Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը լուրջ չի ընդունում թուրք ազգայնականի այցը եւ աղմուկի կարիք չի տեսնում

Ըստ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի՝ ամեն անգամ, երբ շփման գծում զինադադարը խախտվում է Ադրբեջանի կողմից, պատերազմի հավանականությունը մեծանում է. «Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում, որ դա իրեն պետք է, բայց որ այդ խախտումները կարող են բերել պատերազմի վերսկսման՝ դրա հավականությունը կա, եւ մենք դրան միշտ պատրաստ

Интерфакс. Մայդանում տոնածառից կախված տղամարդու դիակ են հայտնաբերել

Կիևի Անկախության հրապարակի տոնածառի վրա հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկուշաբթի ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Անկախության հրապարակում տղամարդու դիակ են հայտնաբերել, որը կախվել է ամանորյա տոնածառի մետաղյա իրանից: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է տղամարդու ինքնությունը: Նա հյուսիսարևմտյան Վոլինսկայա մարզի բնակիչ է,

Ազգությամբ քուրդ ազատամարտիկին տնից վտարում են

Նա շարունակում է պաշտպանել Իջեւանի սահմանագոտին

14 միլիոն դոլարի ռուսական ուղղաթիռներ ու տեխնիկա` Հայաստանին

Օրերս Շիրակի մարզպետարանում անցկացված հաշվետու նիստում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, խոսելով այն մասին, որ պատերազմի սպառնալիքը գնալով իրական է դառնում Հայաստանի համար, ամենակարևորը համարեց պաշտպանական միջոցների անհրաժեշտությունը: Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարի նախաձեռնությամբ մշակվել են ռեզերվներ, դրանց մեջ մտնում են սննդամթերքից, դեղորայքից սկսած՝ մինչև ծանր մեքենաները, որոնք նախատեսված

Կպչուն ժապավենով կապել էին տուժողի ձեռքերը, ստիպողաբար տեղափոխել ամբաստանյալի տուն

Սևակ Ամիրխանյանի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով, իսկ վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վրա: Միջնակարգ կրթությամբ երիտասարդն իր ծանոթ Վարդան Մանուկյանի միջոցով ծանոթացել էր Երևանի Նոր-Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, սույն գործով տուժող Հովհաննես Վիրաբյանի հետ:Վերջինը ցանկացել է

«Էս ժողովուրդը ոտքի չի կանգնի, պրծավ…». «Ա1+»

«Մեր Եվրամայդանը Բագրատաշենն է ու «Զվարթնոց» օդանավակայանը»,-ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։ Նա անհեթեթ է համարում այն պնդումը, թե հայերը չեն պայքարում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ «Լավ էլ պայքարում են, ուղղակի պայքարում են արտագաղթելով»,-ասում է նա։ Արմեն Բադալյանը տեղեկացնում է, որ անցյալ տարի Երեւանում փակվել է մոտ 1000 խանութ, երկրից մեկ տարում

Интерфакс. Ցուցարարներն ու ոստիկանը մահացել են որսորդական փամփուշտներից. Կիևի դատախազություն

Ուկրաինայում մահացած երեք ցուցարարները և ոստիկանը սպանվել են որսորդության համար նախատեսված փամփուշտներից, այս մասին հայտնել են Կիևի դատախազությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Արդեն այս փուլում, իրականացվող հետաքննության և վարույթի, այդ թվում՝ դատաձգաբանական փորձաքննության արդյունքը լիովին բացառում է, որ օգտագործվել է այնպիսի զենք, ինչպիսին օգտագործում են ներքին գործերի նախարարության և ներքին զորքերի հատուկ ուժերում», – ասել

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները չվիճարկվեցին

Թեեւ հասարակական մի քանի կազմակերպություններ դիմել էին ԵԽԽՎ-ին՝ Հայաստանի պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի լիազորությունները կասեցնելու առնչությամբ, եւ ենթադրվում էր, որ կգտնվեն Վեհաժողովի 10 պատվիրակներ, որոնք ոտքի կկանգնեն՝ վիճարկելով Հայաստանի պատվիրակության լիազորությունները, ինչպես Ստրասբուրգից «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ «Մեր լիազորությունները չվիճարկվեցին ոչ մեկի կողմից»: Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն

Համայնքների խոշորացումը հավելյալ ծախսերի կբերի (Տեսանյութ)

«Համայնքների խոշորացման ծրագիրը դեռեւս կառավարության` միակողմանի նախաձեռնությունն է, այն չի վերածվել երկկողմ ճանապարհի»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց  ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, որն իր կարծիքը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Այսինքն, համայնքների կողմից երկկողմ գործընթաց չէ, եւ չի էլ վերածվել դրան, այսինքն` գործընթացը դեռեւս կիսատ է, թեկուզ պիլոտային մասով: Դա կհաջողվի, եթե գործընթացը երկկողմ լինի: Բոլոր

Դիրքերում, մոտավորապես 3-րդ հերթափոխից հետո, զինվորների վախի զգացողությունը թուլանում է

Հունվարի 19–ի լույս 20–ի դեպքերի լուսաբանումը կարելի է անվանել «խրամատային լուսաբանում»

Ժիրայր Սեֆիլյանը չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին

Հայտարարություն ՀՀ ազգային բանակի տոնի նախօրեին ցանկանում եմ անդրադառնալ այն կերտողներից մեկի ճակատագրին և բարձրաձայնել տարիներ ձգվող մի խնդրի մասին, որտեղ հնչող անարդարության ձայնը չի խլացվի այս տոնի առթիվ հնչող ցնծության մեջ, ոչ էլ բարձրագոչ հիացական ուղերձներով։ Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրությանը կամավոր զինվորագրված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ»

«Որտե՞ղ էր Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ին», ինչո՞ւ չքննադատեց»

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խաբել են, թե ոստիկանական համակարգում բարեփոխումներ են կատարվել: «Կարող է ոստիկանները նոր համազգեստ են ստացել, ձեռնաշղթաներն են նոր կամ էլի մի քանի տեխնիկական աջակցություն եւ վերազինում է եղել: Օրինակ կենտրոնի ոստիկանության շենքը իր հին խայտառակ կառույցից տեղափոխվել է նոր շենք, որտեղ պատերին

Թանկացումներ` հանուն Նոր Զելանդիայի՞. Տնտեսագետները պնդում են, որ կաթնամթերքի գները բարձրանալու հիմք չունեն. «Մեդիալաբ»

Չնայած գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջիկայում Հայաստանում կաթնամթերքի գների թանկացում են կանխատեսում՝ պայմանավորվելով համաշխարհային շուկայի «զարգացումներով», սակայն տնտեսագետները հակառակն են փաստում. վերջին ամիսներին միջազգային շուկայում կաթի փոշու ու կաթնամթերքի գների նվազում է նկատվում: «Համաշխարհային շուկայում կաթի փոշին թանկացել է նախորդ տարվա առաջին կեսին միայն, իսկ տարեվերջին թանկացում չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը: Նրա

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ըստ . shamshyan.com – ի, այս պահին ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի

Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր

Միշտ ասում ենք, որ պետք է խրախուսել երիտասարդներին, որ գիտության մեջ կարողանան առաջ գնալ: Դրա համար պետք է կարեւորել ոչ թե տարիքը , այլ կատարած գործը: Պետք է կարեւորել, արդյոք այն աշխատանքը, որ նա կատարել է՝ ունի՞ արժանիքներ: Տարիքն ի՞նչ խնդիր է, էլ ինչի ենք ասում պետք է գիտությունը երիտասարդացնել:

Մենուա Բրուտյան. «Ազատություն տեսած սերունդը չի կարող հանդուրժել ռուսական համակարգը»

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահի կարծիքով անորոշ է անգամ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը:

Միսաք Փաշիկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Կողբեցի մարզիկը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո

Սարյան փողոցում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը

Հունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր  Սաֆարյանը,

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ալիեւին բանակցային սեղանի շուրջ պահել չհաջողվեց»

«Մեզ հաջողվեց Ալիեւին վերադարձնել բանակցային սեղան, սակայն, ցավոք մինչեւ վերջ չկարողացանք պահպանել այդ ձեւաչափը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով արտգործնախարարների` օրերս կայացած հանդիպման արդյունքները: Քաղաքագետը համոզված է, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները բանակցային գործընթացում որեւէ արդյունք չեն արձանագրի: Ինչ վերաբերում է մեզ համար կարեւոր, բանակցային գործընթացի հարցում միջնորդների միջամտությանը, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված

Կիրո Մանոյան. «ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան չեն տալիս ադրբեջանական սադրանքներին». (Տեսանյութ)

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այսօր «Փաստարկ» ակումբում գնահատելով սահմանի երկայնքով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նկատեց, որ դրանց մեջ կա նաեւ միջնորդների՝ Մինսկի խմբի մեղսակցությունը՝ վերջիններիս կողմից անընդհատ «կեղծ հավասարակշռությունը» պահելու եւ հավասարապես երկու կողմերին՝ հայկական եւ ադրբեջանական, մեղադրելու առումով: «Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիիրավ կողմ

Ցմահ ազատազրկված ազատամարտիկի եւ նրա որդու բողոքը դեռ չի լսվել

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում անցյալ շաբաթ դատավորներ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, Մանուշակ եւ Արարատ Պետրոսյանների մասնակցությամբ պետք է լսվեր ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Նարինե և Ռուբեն Ռշտունիների բողոքները: Նրանք բողոք են բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ

Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունը՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության վերաբերյալ

«Հայաստանի՝ Մաքսային միությանը և մեկ ընդհանուր տնտեսական գոտու անդամակցումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա»,-այսպիսի եզրակացություն է պարունակում «Հայաստանը և Մաքսային միությունը. ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատականը» խորագրով հետազոտությունը:  Այն կատարել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի համալիր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում ՀՀ-ի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը՝

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով. pastinfo.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում

Նախախորհրդարան. Մոսկվահայերը մտահոգություն են հայտնել Հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Ենիգոմշյանը և Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու և Արցախին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած օրհասական

Պակիստանում նռնակի պայթյունից վեց երեխա է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով 7-12 տարեկան վեց երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ է զոհվել, ևս մեկ երեխա վիրավորվել է: Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, CNN-ի փոխանցմամբ, երեխաները փորձել էին խաղալ դաշտում գտած նռնակով՝ կարծելով, թե այն խաղալիք է: Հովհաննես Շողիկյան  

Քաղաքագետ. «Արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն չի եղել»

Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով սահմանային կրակոցներին, մասնավորապես`վերջին դեպքերին, կարծիք հայտնեց, որ այդ կրակոցներն ու դիվերսիաները միտված են հակամարտության կարգավորմանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով արտգործնախարարների հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման մասին, ասաց. «Մեր արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը: Իսկ ինչ վերաբերվում է արտգործնախարարների հանդիպմանը, ապա կարող ենք ասել, որ որեւէ

Ստրուկ պահելը ծանր ու անօգուտ գործ է

Ինչո՞վ է ավարտվելու Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում իշխանության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների բազմահազարանոց դիմակայությունը: Ինչպես սիրում են քաղաքագետներն ասել՝ ժամանակը ցույց կտա: Շատ հնարավոր է, որ Յանուկովիչին հաջողվի Ռուսաստանի քաղաքական եւ, պարզ ասենք՝ ուժային աջակցությամբ ճնշել ըմբոստությունը: Բացառված չէ նաեւ, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Բայց պատմական հեռանկարի առումով, ինձ թվում

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու «դեբոշ»-ների փաստով քրեական գործ է հարուցվել. NEWS.am

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,

Ուկրաինայում հակակառավարական ցուցարարներն գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը. «Ամերիկայի Ձայն»

Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը: Նախարարության շենքը ցուցարարների կողմից գրավելուց հետո վերջիններիս հեռուստաուղերձով դիմել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, որը հորդորել է ցուցարարներին ազատել նախարարության շենքը: Հակառակ դեպքում, ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է դիմել երկրի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031