Օրվա լրահոսը
Հարգանքի տուրք հայ սպայի հիշատակին
Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։ «10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ
Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին
Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան
Այսօր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել է գրքահավաքը: ”Կարևորը ոչ թե քանակն է, խնդիրը դրված է , որպեսզի
Դավիթ Շահնազարյան. «Մարտի 1-ն ու Կիեւի գործողությունները ղեկավարվել են նույն կենտրոնից» (Տեսանյութ)
«Մենք եւս Մայդանում ենք» խորագրով այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաեւ 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-1995, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան մոտ ելույթ ունենալով, պարոն Շահնազարյանը խստորեն դատապարտեց այն, ինչ տեղի էր ունեցել երեկ Մայդանում եւ ինչ կատարվում է Ուկրաինայում արդեն երեք ամիս:
Պոլիտեխնիկը՝ «Դեմ եմ» նախաձեռնությանը. Մեծ դասամիջոցի ընթացքում հավաքը կխաթարի ուսումնական գործընթացը
Էլեկտրոնային լրատվական միջոցներից տեղեկացանք «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում փետրվարի 20-ին, ժամը 12.30-ին (երկար դասամիջոցի սկիզբ) ուսանողների և դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու մասին: Առհասարակ, ճարտարագիտական համալսարանը ողջունում է ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, և չի խաթարում որևէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը: Առաջնորդվելով ՀՊՃՀ
Ի՞նչ կլինի դրամի հետ Մաքսային միություն մտնելուց հետո (Տեսանյութ)
Մաքսային միություն մտնելուց հետո, եւ Ռուսաստանի հետ ռուբլով առեւտրի դեպքում, դրամն իր դիրքերը կզիջի ռուբլուն, այսինքն` Հայաստանում ռուբլու գործոնը կուժեղանա: Այսօր նման կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կլինի հայկական դրամի հետ Մաքսային միություն մտնելուց հետո: «Դրամի կայունությունը, բացի ներքին շուկայի վիճակից, գնաճից եւ այլնից, պայմանավորված է,
Վարդան Բոստանջյան. «Կուսակցական տիրույթում եմ` մեկը մյուսին չխանգարելու պայմանով»
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դարձյալ ընտրվել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, թեեւ հայտարարել էր, որ վաղուց կապ չունի այդ կուսակցության հետ: Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ինչ որ բա՞ն է փոխվել, Վարդան Բոստանջյանն ասաց, որ պատճառն իր զբաղվածությունն էր, եւ, որ ինքն անընդհատ այնտեղ գտնվելու, շփվելու ժամանակ չուներ, չնայած`«Ես չէի ասել, թե կապ չունեմ կուսակցության հետ: Ինչ վերաբերում է
«Բանդայի գործը» հետաձգվեց մեկ ամսով (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը: Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ նա հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ սույն քրեական գործով նշանակվեց ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն: Փորձագետները զգուշացվել են քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչպես նաեւ նրանց տրվել է հետեւյալ հարցադրումը. հաշվի առնելով
Գյումրիում պարտադիր կենսաթոշակայինին կողմ է միայն Սամվել Բալասանյա՞նը
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկած գյումրեցի երիտասարդներն այսօր քաղաքի ողջ կառույցները` Շիրակի մարզպետարանի շենքը, Հանրապետական կուսակցության գրասենյակներն ու քաղաքապետարանի դիմացի մայթը հեղեղեցին «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» ու «Չենք արտագաղթում» ցուցապաստառներով: Ոչ մի կառույցում երիտասարդներին չխոչընդոտեցին փակցնել դրանք, բացառությամբ Գյումրու քաղաքապետարանի: Ցուցարարները դեռ չէին փակցրել իրենց բողոքի պաստառները, երբ քաղաքապետարանի շենքից դուրս եկավ մի
Կապելլոն Հայաստանի հետ խաղին հրավիրել է ուժեղագույն ֆուտբոլիստներին
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ հրապարակել է մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը: Մարտի 3-ից սկսվող հավաքին հրավիրվել է 36 ֆուտբոլիստ: Դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ, Յուրի Լոդիգին, Սերգեյ Ռիժկով: Պաշտպաններ. Ալեքսանդր Անյուկով, Իգոր Սմոլնիկով, Մաքսիմ Բելյաեւ, Սերգեյ եւ Վասիլի Բերեզուցկիներ,Սերգեյ Իգնաշեւիչ, Գեորգի
Արթուր Սաքունցը՝ ՀՀ իշխանություններին. «ՀՀ քաղաքացիները չեն մոռացել մարտի 1-ը» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր մի քանի քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ եւ ուղղակի մտահոգ հայաստանցիներ «Հաղթանակ» զբոսայգու մոտից շարժվեցին դեպի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իրենց զորակցությունը հայտնելու ուկրաինացի ժողովրդին, եւ դատապարտելու Կիեւում կատարված արյունահեղությունը: Ցույցը կրում էր «Մենք եւս Մայդանում ենք» խորագիրը: Ցույցի մասնակիցները կոչ արեցին միջազգային ժողովրդավարական եւ քաղաքացիական ուժերին, կառավարություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել և աջակցել Ուկրաինայի քաղաքացիներին՝
Օվսաննա Գաբրիելյան. «Մեր դպրոցը թումանյանական օջախ է»
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է: Ամեն տարի այս օրը Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում կազմակերպվում են միջոցառումներ: Հատկանշական է, որ այս օրը համընկնում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ: Այս առիթով, դպրոցն այս տարի հյուրընկալել էր գրողներ Լիպարիտ Սարգսյանին և Լյուդվիգ Կարապետյանին, ինչպես նաև կրթության վարչության ներկայացուցիչներին: «Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մեզ մոտ տեղի է
«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը գնալով վատանում է
Նա ունի ցնցումներ, աչքի է ընկնում հուզական անկայունությամբ, պրիմիտիվությամբ:
Գյումրեցի երիտասարդները ՀՀԿ-ականներին. «Եթե կփոխվեք՝ լավ, չեք փոխվի, մենք գալու ենք ձեզ փոխենք» (Տեսանյութ , ֆոտոշարք)
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «զոհ» դարձած Գյումրու մի քանի ակտիվիստներ այսօր Շիրակի մարզպետարանի շենքի մոտից սկսեցին իրենց բողոքը այդ համակարգի դեմ: Նրանք «Ես դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին», «Չեմ արտագաղթում» և այլ ցուցապաստառներով մարզպետարանի շենքից շարժվեցին դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակներ` պատասխանատուներին հորդորելով ու միաժամանակ պահանջելով հետ կանգնել նմանատիպ անհեթեթ, սոցիալական վիճակը վատթարացնող, ներքաղաքական լարվածություն հրահրող օրենքի
Լալա Մնացականյան. «Մայրը» ներկայացման մեջ դաստիարակվում է մարդկային և ազգային արժանապատվությունը»
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը և դերասան Արմեն Կարապետյանը: Հանդիպման թեման փետրվարի 20-ին`ժամը 18:00-ին կայանալիք «Մայրը» ներկայացումն էր, որը նվիրվում է Արմեն Մազմանյանի հիշատակին: Ներկայացումը տեղի է ունենալու Ուսումնական թատրոնում: «Փետրվարի 21-ին ԵԹԿՊԻ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր
Ֆինանսների նախարարը՝ ՍԴ որոշման մասին. «Պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում»
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի պատասխանը լրագրողների կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին: -Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ
Նոր մանրամասներ՝ Վահագն Մինասյանի գործով. Վարչական դատարանում կրքերը թեժացան (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն իր բացման խոսքում նշեց. «Վահագն Մինասյանն անընդմեջ կոչեր անելով խանգարում էր քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Ոստիկանները պահանջ են ներկայացրել, ինչը նա հրաժարվել է կատարել, ուստի բերվել է ոստիկանության բաժին: Նրանից բարձրախոսը վերցվել է, որպեսզի կանխվեին հետագա իրավախախտումները»:
«Ֆոնդերի կառավարիչները մեզ փող չեն տա». Մակարյանը Սերժ Սարգսյանի կարծիքը չի կիսում
Պարտադիր կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքում նախատեսված սանկցիաներն այնպիսին են, որ գործատուներին հարկադրում են ուզած-չուզած այդ փոխանցումները կատարել: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` օրենքն այնպես է ձեւակերպված, որ եթե գործատուն չկատարի պարտադիր կուտակայինի փոխանցումները, ապա ըստ օրենքի, չվճարված գումարների չափով գործատուի գույքի վրա կալանք է դրվելու,
Ուկրաինացի մարզիկներին կոչ են անում դադարեցնել մասնակցությունը օլիմպիական խաղերին
«Մենք եվրոպացի ենք» հասարակական շարժումը Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի եւ Կիեւում շարունակվող ընդդիմության եւ ուժային կառույցների արյունալի բախումների հետեւանքով ուկրաինացի մարզիկներին կոչ է անում դադարեցնել մասնակցությունը Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին: «Ուկրաինայում դրամատիկ իրադարձությունների եւ Կիեւի փողոցներում արյունահեղության հետ կապված` ուկրաինացի օլիմպիականներին կոչ ենք անում, որպես Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության եւ զոհվածների հիշատակը հարգելու նշան,
«Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի առաջարկին ԱԺ տնտեսական հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն (Տեսանյութ)
Վարդան Այվազյանը նկատեց, որ հարցը ինֆորմացիայի պակասը չէ, այլ քաղաքական շահարկումը. «Դո՞ւք պատկերացնում եք, որ սա մտնի քառօրյա, երեսունհինգ մարդ ուրիշ խմբակցություններից ելույթներ են ունենալու, շահարկումներ են անելու՝ քաղաքական շահարկումներ:
Արմեն Պողոսյան. «Եթե բացահայտվի, որ «ՀայՌուսգազարդը» իջեցնում է գազի կալորիականությունը, ապա կդիմենք դատարան»
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ներկայացրեց «ՀայՌուսգազարդի» շրջիկ լաբորատորիա իրականացրած գազի կալորիականության չափաբաժնի ստուգման արդյունքները: Ստուգումներն իրականացրել էին հունվարի 17-ին՝ «ՀայՌուսգազարդում» գազի կալորիականության վերաբերյալ քննարկումից անմիջապես հետո: Պարոն Պողոսյանը պատմեց, որ ստուգումներ իրականացվել են պատահականության սկզբունքով ընտրված բնակարանում, Դավիթաշեն վարչական շրջանում: «Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ վայրում գազի
Սամվել Թադեւոսյան. «Այսօր մեր խնդիրն է հնարավորինս մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը»
Գործարար միջավայրի բարելավման միջոցառումներին անդրադառնալով, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն առանձնացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում են քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Օրենքի փոփոխությունը միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր ու միջին
Իշխանության անկեղծ պոռթկո՞ւմը, թե՞ հերթական խորամանկությունը
ՀՅԴ-ական պատգամավորի վստահությունն ու ՀՀՇ-ական գործչի անվստահությունը Նախօրեին ԱԺ նախագահը խորհրդարանական ուժերի դատին է ներկայացրել «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանական նախագիծը: Ընդդիմադիրների համանուն առաջարկը նախորդ քառօրյայում մերժվեց: Արդյոք սա ծաղր չէ՞ քաղաքական փոքրամասնության նկատմամբ՝ մեր դիտարկմանը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց. «Նման ածականներով չեմ ցանկանում բնութագրել: Եթե քաղաքական մեծամասնության կողմից ցանկություն կա նման
Փետրվարի 20-ին տեղի կունենա «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմի շնորհանդեսը
«Գագկաշենը շատ ավելի բարդ կառույց է իր չափերով, այսինքն՝ Զվարթնոցի կրկնօրինակն է»,- այսօր՝ փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Եկեղեցու մասին նկարահանված եռաչափ ֆիլմի` «Գագկաշեն եկեղեցու» շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Հայաստանի ճարտարապետների միությունում, իսկ առցանց հասանելի կլինի փետրվարի 21-ին: Ֆիլմը պատրաստվել է 40 օրվա ընթացքում, նրա տեւողությունը 7 րոպե 50 վայրկյան
Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն
Այս պահին «Հաղթանակ» զբոսայգու մոտից մեկնարկել է «Մենք եւս Մայդանում ենք» ակցիան, որին մասնակցում են քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ քաղաքացիներ, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ Կիեւում տեղի ունեցող արյունահեղության: Ակցիայի մասնակիցները կրում են «Ուկրաինայում մարտի 1 է»,
Նախարարը, հերյուրանքներն ու չկոտրված ձվերը
Պատասխաններ՝ ընթերցողի հնարավոր հարցերին Փետրվարի 8-ն էր, սովորական շաբաթ օր: Առավոտյան՝ օրվա մամուլին ծանոթանալիս, ապշեցրեց «Առավոտը»: Լուսանկարս էր, վերեւում՝ ցնցող վերնագիրը. «Նախարարը, «Պիստոն Գարիկն» ու կոտրած ձվերը», հետն էլ՝ ենթավերնագիր. «Վթար` խրախճանքից հետո»: Պարզ է, մի շնչով կարդացի: Ձեզ էլ խորհուրդ կտամ. ի վերջո, ֆանտաստիկայի ժանրից է: Ընթերցեցի՞ք… Համոզված եմ՝ հարցեր շատ ծագեցին: Եվ այդ
180 միլիոն դոլար տրանսվերտ Հայաստան չի մտնի. Գագիկ Մակարյան (Տեսանյութ)
Ռուսաստանից 170 հազար հայ միգրանտների վերադարձով այդքան աղքատությունն ու գործազրկությունը կավելանա «Ռուսաստանը մեզ տվել է մի կոնսպեկտ եւ մենք դրա վրա ենք աշխատում»,-այսօր «Հայացք» ակումբում Մաքսային միության հետ բանակցվող զգայուն ապրանքների ցանկի մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` այդ զգայուն ապրանքների ցանկն այնպիսին է, կարծես թե Ռուսաստանը մեզանից լավ գիտի
Վերին շենգավիթցիները որդով ու ավազով ջուր են խմում (Տեսանյութ)
Վերին Շենգավիթի 1-ին փողոցի 13 ընտանիք այս 21-րդ դարում, ապրելով մայրաքաղաքում, ամիսներով չեն լողանում, երեխաներին որդնած ջուր են խմեցնում, որդ ու բլոճով ճաշ են եփում: Վերին շենգավիթցիները 10 տարուց ավելի է՝ ջրագծերի խնդիր ունեն, այդ պատճառով էլ ամիսներով ջուր չեն ունենում: Եթե բախտները բերում է՝ ջրի ճնշումը կարգավորվում է, օրվա մեջ ծորակից մի փոքր ջուր
10 տարվա ազատազրկման է դատապարտվել չբացահայտված գործի պարագայում
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանին Հարգելի պարոն, վերջերս հաճախակի է դարձել խոսակցությունը դատախազության աշխատաոճի փոփոխության մասին, խոսվում է, թե այդ փոփոխության արդյունքում դատարանները նույնիսկ անարգել արդարացնող դատավճիռներ են կայացրել: Եթե դա իրականություն է, ապա, ես կասեի, այն Հայաստանի պայմանում քրեական արդարադատության ոլորտի մեծագույն նվաճումն է: Իմ գործընկերներից ոմանք իրենց կայքերում նույնիսկ շնորհակալություն են
Երուսաղեմահայերը քանակային, որակական եւ ապագայի մտահոգություն ունեն
Ասում են՝ Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռեւս Տիգրան Մեծի ժամանակվանից: Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգեւոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում: Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում: Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ,