Օրվա լրահոսը

Ո՞ր ծառայության համար են Լիսկային ԵԿՄ անդամ դարձրել, նա գնացել ա Հորադիզ, զորքը թողել ու փախել. Էմիլ Բուդաղյան. NEWS.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին Երկրապահ կամավորների վարչության անդամ դարձնելով՝ հերթական անգամ պաշտպանում են եւ վերցնում իշխանության հովանու ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: «Ո՞ր ծառայության համար են ԵԿՄ անդամ դարձրել, ինքը ընդհանրապես չի ծառայել, գնացել ա Հորադիզ, զորքը թողել ու փախել»,- նշեց նա: Բուդաղյանների հոր

Բայդեն. «ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցած բռնություններով». «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար. «Միացյալ Նահանգները ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով» Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, առաջացել են ԱՄՆ-ի «խորը մտահոգությունը»: Այս մասին, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Интерфакс. Կիևի բախումներում ավելի քան 20 մարդ է զոհվել

Կիևի բախումների ժամանակ գիշերվա ընթացքում 20-ից ավելի մարդ է զոհվել, սակայն ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով փետրվարի 18-19 մահացել է 9 ոստիկան: Առողջապահության նախարարությունը ամսի 18-ի 23:00 դրությամբ (Երևանի ժամով 21:00) գրանցել է 11 ցուցարարի մահ, իսկ 114 հոգի հիվանդանոց է տեղափոխվել: Սակայն գիշերը տեղեկություն է հայտնվել, որ

Սփյուռքահայ գործարարը կլքի երկիրը, եթե «Հայռուսգազարդը» չընդունի սխալը. «Առաջին լրատվական»

Գազի դիմաց գոյացած պարտքի պատճառով արդեն երկու շաբաթ է՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքները: Շուրջ հիսուն աշխատակից մնացել է անգործ: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավել գումար գանձել:

Գնաճը մսամթերքի ներմուծման մասով անխուսափելի է. «Հրապարակ»

Մսամթերքի մասով մեր ներմուծումների վեկտորը հստակ ուղղված է դեպի երրորդ երկրներ, մինչդեռ Մաքսային Միությանն անդամակցելով՝ Հայաստանը ստիպված կլինի նշյալ պարենամթերքը ներմուծել, կիրառելով միասնական՝ 15-25%-ի հասնող մաքսատուրքեր՝ այն դեպքում, երբ Հայաստանում գործող մաքսատուրքի չափը 10% է։

Մարտի 1-ի սխալը. «Ժամանակ»

Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, Կիևի Եվրամայդանը, որը երեկ ենթարկվել էր ոստիկանական հատուկ ջոկատների գրոհին: Ուկրաինական իրադարձությունները երեկ ծավալվեցին ողբերգական բովանդակությամբ: Ուկրաինայում երեկվա բախումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը, փաստորեն, արդեն անցնում է 11-ից, քանի որ ևս երկու մարդ, այդ թվում և մեր հայրենակից Սերգեյ

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. «Ամերիկայի Ձայն»

«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում միջոցառումն այնուամենայնիվ կկայանա»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք հանրահավաք անելու խնդիր չունենք. «Հրապարակ»

Հանրահավաք չենք հրավիրել՝ իմանալով, որ մեր գործընկեր կուսակցությունը նույն օրը, նույն ժամին ուզում էր, մենք սիրով զիջեցինք մեր տեղը։

Կիևի բախումներում սպանվել է առնվազն 18 մարդ. «Ազատություն» ռադիոկայան

 «Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, փետրվարի 18-ին ծավալված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 18 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։ Սա ամենածանր բախումն է Ուկրաինայում` անցած տարվա նոյեմբերից մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում։ Բուժօգնության է դիմել ավելի քան 150 մարդ, որոնցից մոտ 40-ը հրազենից է վիրավորվել։ Տուժածներից 30-ը ծանր վիճակում է։ Կիևից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տաներ քաղաք, որ լուսանկարչություն սովորեր ու Շամշյանի պես հայտնի մարդ դառնար: Կինը չէր համաձայնվում:

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ես պեսոկը չեմ հիշում, բայց ինքը Մեղրի կռվել է. Շմայսը՝ Սամվել Ալեքսանյանի մասին. NEWS.am

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է արցախյան պատերազմին: «Իհարկե, մեր հետ մասնակցել է, կռվել է ու սպա է ինքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը: Մեկնաբանելով ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքերը, թե «Էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով

«Ազատության» լրագրողին Բաքվում կանչել են դատախազություն. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խաջիդա Իսմայլովային հրավիրել են դատախազություն` դեռևս վկայի կարգավիճակով։ «Ինձ զանգահարել են գլխավոր դատախազությունից և հայտնել, որ ՔՕ 284 հոդվածով գործ են հարուցում», – ասել է Խաջիդան։ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 284 հոդվածը (պետական գաղտնիքի հրապարակում) ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում և որևէ կոնկրետ գործունեությամբ 5 տարի զբաղվելու արգելք։ Ի՞նչ է արել

Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից. «Ա1+»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Ա1+»-ին անձամբ հայտնեց Կամո Հովհաննիսյանը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից՝ թոշակային տարիքից ելնելով։ Նշանակվել եմ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական։ Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը»,-նշեց Կամո Հովհաննիսյանը։   Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Հայրիկյանն առաջարկում է տոնացույցում մի տոնական օր էլ ավելացնել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առաջարկում է այս օրը՝ փետրվարի 18-ը,  ազատության օր հռչակել: Այսօր ԱԻՄ համախոհները նշում էին Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ, ազատասիրությունը խորհրդանշող 1921 հակառուսական հակաբոլշեւիկյան հաղթական ապստամբության տոնը: Ազատության հրապարակում պարոն Հայրիկյանը հավաքվածներին դիմավորեց Հայաստանի հիմնով ու աղոթքով: Հետո ԱԻՄ առաջնորդը պատմեց, որ  առավոտյան Ծիծեռնակաբերդում նորընտիր ԱԻՄ-ականները ներկայացան հավերժական կրակի մոտ՝ ասելով ես ԱԻՄ-ական

Վարչական դատարանը տուգանեց «Հայազնի» Արմեն Մկրտչյանին

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակել է որոշումը՝«Հայազն»կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին հիսուն հազար դրամով տուգանելու մասին: Նրան Մաշտոցի ոստիկանները բերման էին ենթարկել Կոմիտասի պողոտայից, ոստիկանության փոխգնդապետ Մովսիսյանի ցուցումով, եւ Ա.Մկրտչյանը մեղադրվել էր վարչական օրենսգրքի 182 հոդվածի խախտման համար: Ուշադրության արժանի էր այն, որ վկաները ոստիկանության աշխատակիցներ էին: Ինչպես Ա.Մկրտչյանն ասաց, վկաներից մեկն անգամ

Սուրեն Ալոյան. «Dasaran.am»-ը աշխատում է հեռու մնալ ընտրությունից»

Այսօր Երևանի թիվ 78 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը: «Dasaran.am»-ը աշխատում

«Որտեղի՞ց են վերցնում միջին աշխատավարձի ու թոշակի մասին այդ աբսուրդ թվերը». քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու գազի գնին, ասաց. «Վերջերս Ազգային ժողովում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը`Ռոբերտ Նազարյանն էր ելույթ ունենում ու  եվրոպական մի քանի երկրների գազի գինն էր ասում. Դանիայում գազը կարող էր վաճառվել 500 դոլարով, որովհետև Դանիայի քաղաքացին ամսական ստանում է 2500 եվրոյից ոչ պակաս աշխատավարձ: Գիտեք

ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

«2009-13 թվականներին նման միջին անվանական աշխատավարձի աճի պայմաններում`60 տոկոս, գազի սակագինն աճել է 76 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ ակնհայտորեն անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքական դրսեւորումներ են եղել եւ որեւէ եւ որեւէ այլ ժամանակահատվածների հետ, եթե անգամ համեմատելու լինենք, սա ամենաբացասական ցուցանիշներից է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով նախագահ Սերժ Սարգսյանին:

«Այդ որոշումը մենք կընդունենք». Ատոմակայանի աշխատակիցները՝ գործադուլի մասին

«Հիմա սպասում ենք իշխանության արձագանքին, թե ինչպես կվարվի մեր իշխանությունը, ըստ այդմ կլինի նաեւ մեր կոլեկտիվի աշխատանքը»,- դուրս գալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտարարեց Ատոմակայանի աշխատակիցներից Գարիկ Զարգարյանը: Հիշեցնենք, որ ատոմակայանի աշխատակիցները եկել էին Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելու իրենց դիրքորոշումը՝ դեմ են պարտադիր  կուտակային կենսաթոշակային համակարգին: Պարոն Զարգարյանը բացատրեց՝ ինչու՞ են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Նախագահի թեկնածուն, մեկ տարի անց. «Իմ մասնակցությունը ընտրություններին`քայլ էր Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ»

«2012 թվականին մեր երկրում ստեղծվել էր որոշակի քաղաքական իրադրություն, որը ես կգնահատեմ կարճ` քաղաքական որոշ ուժերի քաղաքացիական զգալի մասի կոնսենսուս` ԵՄ-ի հետ ասոցացման հարցում: Այդ կոնսենսուսի առկայության մասին վկայում է Եվրոխորհրդարանի 2012 թվականի ապրիլի 18-ի բանաձեւը, որտեղ նշվում է, որ ՀՀ-ում այդպիսի կոնսենսուս կա: Միաժամանակ կա խնդիր, որ մեր հանրությունը տեղեկացված չէր, ԵՄ-ի հետ ասոցացումը

Ավազակային հարձակման ժամանակ դիմակավորվածը հեռախոսով հայհոյել եւ բռնվել էր

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը լսեց ավազակային հարձակման համար Արմավիրի մարզի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գալստյանի բողոքը: Նա մեղադրվել էր այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, գազային ատրճանակով զինված, դիմակավորված, կոտրել էին Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Մ.Մաշտոցի փողոցում գտնվող տան դուռը, մտել բնակարան, կապել ամուսիններ Փորսոր Նավոյանի եւ Մոսկով Ռավոյանի

Բախումներ Կիևում. կան զոհեր և վիրավորներ. «Ազատություն»

Երեքշաբթի օրը Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցան վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղ բախումները: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել, ավելի վաղ հաղորդվում էր մեկ տասնյակ ցուցարարի և յոթ ոստիկանի վիրավորվելու մասին: Օրվա առաջին կեսին հազարավոր ցուցարարներ Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից շարժվեցին դեպի խորհրդարան՝ Գերագույն ռադայից պահանջելու սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար երկրի

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին հաջողվեց ստանալ ոչ մրցակցային ընտրություններ»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ՀՀ  նախագահական ընտրություններում առաջադրել էր թեկնածությունը, եւ այսօր հետադարձ հայացք նետելով մեկ տարվա իրականությանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալն ասաց. «Իմ կանխատեսումներն իրականացան, ես առաջադրվել էի նաեւ այն առաքելությամբ, որ ներկայացնեմ, նկարագրեմ իրավիճակը,, նաեւ ցույց տալու, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են, որովհետեւ

Сегодня. Դժբախտ պատահարի արդյունքում հայազգի գործարարի գրանցած ռեկորդը

Լոս Անջելեսի հայ գործարար Տոնի Յարիջանյանը ընդգրկվել է «Սեվոդնյա» լրատվականի պատրաստած «դժբախտ պատահարի հետևանքով առաջացած ռեկորդակիրների» ցանկում: Յարիջանյանը ռեկորդակիր է դարձել այն բանի համար, որ նրա մարմնի 90%-ն այրվել է, բայց նա ողջ է մնացել: 2004թ. առավոտյան Յարիջանյանը մտնում է իր սոլարին, որպեսզի մաքրություն անի: Տոնիի մտքով չէր անցնում, որ ամեն ուր թափված հեղուկը գազի

ՄԻՊ գրասենյակից ատոմակայանի աշխատակիցներին հրավիրեցին խոսելու. (Տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 18-ին, Ատոմակայանի աշխատակիցները հավաքվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ «Դեմ եմ» պաստառներով եւ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսներով:  Նրանք եկել էին՝ Մարդու իրավունքների պաշտպանին հանձնելու իրենց գրավոր նամակը, ըստ որի՝ չեն ընդունում «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքի պարտադիր կետը: Նրանք բողոքում էին, որ իրենց աշխատավարձերից արդեն պահումներ արել են: Այն ժամանակ, երբ

Ռինգում տղաներն ու աղջիկները պետք է մարզվեն համատեղ

Aravot.am-ի հետ Հայաստանում կանանց բռնցքամարտի ներկայի եւ ապագայի մասին զրուցելիս, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հաջողության հասնելու բանալին համարեց տղաների հետ համատեղ մարզումները: «Ինչպես արվում է ամբողջ աշխարհում, ես որոշում եմ կայացրել, որ մեր աղջիկների հավաքականը համատեղ մարզվի համապատասխան տարիքային խմբի տղաների հավաքականի հետ: Կանանց հավաքականի մարզիչները դժգոհ են: Սակայն երբ աղջիկներին բացատրեցի, որ առանց այդ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ելնելով բազմաթիվ քաղաքացիների շահերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու

Կյանքից անժամանակ հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը: Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի  պետական տեխնիկումը, ապա 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը:

Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պահածոյագործների միության ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ բանջարեղենային և մրգային խյուսի, պահածոների, ինչպես նաև մրգահյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների խնդիրներին և քննարկել դրանց պետական աջակցության հնարավոր եղանակները: Խորհրդակցության մասնակիցները կառավարության ղեկավարին են ներկայացրել ոլորտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Նշվել

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031