Օրվա լրահոսը

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Աշոցքի, Իջևանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

Հայ ուսանողը վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ

 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ  «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։ Ուրախ ենք հայտնելու, որ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ  ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ››  կարճամետրաժ ֆիլմերը։   Ինչպես

Յուրա Մովսիսյանը մարզվել է ընդհանուր խմբից առանձին

Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ուսումնամարզական հավաքները ՄԱԷ-ում: Այսօր առավոտյան թիմը ամբողջական կազմով մեկուկես ժամյա մարզում է անցկացրել, սակայն Յուրան եւ վնասվածքից ապաքինվող եւս մի քանի ֆուտբոլիստներ պարապել են առանձին: Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը champiwnat.com-ի թղթակցին տեղեկացրել է, որ մի քանի խաղացողներ գտնվում են, այսպես կոչված, «դեղին գոտում» եւ նրանց բեռնվածությունը պլանավորվում է ամեն

Հայտնաբերվել է դի

Meteo.am. Հունվարի 26-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1928 թ. ծնված Ն. Պ.-ի դին:

Եգիպտոսում բախումների հետեւանքով մոտ 50 մարդ է մահացել

Եգիպտոսում 49 մարդ է մահացել ոստիկանության եւ ցուցարարների բախման ժամանակ: Հայտնում է Ria.ru-ն` վկայակոչելով «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը 29-ն է: Լրատվական գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 1079 ցուցարարի: Եգիպտոսում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են թույլ չտալ «Մահմեդական եղբայրների» խաղաղ երթն ու

Բելառուսի դահուկորդներն այսօր ժամանում են Ծաղկաձոր

Նրանց բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս գիշեր Բելառուսի օլիմպիական հավաքականի 11 դահուկորդներ ժամանում են Հայաստան: Նրանք Ծաղկաձորում անցկացնելու են Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքը: Բելառուսցի մարզիկների այցը հնարավոր է եղել անցած տարվա մայիսին Բելառուսի նախագահ, այդ երկրի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստան կատարած այցելության արդյունքում: Այն ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն

Аргумент. Իշխանությունները պետք է կանգնեն Հաագայի դատարանի առջև. Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար

Ուկրաինայում տեղի ունեցող հանցագործությունների համար, որոնք կատարում են իշխանությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչպես Ուկրաինայի օրենքներով, այնպես էլ միջազգային՝ Հաագայի դատարանի առջև. «Եվրոմայդան»-ի ամբիոնից ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն: Հայտնում է «Արգումենտ» լրատվականը: Իր ելույթում նա «Եվրոմայդան»-ի խորհրդի անունից դիմել է միջազգային հանրությանը, Եվրոմիությանը, ԱՄՆ-ին և այլ երկրների: «Եվրոմայդան»-ի խորհուրդը միջազգային

«Քանդվում է Հայաստանի նեղ օրերի միակ ճանապարհը». 1in.am

1in.am. «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու կառավարության մտադրությունը օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, համարում է արհամարհական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ: «Կառավարությունը հաստատել է մաստեր-պլանը, իսկ քաղավիացիայի պետը հայտարարում է, որ շենքը պիտի քանդվի, բայց կառավարությունը դեռ նման որոշում չի կայացրել: Հաճախ մոռանում են՝ դա իմ հոր աշխատանքը չէ, այլ

Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են

Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 26-ի ժամը 11.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ) եւ Թալին-Մարալիկ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ

Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Սերժ Սարգսյանի հետ Կորեա այցելության եւ բուժման կուրս անցնելու մասին. News.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Կորեայում Սերժ Սարգսյանի հետ բուժման կուրս անցնելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Ղուկասյանն ասել է, որ լավ է, լավ է հանգստացել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինքը ինչ բուժման կուրս է անցել Կորեայում, ինչքան է արժեցել այն: Նա տեղեկացրեց, որ վաղը մեկնում է եւ ի վիճակի չէ խոսել:

Եղանակը Հայաստանում

Հունվարի 26-ին և 27-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամած եղանակ, առանձին՝ առավելապես արևմտյան շրջաններում կդիտվի ձյուն, շրջանների մեծ մասում այն առայժմ թույլ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկը գրեթե չի փոխվի: Հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում՝ քամի, բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին, մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է դժվարանցանելիություն: Տեղեկացնում ենք, որ ըստ նախնական տվյալների, երեքշաբթի, հունվարի 28-ին

Այրվել է անասնագոմի տանիքը

Meteo.am. Հունվարի 26-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղի Անդրանիկի 6-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.37-ի, մարվել՝ 05.45-ին: Այրվել է Հ.Ասրյանին պատկանող անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ) և 50 հակ պահեստավորված անասնակեր: Լուսանկարը՝ արխիվային:

Յուրի Վարդանյանի որդին թմրամիջոցը փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել. Գործը ուղարկվել է դատարան. News.am

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը: Գործը կքննվի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Կապան: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25 հունվարի 2014 թվակական  2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն մինչև 2014թ.

Կարեն Արիստակեսյան. «Ես «անձնապաստան» մարդ չեմ»

«Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, շրջայց կատարեցին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում: Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի խոսքով՝ թանգարանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել. «Ընդհանրապես, թանգարանի գործունեության ցուցանիշները գնահատելիս ողջ աշխարհում ընդունված է երկու չափանիշ՝ այցելուների քանակը և թանգարանային հավաքածուների, թանգարանային առարկաների մատչելիությունը հասարակության

Երթ՝ նոր տարի, նոր իշխանություն, նոր Հայաստան

Այսօր Ազատության հրապարակում` Նախախորհրդարանի կողմից կազմակերպված հերթական հավաք – երթն էր, որին մասնակցում էին տասնյակ համակիրներ: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, հետո հավաքվածները երթուղայինով գնացին Մերգելյան փողոց, որտեղից շարունակվեց երթը: Վերջնական կետը Կոմիտասի շուկան էր: Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արմեն Ադամյանը, ով կարդաց Ալեք Ենիգոմշյանի ուղերձը: ‎ Երթի ժամանակ խոսում էին Նախախորհրդարանի անդամներ  Սաֆարյան Գևորգը, Վարդան

Լեւոն Արոնյանը հաղթեց «Tata Steel Chess» գերմրցաշարում

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրում սեւ խաղաքարերով 42-րդ քայլում պարտության մատնեց կուբացի Լենյեր Դոմինգեսին եւ ուժեղագույնների խմբում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Արոնյանը եզրափակիչ տուրից առաջ, որում խաղալու է տանտերերից Լյուկ վան Վելիի հետ, իր անվան դիմաց գրանցել է

Տեղի է ունեցել կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատրաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները: Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական

Անցկացվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բանակային ձեռնամարտի առաջնություն

Այսօր անցկացվեց Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի բանակային ձեռնամարտի առաջնությունը: Ռուս 96 բանակային մարզիկներ յոթ քաշային կարգերում պայքարեցին ոչ միայն հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու, այլեւ չորս լավագույնների ցուցակում ընդգրկվելու համար, որոնք կնախապատրաստվեն փետրվարի 25-28-ը Դոնի Ռոստովում կայանալիք Հարավային զինվորական օկրուգի առաջնությանը: Ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆիզդաստիարակության պետ, կապիտան Ալեքսանդր Վոլնիխը Aravot.am-ին ասաց. «Պայմանավորվել ենք մեր հայ

Դեսպան Վարդանյանը Վիետնամում մասնակցեց «Հայրենի գարուն» միջոցառմանը

Հունվարի 23-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ ԱԳՆ, Հանոյի քաղաքապետարանի և Վիետնամի հանրային հեռուստաընկերության կազմակերպած ամանորյա «Հայրենի գարուն» տոնակատարությանը: Արարողությանը պաշտոնական ելույթ ունեցավ ՎՍՀ Նախագահ Չոնգ Տանգ Սանգը: Միջոցառման ընթացքում դեսպան Վարդանյանը կարճատև զրույց ունեցավ Վիետնամի Նախագահի հետ:

Կարգին Հայկոն՝ ՍԴ որոշման մասին. «Չգիտեմ՝ ներքին խոհանոցում ինչ է կատարվել, բայց…»

«Կարգին սերիալից» դերասան Հայկ Մարությանը առաջիկա ամիսներին հեռուստադիտողին ներկայանալու է նոր ֆորմատով հումորային հաղորդմամբ:  «Շատ հետաքրքիր նախագիծ է: Հայաստանում չարված ֆորմատ է: Որը աշխատանքի առումով շատ դժվար է, իսկ դիտելու համար հետաքրքիր ու բավականին ծիծաղելի»,- ասաց Հայկ Մարությանը: Խաղընկերը Մկրտիչ  Արզումանյանը չի լինելու: «Առանձին եմ հանդես գալու, Սոլո ծրագիր է, համահեղինակներից եմ եւ գլխավոր դերակատարը»,-ասաց

Lenta.ru. Աշխարհի ամենահարուստ ուկրաինացին խաղաղության կոչ է արել

Ուկրաինական «SCM» ընկերությունը, որը պատկանում է Ուկրաինայի ամենահարուստ քաղաքացի, միլիարդատեր Ռինատ Ախմետովին, շաբաթ օրը հայտարարություն է տարածել` կապված երկրում տիրող իրավիճակին: Հայտնում է «Լենտա.ռու» լրատվականը: Նամակով հակամարտող կողմերին կառուցողական բանակցություններ սկսելու և քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծումներ գտնելու կոչ է արվում: «Բիզնեսը չի կարող անտարբեր մնալ, երբ մարդիկ են մահանում, երկրի մասնատման իրական սպառնալիք է ստեղծվում,

«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում…». Բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանին    Պարոն Ոստիկանապետ, Ցավալի է, որ Գորիս քաղաքում ս/թ հունվարի 22-ի գիշերը տեղի ունեցած ծանր  հանցագործության փաստի կապակցությամբ ոստիկանության մարմինները իրենց անգործության համար մեղադրում են  Զանգվածային լրատվության միջոցներին: Միանշանակ է, որ դեպքը ոստիկանությունում գրանցվել է ուշացումով, այն էլ ԶԼՄ-ների կողմից բարձրացված «աղմուկից» հետո (ի՞նչ նշանակություն ունի մեկ օր, թե երկու օր

Интерфакс. Եվս մեկ զոհ «Եվրոմայդանում»

Լվովի բնակիչ Ռոման Սենիկը, որը հունվարի 22-ին էր տեղափոխվել Կիևի հիվանդանոց, մահացել է, հայտնել են «Սվոբոդա» կուսակցությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մի քանի օր բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց վերքերը շատ ծանր էին: Նա ծանր վերքեր ուներ թոքերի հատվածում, մի քանի վիրահատություն է կրել, ստիպված անդամահատել էին ձեռքը», – հայտնել է Ուկրաինայի պատգամավոր

Լյուդմիլա Սարգսյան. «ՍԴՀԿ-ն պառակտվեց Սեդրակ Աճեմյանի եւ Տիգրան Սարգսյանի ձեռքերով»

Այսօր Վանաձորում մեկնարկեց  «ՎՍԴՀԿ» հիմնադիր համագումարը: Այսօր Վանաձորում ՍԴՀԿ նախկին անդամների նախաձեռնությամբ մեկնարկել է «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հիմնադիր համագումարը: Համագումարին մասնակցում են նաեւ կուսակցության մարզային կառույցները`Կոտայք, Արմավիր, Լոռի, Տավուշ, Երեւան: «Այստեղ են բոլորը, եւ, բնականաբար, նրանցից ոչ ոք չի թեքվել իշխանության կողմը, որովհետեւ բոլորը սկզբունքային մարդիկ են եւ հասկանում են, որ երկրում ստեղծված վիճակի

Интерфакс. Կիևի Արհմիությունների տանը զենք չկա. պարետ

Արհմիությունների տանը զենք չի պահվում, վստահեցրել է  Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբինը՝ պատասխանելով ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի մեղադրանքներին, թե Արհմիությունների տանը և Կիևի քաղաքային վարչությունում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկման տակ, զենքեր են պահվում: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Զախարչենկոն նաև հայտնել էր, որ ընդդիմությունն այլևս ի վիճակի չէ հսկել ծայրահեղականներին՝ հիշեցնելով, որ հունվարի

Սկանդալ ՖԻԴԵ-ում. Կիրսան Իլյումժինովը Գարրի Կասպարովին առաջարկում է հանձնվել

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ապագա նախագահական ընտրություններում իր միակ մրցակից, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին առաջարկել է հրաժարվել ընտրություններին մասնակցելու մտադրությունից, այսինքն՝ հանձնվել: Իսկ ՖԻԴԵ-ի գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգից պահանջել է հրաժարական տալ: Պատճառը «The New York Times»-ում հրապարակված Կասպարովի եւ Լեոնգի պայմանագրի նախագիծն է, ըստ որի՝ անձամբ $ 5 հազար ստանալու եւ իր շախմատային

Բաշկիրովան կրկին կգա Հայաստան

Փետրվարի 2-ին, «Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կկայանա ճանաչված դաշնակահար, միջազգային փառատոների սպասված հյուր Ելենա Բաշկիրովայի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին փառատոնի գրասենյակից, ծրագրում ներառված են Լիստի, Չայկովսկու, Ալբենիսի, Ուստվոլսկայայի ստեղծագործությունները: Ելենա Բաշկիրովան հանդես է եկել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Համբուրգի, Քյոլնի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկը, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան  նվագախմբերը:  Արվեստագետն աշխատել է

Պատերազմի սկսվելու պարագայում մտադիր են «Տավուշի սահմանապահ բրիգադ» հիմնադրել

 Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր: Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031