսական աճի ու արտագաղթի մասին խոսել է` ելնելով իր ընտանիքի օրինակի՞ց. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկած երիտասարդներից մեկը հայտարարեց, որ իշխանությունները գործադուլի մեջ են, և ամբողջ մի երկիր ու ժողովուրդ սպասում են, թե երբ  պիտի նրանք դադարեցնեն գործադուլն ու անցնեն խոստումների կատարմանը: Ըստ ակտիվիստի, իրենք այլևս չեն հանդուրժելու  այս վիճակը և եթե ոչինչ չփոխվի,  ապա իրենք ցույց կտան իշխանությունը լքելու

«Գրքից եմ կարդում, թե համակարգչից՝ էական չի: Կարևորն այն է, որ կարդում եմ». «Ա1+» (տեսանյութ)

«Հայ գրականությունը երեխաների համար այլևս հիացմունքի, վերլուծության և հետաքրքրության առարկա չէ: Վիճակը ուղղակի աղետալի է»,- այս մասին այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Իսկ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն էլ հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ընդհակառակն է. գրքի դերը բարձրացել է, որովհետև էդ տուփերը, որ դնում ենք մեր

Հովհաննես Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճը հիշեցնում է 1990-ականների հովհարային անջատումները»

«Պիտի ներողություն խնդրեմ ու չմեկնաբանեմ նմանատիպ գործիչներին, քանի որ իմ խոսքն ավելի բարձր եմ գնահատում»-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու կոչը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հնչեցրած իր Ազգային տարեկան զեկույցում նշել էր. «Հիշում եք՝ մենք բոլորին կոչ արեցինք իջեցնել

Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվեց եւ ի գիտություն ընդունվեց  ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:  Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի  ղեկավար Վահրամ Կաժոյանը  տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի  կառավարություն:

Lenta.ru. Ուկրաինայի անվտանգության ծառայություն հակաահաբեկչական գործողություն կսկսի

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է երկրում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին, ասված է ՈւԱԾ-ի ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի հայտարարության մեջ: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը: Յակիմենկոն նշել է, որ Ուկրաինայի վերջին դեպքերը «ցույց տվեցին, որ ուժային առճակատման լարվածությունը և արմատական խմբավորումների զենքի զանգվածային օգտագործումը մեծանում է»: Ըստ ՈՒԱԾ-ի, ընդդիմադիր ակտիվիստների ձեռքն է անցել ավելի, քան 1500 միավոր հրազեն

Սիրիահայը ցնցված է Հայաստանում տիրող բարքերից, սպասում է արդարադատության իրականացմանը. «Մեդիալաբ»

Հայաստանում վերջին երկու ամիսների ընթացքում սիրիահայերի վրա հարձակման երկու դաժան դեպքերը, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի անսպասելի չէին: Նա նշում է, որ ադրբեջանահայ փախստականները, որոնց ծեծում էին, վռնդում էին Ադրբեջանից, գալով Հայաստան՝ նույնպես բախվեցին խնդիրների, որի հետեւանքով շատերը հեռացան երկրից: «Չեմ կարծում, որ շատ մեծ բան է փոխվել, այն ժամանակ այդպես էին վարվում ծեծված ու ջարդված

Անօթեւաններից 4 զույգ է ձեւավորվել եւ ապրում են նորմալ կյանքով

Անօթեւանները, քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվածները, սիրիահայերի սոցիալական հարցերը Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի հիմնական խնդիրներից էր, որը «մեծ ջանասիրությամբ» կարգավորել են: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը` պատասխանելով  Aravot.am-ի հարցին, թե սոցիալական ծրագրերից, որոնք են կարեւորները, որոնք այս տարի պետք է շարունակվեն: Տիկին Զաքարյանի ներկայացմամբ` «Անօթեւանների կացարանների խնդիրը

Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։ Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝

Անի Գևորգյանը պատմել է՝ ինչու իրեն թույլ չեն տվել կանգնել ոստիկանության շենքի մոտ. epress.am

Այսօր ոստիկանության Կենտրոնի բաժնի մի խումբ ոստիկաններ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել կանգնել շենքի մուտքի մոտ, ավելին՝ պահանջել են հեռանալ՝ պատճառաբանելով, թե շենքի մոտ կանգնելու իրավունք չունի։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Գևորգյանը։ Վերջինս որպես վկա ոստիկանություն էր գնացել՝ փետրվարի 12-ի միջադեպի հետ կապված հարցերին պատասխանելու համար։ «Ինձ ասում

Քարահունջի բնակիչները շարունակում են ապրել սողանքային գոտում

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում եւս մեկ տուն է փլվել վերջերս: Տան բնակիչները կանխազգալով փլուզման վտանգը՝ մի քանի օր առաջ են դուրս եկել տնից եւ տեղափոխվել հարազատների տուն: Տան տերերը բազմիցս են օգնության համար դիմել տարբեր ատյանների պատասխանատուներին, սակայն անօգուտ:  Այս պահին, ըստ Գորիսի տարածաշրջանի Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի, 170 ընտանիք է ապրում սողանքային գոտում, առավել

Նոր «Նաիրիտի» համար «Ռոսնեվթի» հետ դեռ բանակցում ենք

«Այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում»,-այս մասին ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարին երկրապահների հետ հարցուպատասխանի ժամանակ: Aravot.am-ը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ նախագիծ է եւ կոնկրետ ե՞րբ է նախատեսվում նոր «Նաիրիտի» կառուցումը: Մեր հարցին ի պատասխան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար  Լուսինե

Гордон. Պուտինը գնեց Կիևի ցուցարարներին արյունահեղությամբ ցրելու իրավունքը՝ 2 միլիարդ դոլար վճարելով. Սահակաշվիլի

«Կիևում տեղի ունեցող արյունահեղությունները կատարվում են Կրեմլի հրամանով: Հերթական 2 միլիարդ դոլարի մասնաբաժնով Ռուսաստանի նախագահը գնեց Յանուկովիչից ցուցարարներին բռնի ուժով ցրելու իրավունքը, որովհետև խաղաղ եվրոպական Ուկրաինան Պուտինի վերջն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «5-րդ ալիք» հեռուստակայանին տված հարցազրույցում: Փոխանցում է «Գորդոն» լրատվականը: «Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը այն 2 միլիարդ դոլարով, որը

Վահագն Մինասյանը ոստիկանության վկայի ներկայացրած ոչ բոլոր փաստերի հետ է համամիտ (Տեսանյութ)

Այսօր Վարչական դատարանում քննվեց  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործը: ՀՀ ոստիկանության կողմից դատարանի դահլիճում որպես վկա ցուցմունք տվեց Գոռ Սահակյանը: Aravot.am-ը դատական նիստի ավարտից հետո Վահագն Մինասյանից հետաքրքրվեց` համամի՞տ է վկայի ներկայացրած փաստերին, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը: Վահագն Մինասյանը պատասխանեց. «Ժամի հետ կապված որոշակի շեղում

Բախումները Կիևում շարունակվում են. «Ազատություն» ռադիոկայան

Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել: 25 զոհ, շուրջ 400 վիրավոր, մի քանի տասնյակ այրված մեքենա` այդ թվում ոստիկանությանը պատկանող երկու զրահամեքենա, մի քանի լրջորեն վնասված շինություն: Այսպիսին են երեկ կեսօրին սկիզբ առած կիևյան բախումների արդյունքները: Սպանվածներից 7-ը ոստիկանության աշխատակիցներ են: 25 զոհերից մեկը Կիևում լույս տեսնող «Վեստի» պարբերականի լրագրող Վյաչեսլավ

Սամվել Նիկոյան. «Ուկրաինայի համար շատ ավելի բարդ օրեր կարող են լինել»

«Այն, ինչ կատարվում է հիմա Ուկրաինայում, բավականին բարդ եւ տեւական գործընթացների արդյունք է: Ասել, որ դա նոր է սկսվել` ճիշտ չէ: Ներքաղաքական գործընթացներն ուկրաինական պետությանն ուղեկցում են հետխորհրդային ողջ ժամանակահատվածում: Հիմա շատ լարված վիճակ ստացվեց`կապված քաղաքական-տնտեսական կողմնորոշման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին ուկրաինական Մայդանում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ

Համաշխարհային բանկի զեկույցից հետո կառավարությունը «ոտուձեռ» է ընկել

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից անցյալ տարի հրապարակված` «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցից հետո, որի տվյալներով, Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել էր 37-րդ տեղը, ՀՀ կառավարությունը «ոտուձեռ» է ընկել: Հասկացել է, որ գործարար միջավայրի հրատապ բարելավում է անհրաժեշտ, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

2014թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՔԿ հիմնարկի բնակելի տեղամասի խուզարկության առանձնասենյակում, դատապարտյալին այցելության եկած հոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 2,1 գրամ սպիտակ փոշենման զանգված: *** 2014թ. փետրվարի 14-ին, ժամը 16:50-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,

Վարչական դատարանում չհնչեց հարցի պատասխանը, թե ինչ իրավական հիմքով են ակտիվիստ Կարեն Հարությունյանին բերման ենթարկել (Տեսանյութ)

Այսօր Վարչական դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով քննվեց ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ ակտիվիստ Կարեն Հարությունյանի գործը: Նշենք, որ հայցվոր կողմը հանդես է եկել հակընդդեմ հայցով «Կարեն Հարությունյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու, Երևան քաղաքի վարչության կենտրոնական

Նյարդերի կռիվ՝ Ուկրաինայի հարցում. «Ա1+»

Այս գիշեր Կիևում տեղի ունեցած ողբերգական բախումներին միջազգային հանրության տված գնահատականներում արդարություն փնտրել պետք չէ: «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Աշխարհաքաղաքական պայքար է գնում, պարզ է՝ ոչ մեկն էլ օբյեկտիվ գնահատական չի տալիս: Արևմուտքում արդեն որոշել են, որ մեղավորը Յանուկովիչն է: Ռուսաստանում էլ արդեն գիտեն, որ մեղավորը օպոզիցիոն շրջանակներն են: Այսինքն՝

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը երկու մրցահերթերի արդյունքով գրավեց 46-րդ տեղը

Սոչիի օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Ամերիկահայ 26-ամյա մարզիկը մասնակցեց հսկա ոլորավայրէջքին: Առաջին մրցահերթում Արմանը 1:29.59 արդյունքով եզրագիծը հատեց 54-րդը, երկրորդում բարելավելով արդյունքը` 1:28.81, զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը եւ երկու ցուցանիշների հանրագումարով` 2:58.40, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 46-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`ncaa.com-ի

ՀՀԿ պատգամավորը պատասխանում է ԱԼԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի մեղադրանքներին

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին խնդրեց մեկնաբանել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների տարածած հայտարարությունն այն մասին, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ:  Հայտարարության մեջ անդրադառնում են ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորվող ապօրինություններին, Շանթ Հարությունյանին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ էլի

Քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից հետո ԵՄ համագործակցությանը եւ նոր հնարավորություններին վերաբերող հարցեր

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից հետո ԵՄ «Արեւելյան

Սամվել Բեգլարյան . «Այսօր շատերը երկրապահի անդամ, վարչության անդամ լինելը տանիք են դարձնում»

Սահմանագոտուց եկած ազատամարտիկներին նստեցրել են նվագախմբի մոտ

Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզի բաժանմունքը կփակվի

«Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզային բաժանմունքի շենքային պայմանները չեն համապատասխանում գործող պահանջներին եւ չի գործում վարակի հսկողության ոչ մի բաղադրիչ, ինչի արդյունքում բուժման փոխարեն ապահովվում է վարակի ներհիվանդանոցային տարածումը»,-վաղը կառավարության նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսպիսի պատճառաբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին կհայտնի, որ Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզային բաժանմունքը փակվելու է: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, հիվանդանոցային պայմաններում բուժում

Ուսանողների օրը՝ կռվախնձոր երեք քաղաքական ուժերի միջեւ

Ի դեպ, հետաքրքիր զրույց եղավ այն ժամանակ, երբ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Վեհափառի հետ են խոսել եւ որոշել, որ Սուրբ Սարգսի օրը կլինի սիրո եւ երիտասարդության օր: Պատգամավոր Ռուզան Մուրադյանին դուր չեկավ, որ սերն ու երիտասարդությունը նույնականացվում են, նա հիշեցրեց, որ «սերը տարիք չի հարցնում»: Երբ ի պատասխան Վահե Էնֆիաջյանն ասաց՝ «բայց ես Վեհափառի հետ եմ խոսել, վստահենք էլի Վեհափառին….», Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց՝ «վստահենք, բայց ո՞ր հարցում՝ սիրո՞, թե՞ երիտասարդության»:

412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 19-ին « ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 12,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ: NASDAQ OMX Armenia

Թմրահաբեր` բաճկոնի գրպանից (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանություն  

«Մենք եւս մայդանում ենք» միջոցառման մասնակիցները Կրեմլի ձեռագիրն են տեսնում

Ուկրաինացի ժողովրդին զորակցություն հայտնելու եւ փետրվարի 18-ին Կիեւում կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ ընթերցեց լրագրող Գայանե Առուստամյանը: Նա ասաց, որ ռուսերեն է կարդում՝ Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներին հասկանալի լինելու համար: Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին Գայանեն եղել է Մայդանում: «Մենք եւս Մայդանում ենք» միջոցառման բոլոր մասնակիցները կոչ արեցին, որ միջազգային հանրությունը եւ

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին  մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի  նախապատրաստման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին  առաջարկեց մեկ անգամ եւս տեղերում քննարկել  ծրագրերը, որոնք ներկայացվել են համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ բնակչության կողմից` ՀՀ Նախագահի, վարչապետի, փոխվարչապետի մարզային այցերի եւ հանդիպումների ժամանակ: Որոշ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031