Օրվա լրահոսը

Գինեգործ. «Հայաստանի համար ամենակարեւոր շուկան Ռուսաստանում է»

«Կարաս» գինիների պրոյեկտի պատասխանատու Վահե Քեուշգուերյանը այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանում գինեգործության պոտենցիալը. «Հայաստանի գինեգործության զարգացման փուլն արդեն սկսված է: Հայաստանի բոլոր հայտնի գործարանները գինին արդեն պատրաստում են նոր տեխնոլոգիաներով»: Պրն Քեուշգուերյանը վստահեցնում է, որ Հայաստանից մեծ քանակությամբ գինի է արտահանվում արտերկիր. «Գինու միայն մի փոքր մասն է մնում Հայաստանում: Մնացածը արտահանում ենք: Արտահանման

Նախագահների օրը

Սովորական եւ նաեւ հիշարժան օր էր: Նախագահական նստավայրում երկրի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախկին նախագահի եւ նրա կնոջ դիմանկարների տեղադրման պաշտոնական արարողությունը: 2012 թվականի հունիսին էր: Բարաք Օբաման ասաց. «Պնդում են, որ ոչ ոք չի կարող մինչեւ վերջ հասկանալ, թե ինչ է նշանակում նախագահ լինել՝ մինչեւ առաջին անգամ չնստի նախագահական աթոռին եւ չզգա իր առաքելության

Հայոց եկեղեցին լայն իրավունքներ ունի համաքրիստոնեական սրբավայրերում

2006 թվականից սկսած՝ Հայաստանից ուխտագնացություններ են կազմակերպվում Ավետյաց երկիր: Փետրվարի 2-13-ը Երուսաղեմ այցելած 45 հոգանոց ուխտավորների խումբը 65-րդն էր: Նրանց առաջնորդում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Ուխտավորներից ամենատարեցը 81-ամյա Սոնյա մայրիկն էր` Սպիտակից, կրտսերը՝ 1,5-ամյա Անգելինա-Մարիան, որը

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը

Հինգ մեքենաներ բախվել են, իսկ քննիչը որոշել է՝ մեղավոր չկա

Վարորդը քննիչի որոշման պատճառով համ գործն է կորցրել, համ էլ պարտքի տակ ընկել Մեր երկրում ԱՊՊԱ համակարգը ներդնելով՝ նախատեսվում էր ավտովթարների դեպքում մեղավոր վարորդներին պատասխանատվության ենթարկել եւ փոխհատուցում գանձել, սակայն ԱՊՊԱ-ն նաեւ հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել: Օրինակ՝ քննիչի «թեթեւ» ձեռքով կարելի է նույնիսկ խոշոր ավտովթարի դեպքում մեղավոր չգտնել, հանցակազմի բացակայություն ձեւակերպել, ըստ այդմ էլ՝

«ԱրմենՏել»-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ «Օրանժ Արմենիա»-ի. «Փաստինֆո»

«ԱրմենՏել» ընկերությունում ուսումնասիրում են «Օրանժ Արմենիա» ընկերության՝ բջջային ցանցում անհատական բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ «Օրանժ Արմենիա» ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։ Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը շրջանառության մեջ դրված նշված գովազդային տեսահոլովակով պնդում է, որ նա առաջինն է ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ

Գեւորգյան ճեմարանն այդքան էլ փակ չէ

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը գոյություն ունի 140 տարի, այս տարին էլ հոբելյանական է: Ստեղծված լինելով ազգային պետականության բացակայության պայմաններում՝ ճեմարանը ներկայումս ունի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Որքանով են պահպանվել հոգեւոր կրթության ավանդույթները եւ ինչպես է հայ հոգեւոր դաստիարակությունը զուգակցվում ժամանակակից բարձրագույն կրթության խիստ որոշակիացված պահանջներին: Այս եւ այլ հարցերով «Առավոտը» դիմեց Մայր

Այսօր լրանում է Հայկ Բժշկյանցի ծննդյան 126-ամյակը

Այսօր՝ փետրվարի 18-ին, լրանում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ մեծանուն զորավար և քաղաքական գործիչ, Հնչակյան 6-րդ կամավորական գնդի հրամանատար Հայկ Բժշկյանցի (Գայ) ծննդյան 126-ամյակը: Այդ առթիվ Գայի անվան թիվ 129 դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին ոչ միայն դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, այլ նաև Ս.Դ.Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչները: Մասնակիցները

Դասական անպատժելիություն

ԵԿՄ եւ ԲՀԿ համագումարներն, իհարկե, շատ հետաքրքիր են, դրանցում հնչած ելույթները՝ նույնպես, բայց ես չէի ցանկանա, որ այդ իրադարձությունները ստվերեին դրանից առաջ տեղի ունեցածը՝ ՀՀԿ-ական եւ ՀԱԿ-ական երիտասարդների ընդհարումը, որին արդեն անդրադարձել եմ, եւ ֆոտոլրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառած բռնությունը: Ինչո՞ւ է կարեւոր դրա մասին չմոռանալ: Որովհետեւ քաղաքական գործիչները, կուսակցությունները կգան-կգնան, կդառնան իշխանություն, ընդդիմություն կամ

Դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվել են նյութեր եւ մերժվել

Գրիգոր Պապյանի սպանության գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 24-28-ը կշարունակվի Գեւորգ, Կարապետ, Ջորջ, Հակոբ Թոսունյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն Aravot.am-ին ասաց, որ բազմաթիվ միջնորդություններ են արվել, մասնավորապես, զինծառայող, իր պաշտպանյալ Ջորջ Թոսունյանին կալանքից ազատելու, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու՝ հրամանատարության տակ հանձնելու համար, սակայն դատարանն

Նիկոլայ Խաչատրյան. «Մյուս փորձս կապացուցի, որ գիշերը մկանը արտադրում է էլեկտրական էներգիա»

«Մենք 100 անգամ ավելi ապրելու շանսեր ունենք, մեր ուղեղում կա 100 մլրդ բջիջ, որից կյանքի ընթացքում աշխատում է 1 մլրդ-ը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը: «Ես եկել եմ Պավլովի հայտարարին՝ ենթակեղևը ակումուլյատոր է կեղևի համար: Ակումուլյատորը իրենից ներկայացնում է ցանցանման մի գոյացություն, որը բջիջների խումբ է ուղեղում, դրանցից ողնուղեղում չկան

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։  Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։ «Գրավոր աշխատանքների

Եթե ուզում ես գրող դառնալ

Աշխարհի քանի՞ անկյունում է հիմա լույս վառվում, ու քանի՞սն են ինձ նման ոտաբոբիկ, տանու շորերով գիշերվա կեսին կռիվ տալիս բառի հետ: Հարյու՞րը, հազա՞րը: Քանի՞ մայր է արթնացել ու քնաթաթախ՝ պտուկը կոխել լացող մանկան բերանը: Քանի՞սն է անկողնում նոր ծննդի սկիզբ դնում… Սեղանին երեկվանից մնացած թղթեր են՝ մի քանի անճաշակ, անճարակ նկար-խզբզանքներով – իմ երեկվա տքնանքի

Արաբկիրի ոստիկանության քննիչն արձակուրդում էր, դատախազն էլ տեղյակ չէր՝ իր մոտ ինչ կա

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվեց 10 րոպե տեւած դատական նիստը: Դատավորից, հայցվորից, նրա ներկայացուցչից եւ դատախազից բացի, որեւէ մեկը նիստերի դահլիճում չկար: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչն արձակուրդում էր, դատախազ տիկին Աշրաֆյանի զանգից հետո պարզ դարձավ, որ նա կվերադառնա մարտի 5-ին, իսկ դատախազ տիկին Աշրաֆյանն էլ ճիշտ է՝

Տավուշի մարզը ե՞րբ դատախազ կունենա

Դատախազության աշխատակիցները ծանրաբեռնված են աշխատում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Նրանց տուն է պետք» լուսանկարչական ցուցահանդեսը` քննարկելու 1988թ. երկրաշարժի հետո դեռևս առկախ խնդիրները

Երևան, փետրվարի 18, 2014 թ..- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «Նրանց տուն է պետք» լուսանկարների ցուցահանդեսը, որը միտված է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման հարցում Հայաստանի առաջընթացը խթանելու խնդրին: Այստեղ ներկայացված էին գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած լուսանկարները, որոնք արտահայտությունն են

Հեղինե Բիշարյան. «Չեմ կարող ասել նախագահն ում նկատի ուներ նվնվացող ասելով»

«Ուրբաթ օրը կորոշվեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ստեղծված «Գազամատակարարման համակարգի գործունեությունների ուսումնասիրման» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ու անդամները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հանդես էին եկել գազի հետ կապված խնդիրները քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկով, բայց բուռն քննարկումներից հետո ԱԺ մեծամասնությունը մերժեց այս

Նաիրա Զոհրաբյան. «Դատելով ՀՀԿ-ական էնտուզիազմից, կաստինգը դեռ կշարունակվի». «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին. «ՀՀԿ բոլոր տրամաչափի գործիչները, հայտնի ու անհայտ ֆեյքերը, Կարեն Ավագյանից, Արմեն Աշոտյանից եւ Հերմինե Նաղդալյանից սկսած՝ այս երկու օրերին պատասխանում են Ձեզ, որի առանցքում հետեւյալ միտքն է՝ ինչպե՞ս եք Դուք համարձակվել մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքը։ Բայց Դուք կարծես թե չեք շտապում պատասխանել։ Ինչո՞ւ»։ Ի պատասխան

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր

«Գոմեշի մսի» գործով Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը փոխհատուցել է պատճառած վնասը՝ սառնարանի տեսքով. «Փաստինֆո»

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է ՊԲ-ին հասցրած վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:    Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ Ալբերտ Օհանջանյանը սառնարանային համալիրը կառուցել է սեփական

Գալուստ Սահակյան. «Մենք ԲՀԿ-ում գնահատում ենք միայն Գագիկ Ծառուկյանի տեսակետները». «Հայոց աշխարհ»

ԲՀԿ-ի բոլոր քայլերի գլխավոր պատասխանատուն ու դերակատարը Գագիկ Ծառուկյանն է, նրանից դուրս մյուսների ասածն ընդամենը կարծիք է:

Արմեն Սարգսյան. «Եթե Վազգենը ողջ լիներ, «Երկրապահի» վիճակն այսպիսին չէր լինի». «Իրատես de facto»

Նկատի ունեմ ոչ թե վատ, այլ բաժանված, պառակտված, տարբեր միություններում տղաները չէին լինի, տարբեր տեղերում տարբեր պայքարներ չէին ծավալի:

Երկրապահի ինստիտուտը վաղուց է արժեզրկված. «Չորրորդ իշխանություն»

Չարժե անհարկի դրամատիզացնել իրավիճակն ու դեպրեսիայի մեջ ընկնել, թե ահա իշխանությունները վերջնականապես արժեզրկեցին ու փչացրեցին երկրապահի ինստիտուտը։ Այդ ինստիտուտը վաղուց է արժեզրկված։ Ավելին՝ արդեն 10-15 տարի է, ինչ ԵԿՄ-ի մասին անեկդոտներն ավելի շատ են, քան իսկական երկրապահները՝ ԵԿՄ շարքերում։ Բայց դե հիմա ինչ ունենք՝ դա է, այսինքն՝ հասարակության վերաբերմունքը գեներալ Մանվելի ղեկավարած կառույցի նկատմամբ պիտի

Գողություն կիսակառույցից

Փետրվարի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրազի փողոցի թիվ 50 շենքի մոտ նկատել են մի տղամարդու` «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում ապակիներ դասավորելիս: Տղամարդուն` 1956 թ. ծնված Աշոտ Գ.-ին և վարորդին` 1965 թ. ծնված Էդուարդ Ա.-ին, ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում,

ԲՀԿ-ն «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու ակնա՞րկ է անում. «Հայոց աշխարհ»

Սկզբունքորեն, որոնք են Գագիկ Ծառուկյանի ելույթի հիմնական շեշտադրումներն ու մոտեցումները: Նրա ու ԲՀԿ-ի ելակետն այն է, որ երկրում իրականացվող տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունն անպտուղ է, կան բազում խնդիրներ, սկսած արտագաղթից ու աղքատության աստիճանից, վերջացրած հատկապես փոքր ու միջին տնտեսավարողների դժվարություններով:  Ի՞նչ են առաջարկում: Լայն ընդգրկմամբ, հետեւյալը. «Հավատացե՛ք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս

Հերմինե Նաղդալյան. «Մնում էր միայն նվեր տային, սա՞ է վասալայինը». «Իրատես de facto»

Բայց մեր այսօրվա այլընտրանքային տեսակետներ հայտնող գործընկերներն ինչո՞ւ չեն հիշում, որ ոչ վաղ անցյալում էլ ունեցել ենք պայմանագրեր ու կոնցեսիաներ 30-35 տարով, և նրանք, որ ներկայացված էին գործադիր իշխանությունում, կային քաղաքական դաշտում, բոլորովին չէին զարմանում, չէին զայրանում, չէին առարկում, ահավոր աղետ չէին որակում։

Ֆրանսիայի Վիեն քաղաքում նշվել է Ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի

«Սպասել, որ Մանվել Գրիգորյանի լեքսիկոնը կհամապատասխանի խորհրդարանի երիտասարդ սերնդի լեքսիկոնին` անհնար է»

Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի հանրապետությունում ՀՀ նախագահական ընտրություններ էին, եւ թե ինչ առաջընթաց, կամ հետընթաց է արձանագրվել քաղաքական դաշտում, այսօր այդ մասին «Ուրբաթ» ակումբում խոսեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը նաեւ անդրադարձավ քաղաքական 4 ուժերի համատեղ գործունեությանը: Սերգեյ Մինասյանի ձեւակերպմամբ`մեկ տարվա ընթացքում այն քաղաքական պատկերը, որ ստեղծվել է Հայաստանի ներսում, նաեւ

Ոստիկանության քննիչ Մովսիսյանին մեղադրում են գործը կոծկելու մեջ

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ հրապարակելու Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննության վճիռը: Դատախազ Բարսեղյանը առարկեց Եղնուկյանի բողոքի դեմ, իսկ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այն կրկին պնդեց: Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը բողոքարկում է ՀՀ ոստիկանության քննիչ Ս. Մովսիսյանի որոշումը՝ իր պաշտպանյալ Եղնուկյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը

Կապիտալս ուր փախցնեմ. «168 ժամ»

«Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները, եթե պետությունը չի  կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ։ Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների   բարօրությանը»,- ասել

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031