Օրվա լրահոսը
Դասախոսի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող երիտասարդը ազատազրկման է դատապարտվել
Նա իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում:
«Գիրքը թանկ չէ». Արքմենիկ Նիկողոսյան (Տեսանյութ)
«Եթե տարիներ առաջ տարեկան 5-10 ժամանակակից գրողի որեւէ գիրք գրախանութում վաճառելը մեծ ցուցանիշ էր՝ բացառությամբ 1-2 դեպքի, ապա այսօր ժամանակակից հայ գրողի գիրքը տարեկան ամենաքիչը վաճառվում է հարյուր օրինակ եւ ունենում ենք դեպքեր, որ գրքերը սպառում են իրենց առաջին տպաքանակը եւ արդեն երկրորդ հրատարակություն են ունեցել այդ գրքերը: Իհարկե՛, այդ տպաքանակները միջազգային չափանիշներով փոքր են՝
Արթուր Նազարյանը Լիբանանի նոր կառավարությունում. «Ազատություն» ռադիոկայան
Հայազգի գործիչը ՀՅԴ-ի թեկնածուն էր, նա պատգամավոր է և հիմա նաև էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի: Լիբանանում անցած շաբաթ օրը ձևավորված նոր կառավարության կազմում էներգետիկայի նախարար է նշանակվել ՀՅ Դաշնակցության թեկնածու Արթուր Նազարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը ասաց, որ Արթուր Նազարյանը Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ու հիմա նաև
«Գյուղի երեխաները ստանում են ավելի ցածր որակի կրթություն». Ավագ դպրոցների անհասանելիության մասին. medialab.am
Թեպետ աշակերտները պնդում են, որ ավագ և միջնակարգ դպրոցների միջև տարբերությունը մեծ չէ, այդուհանդերձ, գյուղական վայրերի երեխաներն ասում են, որ գյուղում ավագ դպրոց լինելու պարագայում իրենք անպատճառ կհաճախեին այդ դպրոց: Այդ կարծիքին է Տավուշի մարզի Հաղարծին համայնքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցի Արամ Մանուչարյանը: «Այստեղ ենք ծնվել ու այստեղի դպրոցն ենք գնում, բայց եթե գյուղում ավագ
Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում
Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի
Արգիշտի Կիվիրյան. «Դատախազությունը և ՀՔԾ-ն ամեն կերպ փորձում են հովանավորել ոստիկանությանը»
«Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը դեմ են, որ իմ դեմ բռնություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության: Այդ իսկ պատճառով մեր բազում բողոքները ՀՔԾ և գլխավոր դատախազություն մնացել են անպատասխան և մերժվել»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտում է տեսնում այն փաստում, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու մասին դատարանի որոշումը, այսպես պատասխանեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ
Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք,
Կիեւը՝ կրակների մեջ (ֆոտոշարք)
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր Կիեւում կրկին սրվել է իրավիճակը: Այրվել է անգամ Տարածաշրջանների կուսակցության գրասենյակը: Մանրամասները՝ բլոգեր zyalt-ի հրապարակած լուսանկարներում:
Շիրակի փողոցում պղծել են Մովսես Գորգիսյանի արձանը. news.am
Երեւանի Շիրակի փողոցում գտնվող ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանը պղծել են: Անհայտ քաղաքացին ներկով անպարկեշտ խոսքեր ու հայհոյանքներ է գրել Գորգիսյանի կիսանդրու ներքեւի հատվածի վրա: Թաղամասի բնակիչները դա նկատել են վաղ առավոտյան եւ նրանից մեկը դիմել է ոստիկանության բաժին: Նյութի մանրամասները կարդացեք NEWS.am –ի կայքում
Սերժ Սարգսյան. Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Բենինի: Զրուցակիցները երկուստեք հույս
22 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 55-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
ԵՊՀ ուսանողները հանդիպեցին ռեժիսոր Արա Առուշին
Այսօր՝ փետրվարի 18-ին, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված «Որսորդ» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Արա Առուշի եւ ստեղծագործական խմբի հետ: Ուսանողները նաեւ հնարավորություն ունեցան դիտել ֆիլմը եւ ռեժիսորին ուղղել իրենց հուզող հարցերը: Ուսանողներին հիմնականում հետաքրքրում էր մանրամասներ ֆիլմի նկարահանումներից՝ ինչպե՞ս է առաջացել գաղափարը, որտե՞ղ է նկարահանվել, ինչքա՞ն ժամանակում,
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Նախորդ ընտրություններից Րաֆֆի Հովհաննիսյանը յոթ դաս է քաղել
Այսօր, իր տարեկան ուղերձում, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկեց յոթ դաս, որը քաղել է 2013 թվականի նախագահական ընտրություններից՝ պարտության համար մեղավոր համարելով նաև իրենց. «Պատասխանատվությունը բոլորինս է՝ ինձնից սկսած: Դարձյալ հապաղելը կնշանակի անորոշ ժամանակով հետաձգել պետության կառավարման անկախ հաստատությունների ձեւավորումը: Մեղավոր են առաջին հերթին ընտրությունը կեղծող, գողացող իշխանությունները՝ գործող նախագահի գլխավորությամբ: Իսկ մենք մեղավոր
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին հայն Իտալիայի հարավային համայնքում
Սերջիո (Սարգիս) Մուշեղյանը, որը վերջինն էր Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանի Չերկիարա համայնքում Հայոց ցեղասպանությունը վերապրածներից, մահացել է փետրվարի 16-ին՝ 98 տարեկանում: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Սարգիսը ծնվել է 1916թ. նոյեմբերի 4-ին: Նրան չորս տարեկանում Կոստանդնուպոլսից (Ստամբուլ) վերցրել և մեծացրել են իտալացի միսիոներները: Իր կյանքի մեծ մասը նա ապրել է Պուգլիայում և Կալաբրիայում:
Հայ կանանց մեջ էլ կռվելու եւ հաղթելու բնավորություն կա
Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրուցել է հանրապետությունում կանանց բռնցքամարտի ներկայիս վիճակի եւ հեռանկարների մասին: «Իզուր չէ, որ բռնցքամարտը հայկական ավանդական մարզաձեւ է համարվում: Երբ կանանց թույլատրեցին սիրողական բռնցքամարտով զբաղվել, մեր աղջիկներն էլ սկսեցին իրենց լավ դրսեւորել: Հայի արյան մեջ կա, մեզ բնորոշ է ռինգում կռվելն ու հաղթելը: Մեր պատանի
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
Ընդունվել է 2014թ. փետրվարի 8-ին, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում։ Մենք` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ: Երկրում ընթացող տարբեր քաղաքացիական շարժումների կողմից նախաձեռնված ազատ հավաքների, բողոքի ցույցերի, երթերի մասնակիցների եւ ակտիվիստների նկատմամբ Հայաստանի
Րաֆֆի Հովհաննիսյանի Ազգային Տարեկան Ուղերձը
Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը «Կգա ժամանակ, երբ դու կորոշես, որ ամե՛ն ինչ վերջացած է: Դա էլ կլինի սկիզբը»: Լուիս Լամուր Հարգելի հայրենակիցնե՛ր: Փետրվարի 18-ն է՝ անցյալի ու ապագայի ջրբաժանը: Ազգային ապստամբության օր է եւ ոչ երբեք՝ պետական արկածախնդրության: Ուղիղ մեկ տարի է անցել նախագահական վերջին ընտրություններից, որոնք մեկ անգամ եւս
«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ
Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան տասներորդ տարելիցը: «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է երթ դեպի Եռաբլուր: Փետրվարի 19-ին մեզ կարող եք միանալ Գուրգեն Մարգարյանի հուշարձանի մոտ (Լենինգրադյան 52 շենքի դիմաց) ժամը 12:30, որտեղից ժամը 13:00՝ այցելություն Եռաբլուր՝ Գուրգեն Մարգարյանին հարգանքի տուրք մատուցելու: «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի
Վենդետայի դեպքում պատասխանատվությունը կկրի ոստիկանությունը «Փաստինֆո»
«Եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, ապա պատասխանատվությունը նախաքննական մարմինն է կրում»,- նման հայտարարություն այսօր «Փաստինֆո»-ի միջոցով խնդրեց տարածել սպանության մեղադրանքով կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը: «Ես իհարկե որևէ մեկի վերաբերյալ կանխակալ կարծիք չունեմ, բայց, ամեն դեպքում, նախաքննական մարմինը կարծես դիտավորյալ դրդի, ես այդպես եմ մեկնաբանում: Տեսաերիզը լրատվական միջոցներով ցուցադրել` առանց դրա
Բագրատյան. «Եվրանեսթում մեր պատվիրակները պրոֆեսիոնալ են աշխատել» (Տեսանյութ)
Փետրվարի 11-13-ը Բրյուսելում կայացել են Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մի քանի մշտական հանձնաժողովների նիստեր: Այսօր Եվրանեսթում մեր պատվիրակության՝ հանձնաժողովի նիստերին մասնակցած անդամները ԱԺ-ում ներկայացրին Բրյուսելում իրենց կատարած աշխատանքները: Պատվիրակության ղեկավարը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, պատմեց ադրբեջանական պատվիրակության մշտական աշխատաոճի մասին. անկախ թեմայից` հակահայկական քարոզչություն տանել: Ըստ Ա. Զաքարյանի՝ «տարեցտարի ադրբեջանական այդ
Հրաչ Ջաբրայանի պարզաբանումը՝ աշխատակիցների դժգոհությունների վերաբերյալ
Մեր զրուցակիցն է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը –Պարո՛ն Ջաբրայան, վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում կոմբինատի աշխատողներից, որ արդեն քանի օր է նրանք ստիպված են լինում աշխատանքի գնալ ոտքով, պատահական մեքենաներով եւ այլ տարբերակներով, քանի որ աշխատողներին ընկերություն տանող ավտոբուսներն այլեւս չեն աշխատում, ընկերության ղեկավարությունը վաճառել է ավտոբուսները եւ ցրել ավտոպարկը:
«Ծառուկյանը տվեց մի շարք օբյեկտիվ գնահատականներ ՀՀ ներկայիս վիճակի մասին». Ռոբերտ Քոչարյանի խոսնակ. Zham. am
Հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի հայտնած մոտեցման մասին, որ երկրում պետք է տնտեսական քաղաքականության էական փոփոխություն, ինչը ենթադրում է հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա, նրա մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմանյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա նրա ելույթի որևէ առանձին դրվագի վրա կանգ առնել ու գնահատական հնչեցնել: Բայց մենք գտնում ենք, որ համագումարի ընթացքում Ծառուկյանի կողմից հնչեցին
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։ Բրիտանացի հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին
Փոխնախարարները՝ արգելված ժանյակավոր ներքնազգեստի մասին (Տեսանյութ)
Օրերս օտարերկրյա լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մաքսային միության երկրներում այս ամառ կարգելվի ժանյակավոր սինթետիկ ներքնազգեստների արտադրությունը, վաճառքը եւ ներկրումը: Այս առնչությամբ ՄՄ անդամ Ղազախստանում նույնիսկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այսօր էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանի եւ Տիգրան Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք նմանօրինակ արգելքների արդյունքում Հայաստան 3-րդ երկրներից ներմուծումը մի օր
Մետրոպոլիտենի աշխատակիցները խախտումներո՞վ են աշխատել, թե՞ նրանց ապօրինաբար են ազատել աշխատանքից
Չնայած վերոնշյալ փաստերին` Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ պնդեց, թե երեք աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստը զուգադիպություն է և կապված չէ բողոքի ակցիային մասնակցելու հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերեց Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
Այսօր, վերջին նախագահական ընտրությունների տարեդարձի օրը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրել է հավաք՝ ազգային տարեկան ուղերձ ընթերցելու համար: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով մասնակցեց ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Ապա տեւական ժամանակ վիճարկում էր ընտրությունների արդյունքները, ինչն ավարտվեց ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում ծավալված անկարգություններով եւ զորավարի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի
Որոտանի ՀԷԿ-երի հետ վաճառվել է նաեւ Սեւանի ջուրը (Տեսանյութ)
Սեւանա լճի ջուրը կպակասի Սպանդարյանի ջրամբարը ամերիկացիներին հանձնելու պատճառով
Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը
Ազերիներին տրվել է ուժգին հակահարված