Օրվա լրահոսը
Ոչինչ չգողանալով` դիմել են փախուստի
Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն: Հանգամանքները պարզվում
Զինծառայողներ Մհեր Խլղաթյանի, Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի գործերով նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են . «Փաստինֆո»
Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի
Կինը բանկից բջջային հեռախոս է գողացել
Փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Իջևանի ՊՊԳՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Սուսաննա Ս.-ն: Գողոնն առգրավված
Հայկական հաքերների հարձակում՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակին. banman.am
Գուրգեն Մարգարյանի սպանության օրը Caucasus Cyber Army կողմից հարձակման են ենթարկվել մի շարք ադրբեջանական եւ հունգարական կայքեր Hacked By Caucasus Cyber Army https://igep.az/ https://filmhiradokonline.hu/watch.php?id=3935 https://www.dunamentiforum.hu/ https://kilimmebel.az/ https://www.toyotasportautoklub.hu/ https://www.sle-pecs.hu/main.php?menu=sle https://www.hnm.hu/en/kiall/Exhibition.php?ID=121210 info via Արամ Վարդանյան banman.am
Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին. Խաչատուր Սուքիասյան
Շուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյակը:20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր
Դե թող պատմեն՝ որտե՞ղ են կռվել, արյուն թափել. Արաբոյի Մանվելը մարտական ուղի անցածների ու չանցածների տարբերության մասին. Tert.am
Արաբոյի Մանվելը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կոչ է անում իրենց երկրապահ համարող անձանց մանրամասն ու հանգամանալից պատմել, թե որտեղ են կռվել ու որտեղ՝ արյուն թափել: Tert.am-ի հետ զրույցում «Երկրապահ կամավորականների միության» վերջին համագումարից հետո ակնառու դարձած փաստերի վերաբերյալ, որ օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն էլ է նախկին ազատամարտիկ, Մանվել Եղիազարյանն ասաց. «Ես Նախագահի ելույթի մասին ոչինչ
Պատուհանի փեղկը բացելով` մտել է բնակարան և ոսկյա զարդեր ու գումար գողացել
Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի փեղկը բացելով` մտել է 1974 թ. ծնված Իսահակ Մ.-ի բնակարան և
Ինչ է ծրագրում Պուտինը Թբիլիսիի համար
Հայաստանի կողմից զգոնությունը չէր խանգարի Վերջերս Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը մի առիթով անդրադառնալով Արեւելյան գործընկերությանը՝ նշել էր, թե ԵՄ-ն դրան վերաբերող երկարաժամկետ հարցերին ու հեռանկարին կվերադառնա մինչեւ Ռիգայում 2015թ. կայանալիք համաժողովը. «Այսօրվա դրությամբ ավելի հրատապ են Ուկրաինան, Ռուսաստանի գործադրած ճնշումները, Մոլդովայում վիճակն ապակայունացնելու փորձերը եւ ճնշումը, որը, հավանաբար, կբանեցվի Վրաստանի նկատմամբ»։ Օրերս American Foreign
Չորս միլիոնի ոսկեղեն գողացողը` խոստովանությամբ
Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում: Ոստիկանության Էրեբունու և Ստեփանավանի բաժնի ծառայողների
Հերմինե Նաղդալյան. «Ոչ իշխանական ուժերն ունեն հասարակության շրջանում սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր». «Հայոց աշխարհ»
Անդրադառնալով համագումարին՝ ասեմ, որ ես չլսեցի մի այնպիսի մտահոգություն, որը բարձրաձայնած չլիներ Հանրապետականը` թե՛ կառավարության միջոցով, թե՛ ՀՀԿ պատգամավորների կողմից: Ի՞նչ է ստացվում. ԲՀԿ-ն որդեգրել է երկրում գոյություն ունեցող խնդիրների շուրջ միայն խոսողի, դրանք մատնացույց անողի գործելաո՞ճ։
Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ քրեական գործը՝ դատարանում. «Փաստինֆո»
Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ հարուցված Սյունիքի աղմկահարույց գործն արդեն ընդունվել է դատարանի վարույթ: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված են երեք հոգի։ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի
Ռուբեն Բաբայան. «Թումանյանի բարձրացրած հայկական թեման համաշխարհային է»
Երբ պատմել է «Սուտլիկ որսկանը», գերմանացիները զարմացել են և հարցրել, թե երբ է գրվել այն: «Պատասխանը լսելուց հետո նրանք ասացին. «Թումանյանը եվրոպական աբսուրդ գրականության հիմնադիր է»:
«Բարգավաճը» գերագնահատում է իր հնարավորությունները. «Հայոց աշխարհ»
Փետրվարի 15-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստանի» 7-րդ համագումարն ու Գագիկ Ծառուկյանի ծրագրային զեկույցը առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող «թեժ գարնան» ակնհայտ նախանշաններից են։ Բնական է, որ նման իրադարձություններից առաջ այդ կուսակցությունն ու նրա առաջնորդը նույնպես փորձում են ակտիվանալ եւ որոշակի հավակնություններ դրսեւորել։ Սակայն երբ դրանց բովանդակությունը բաղդատում ենք «Բարգավաճի» ներկա համեստ հնարավորությունների հետ, ապա ակնհայտ
Վահագն Խաչատրյան. «Չորրորդ իշխանություն»
Հատված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հարցազրույցից: – Սերժ Սարգսյանը կուտակայինի անհրաժեշտության մասին խոսելիս իր խոսքում նշեց, որ մեր տնտեսության հիմնական պրոբլեմը էժան եւ երկար փողն է, որն էլ կլուծվի կուտակային համակարգի ներդրմամբ։ Իսկապե՞ս տնտեսության հիմնական խնդիրը դա է։ – Սա էլ է արհեստական թեմա, որ առկա իրավիճակին բացատրություն տալու այդ տերմինոլոգիան է օգտագործում։ Երկար եւ էժան
Ակտիվիստ. Եվրոմայդանի փորձը, կարծում եմ, Հայաստանում կիրառելի չէ. «Ժողովուրդ»
Ուկրաինայում 15 անգամ ավել է բնակչությունը, իսկ ակտիվ քաղաքացիները տոկոսային հարաբերությամբ նույն քանակն են կազմում։ Եվ, իհարկե, կան նաեւ մենթալիտետի տարբերություններ։
Կալանքի որոշում կայացնող դատավորը սպանվածների կնքահայրն է եղել
Վաչիկ Աղաջանի Ղարիբյանի քրեական գործի հետ կապված այսօր ասուլիս էին հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը: 2002թ. «Սիգարոն» ՍՊԸ մոտ տեղի է ունեցել Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությունը: Տասներկու տարի հետո ձերբակալվել է Վաչիկ Աղաջանի Ղարիբյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 երկրորդ մասի 1-ին և 7-րդ կետով: Փաստաբան
Վարչական դատարանում փորձում էին խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը
Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցի քննությունը՝ ընդդեմ ակտիվիստ Վահագն Մինասյանի: Փորձ արվեց խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը, խոսքը վերաբերում է դռնբաց նիստը ձայնագրելուն և տեսաձայնագրելուն: Մասնավորապես հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասաց, որ տեսաձայնագրումը կաշկանդում է իրեն, քանի որ մի անգամ սոցիալական կայքերում իր վերաբերյալ տեսաձայնագրվել և հոլովակ է
Աշխարհում ամեն ինչ առաջինը Պարույր Հայրիկյանն է արել. «Չորրորդ իշխանություն»
«ՀՀՇ-ի պոռոտախոսներն ասում են, թե իրենք են կազմակերպել 88-ի առաջին հանրահավաքները, մինչդեռ առաջինը ԱԻՄ-ն է հավաքել մարդկանց», հայտարարել է Պարույր Հայրիկյանը։ «ՉԻ» – Մեր մեջ ասած՝ «88-ի առաջին հանրահավաքները» կազմակերպվել են 1988թ. փետրվարի 13-14-ին՝ Ստեփանակերտում, որտեղ ոչ Պարույր Հայրիկյան կար, ոչ ՀՀՇ։ Բայց խնդիրր դա չէ։ Խնդիրն այն է, որ վաղուց պիտի բոլորի համար պարզ
Նախարարը զինվորների հետ նախաճաշել է
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի
Տեառնընդառաջը Արարատյան Հայրապետական թեմում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջ տոնը: Տոնը նորածին Քրիստոսին տաճար ընծայելու հիշատակությունն է և նշվում է հունվարի 6-ից ճիշտ 40 օր հետո: Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այս օրը հռչակված է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:
ՀՀ գլխավոր դատախազություն. Կիպրոսից, ի պատասխան հայկական կողմի 3 գրությունների, դեռ որեւէ արձագանք չի ստացվել. «Ժողովուրդ»
ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում օֆշորային սկանդալի հետ կապված Աշոտ Սուքիասյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունների համադրման աշխատանքները: Ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանեցին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի
Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման
Արմեն Աշոտյանը կհանդիպի «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության ղեկավարության հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախատեսվում է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձան նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում զոհված եւ
Ջոն Ուիթինգդեյ. «Հիասթափված ենք, որ Հայաստանը չի ստորագրել եւ չի էլ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը». «Հայկական ժամանակ»
Ես չեմ կարծում, որ եթե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել, ապա ԵՄ-ն պետք է հետ քաշվի Հայաստանից կամ էլ Հայաստանը իր հերթին հետ կանգնի ԵՄ-ի հետ համագործակցությունից։
Հանրապետության մի շարք վայրերում թույլ ձյուն է տեղում. վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն
Փետրվարի 19–ին, ժամը 10:00–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Արագածոտնի մարզի Օհանավան-Ռյա Թազա ճանապարհահատվածը պատված է մերկասառույցով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում
Սփյուռքահայերի նկատմամբ հերթական բռնությանն է գրանցվել. «Հայկական ժամանակ»
Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սփյուռքահայ Միշել Սարկոյանի վաճառակետում։ Վերջինս պատմեց, որ ընտանիքը մեկ տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան։ Բնակություն են հաստատել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, որտեղ էլ, տանը կից, հիմնել է ավտոմասերի առք ու վաճառքի փոքրիկ կետ։ Հենց այդ վաճառակետում էլ, Միշել Սարկոյանի խոսքով, տեղի է ունեցել միջադեպը։ Ըստ այդմ,
Նոր նշանակումներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Ողբերգական ավտովթար Երևանում. Վարորդի և 2 ուղևորի դիերը ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի գործադրմամբ. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս
«Աստղային տոմսը» տրվեց երիտասարդ հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանին
Ինչպես հայտնում է kazanpress.ru-ն, Կազանում` «Ակսյոնով-ֆեստ» փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել «Աստղային տոմս-2013» մրցանակաբաշխությունը: 300 ստեղծագործություններից ընտրվել և մրցանակի են արժանացել ընդամենը երկուսը: «Պոեզիա» անվանակարգում հաղթել է երիտասարդ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, գրականության ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանացած, «Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակ Հարություն Հովակիմյանը: «Արձակ» անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի գրող, լրագրող, երաժիշտ Եվգենի