Օրվա լրահոսը

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի շուրջ

Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների եւ հասարակության միջեւ դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետեւանքով եղան զոհեր:

Դիլիջան քոլեջի աշակերտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններում

UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտ, որոնց 90%-ը կսովորի անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Եթե Հայաստանում եւ Ղարաբաղում լինեն ժողովրդավարական իշխանություններ…

Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, ինչպե՞ս կարող է լուծվել Ղարաբաղի խնդիրը: «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Արամ Աբրահամյան.- Այս շաբաթ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններում մեծացել էր լարվածությունը, հարեւան երկրի ոտնձգություններն ավելացել էին: Իսկ Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ

Մաեստրոյի հիշատակին…

Հայ արդի երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը: Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին: Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին

Մեր թերի հավատքը եւ ջուրը՝ անկեղծ

Ելնելով այն սկզբունքից, թե նա, ով ամեն տեղ է ապրում, նշանակում է՝ ոչ մի տեղ չի ապրում, թերեւս նշանակում է նաեւ, որ նա ծնվել է, բայց չունի ծննդավայր, սովորել է դպրոցում, բայց չունի դպրոցական ընկերներ, ծառայել է բանակում, բայց բանակի ոչ մի ընկեր չունի, հավատացյալ է ներկայանում՝ ընդունելով ցանկացած կրոն, քանի դեռ այն սննդարար է,

Ադրբեջանի օդուժը թռիչքներ է կատարում շփման գծի երկայնքով. «Ազատություն» ռադիոկայան

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:  

ՌԴ-ում ներգաղթյալների մնալու կարգի փոփոխությունը լուրջ քաղաքական պատճառներ ունի

Ըստ Արթուր Սաքունցի՝ օրենքի չկիրառման, բացառությունների դիմաց պահանջվելու է քաղաքական, տնտեսական կախվածություն ՌԴ-ից 2014թ. հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը: ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ

«Ես ունեմ հայրենիք, բայց չունեմ պետություն»

Հայաստանում բիզնեսը, տունը կորցրած Հրաչյան, որն այժմ բնակվում է Ֆրանսիայում, կվերադառնա հայրենիք, եթե մարդիկ օրենքով պաշտպանված լինեն «Մեր էս քյարթու մտածելակերպով պետություն չենք դառնա: Այ, օրինակ՝ այսօր ծխախոտիս մնացորդը երբ գցեցի եւ աղբամանը չընկավ, կռացա եւ վերցրի, այնտեղ կանգնած մարդիկ քմծիծաղ տվեցին, եւ ես դրանից կոմպլեքսավորվեցի, ինչը որ Եվրոպայում չկա: Այնտեղ երբեք քեզ վրա չեն

Դատավորները կենսաթոշակ կստանա՞ն

«Նախագահն իրավունք չունի դատավորների սոցիալական վիճակը վատթարացնելու, մեր անկախության երաշխիքը վերացնելու»,-ասում են դատավորները: Երեք օր առաջ Սեւանի վարչական դատարանի դատավորին կենսաթոշակի ուղարկեցին: Թոշակ են նշանակել 47 հազար դրամ: Կենսաթոշակների հետ կապված կռիվը հասավ նաեւ դատավորներին՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների: ՀՀ նախագահն իր հանձնարարականում գրել էր՝ ՍԴ անդամների կենսաթոշակները բարձրացնել «անհրաժեշտությունից ելնելով»: Իմ զրուցակից դատավորները չգիտեն,

Չինարիի գյուղապետ. «Մերոնք թուրքերի պորտները տեղը դրեցին» Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաեւ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունը շարունակվել է ժամը 22-ից մինչեւ գիշերվա ժամը 4-ը: Տների տանիքները որոշ վնասներ են կրել:

Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն

«Մերժված ատենախոսություն չենք ունեցել»

ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի դիտարկումները Քանի որ «Առավոտին» տված հարցազրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հայտնել էր, թե տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն ամենաշատն են ԲՈՀ-ի կողմից վերադարձվում եւ անորակ ատենախոսությունների մեղավորը ինչ-որ տեղ խորհուրդներն են, որոշեցինք մեկնաբանություններ ստանալ ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդից: Համեմատության համար նշենք, որ տնտեսագիտության ոլորտում աստիճաններ շնորհող ԵՊՀ 015 խորհրդում 2012թ. պաշտպանվել է

Չուխաջյանի «Կարինեն» «վերադառնում» է

Հունվարի 25-26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը: Շուրջ 30 տարի զրկված էինք առաջին հայկական օպերետը՝ «Կարինեն» դիտելու հաճույքից: Սա այն դեպքում, երբ թուրքերը մինչ օրս իրենցն են համարում Չուխաջյանին, ասելով, թե 19-րդ դարի կեսերին հենց նա Կոստանդնուպոլսում ստեղծեց «Կարինե» առաջին օպերետը, հետեւաբար Չուխաջյանը թուրքական օպերետի հիմնադիրն

«Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը…»

Բնականության հանճար, հրավառ վարպետ… Ժամանակն իրենն էր, ինքը՝ ժամանակինը։ Համաշխարհային ստեղծագործական խմորումների ներսում էր, ժամանակակից ուղղություններից ներառած, սակայն եւ ոչ մի միջոց չնսեմացրեցին նրանում հայերենի հուժկու բնազդը, որը ծնվել էր իրենից շատ առաջ եւ այդպիսին պիտի փոխանցվեր հետնորդներին պրոֆեսիոնալ գյուտերի հետ մեկտեղ։ Դաշնամուրն էր Առնո Բաբաջանյանի կյանքի դոմինանտը։ Դաշնամուրի միջոցով, թե՛ դաշնամուրի շուրջ, այսպես թե

«Ռուսական արջուկ 2013» միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփված են

2013թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանում արդեն չորրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի 305 և Ստեփանակերտի 12 դպրոցների 2-12-րդ դասարանների 8755 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 425 մրցանակակիր, որոնցից 130-ն արձանագրել են լավագույն արդյունք:  Նշենք, որ «Ռուսական

Պետք չէ վախենալ ազգայնականներից

Համացանցում նյութեր դնողները սիրում են ամպագոռգոռ վերնագրեր հորինել: Օրինակ՝ «Բացառիկ կադրեր ադրբեջանական դիվերսիոն գործողություններից»: Միամիտ մարդը կարող է մտածել, թե մեր զինվորներից մեկը հեռախոսով նկարահանել է մարտը: Ես նման ֆայլերը չեմ էլ բացում, որովհետեւ գիտեմ՝ դրանք սովորական, ամենեւին ոչ բացառիկ հարցազրույցներ կլինեն իրադարձության մասնակիցների հետ (իհարկե, փառք ու պատիվ մեր հերոսներին), գումարած՝ դեպքերը բեմականացման ձեւով

Վիճաբանություն` դանակահարության ելքով

Հունվարի 23-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Գևորգ դանակով երկու անգամ հարվածել է 1960 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի ոտքին: Մեկնած օպերատիվ խմբին Ռուբիկ Պ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանի շքամուտքում իր հետ վիճաբանել են Կենտրոն թաղամասի բնակիչներ ոմն Էդո և նրա որդի Գևորգը, որի

Վիգեն Ավետիս. «Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է Ֆլորենցիայի «Հայկական վերածնունդ» շարժման կազմակերպիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը: –Պարոն Ավետիս, այս փուլում բողոքը նոր թափ է կարծես ստացել, կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքողների թիվը գնալով ավելանում է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ է հնարավոր հասնել այս պայքարի միջոցով: -Իմ կարծիքով՝ խնդիրները շատ ավելի խորքային են, քան արտաքինից օրենքներ ընդունել կամ չընդունելը: Օրենքներ ընդունելն

Ծառայությունների որակը բարելավելու նպատակով ճանապարհային ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և պատշաճ մակարդակի հասցնելու համար հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կահավորվել են տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների տպագրման սարքերով, որոնք հնարավորություն են տալիս տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների կատարումից անմիջապես հետո հատկացնել տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերով, իսկ վարորդական վկայականներ ստանալու

Միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի անդրադարձել հունվարի 19–ի լույս 20–ի դեպքին

Ս. Ասատրյանը գտնում է, որ այսպիսի դեպքերն անընդհատ շարունակվելու են՝ յուրաքանչյուր միջազգային հանդիպումից առաջ, որը կապված կլինի Հայաստանի հետ։

Դավիթ Բաբայան. «Հրադադարի խախտումների ծավալն աննախադեպ է». «Հայոց Աշխարհ»

Չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է լարել իրավիճակը շփման գծում եւ «հարմար պահին» անցնել լայնածավալ հարձակման։

Մանվել Եղիազարյան. «Իրարամերժ հայտարարություններով զգոնությունը թուլացնում են»

«Չգիտես ինչ է կատարվում՝ մեկն ասում է սահմանում ոչինչ չկա, մյուսն ասում է շատ ծանր է վիճակը, բան չես հասկանում, հիմա չգիտես ում հավատաս: Վերջապես դու պետություն ես, իշխանություն ես, դու չե՞ս կարող մի նկարահանող խումբ ուղարկել, ճիշտ պատկերը ներկայացնել»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում  ասաց  «Արաբո» ջոկատի ղեկավար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով օրերս Տավուշի մարզի

Հմայակ Հովհաննիսյան.«Այն, որ նախագահը չի ուզում փոխել գործող վարչապետին, դա վաղուց է պարզ» (Տեսանյութ)

Իշխանությունն այսօր ահուսարսափի մեջ է և իր ջղաձգությունը դրսևորվեց այս հալածանքի մեջ ու պոգրոմով, որ կաթվածահար անեն մեր գործունեությունը:

Ռուսաստանն ավարտին է հասցրել ռազմական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին. «Չորրորդ իշխանություն»

Բա իհարկե, ուղղաթիռներն էլ երեւի նրա համար են, որ բանակցությունների ավարտից հետո վերեւից ծաղկեփնջեր նետեն բանակցող կողմերի վրա։

Արտակ Դավթյան. «Կգա այն փուլը, երբ փաստաթղթերը կդառնան բոլորին հասանելի». «Հայոց աշխարհ»

Եթե որոշակի ձեւակերպումներ դեմ կլինեն մեր ազգային, պետական շահերին, կամ չեն բխի մեր երկրի գլխավոր օրենքի՝ սահմանադրության պահանջներից, անպայման կփոխվեն:

Սուրիկ Խաչատրյանի որդու գործն էլի հետաձգեցին

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի եւ որդու գործով դատական նիստն այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չունեցավ: Դատարան եկած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին նիստի սկսելուց րոպեներ առաջ տեղեկացրել էին, որ նիստը հետաձգվում է, քանի որ դատավորը մեկ այլ կարեւոր ու անհետաձգելի դատական գործով գտնվում է խորհրդակցության սենյակում՝ վճիռ կայացնելու: Ամենայն հավանականությամբ,  քննիչին ու

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի

Բազմակուսակցական Հայաստան – 7

Եվ տարբեր տարիներին տարբեր գործարարների համար տանիք են հանդիսացել նաև ՀՀՇ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և նույնիսկ Տիգրան Կարապետիչի ԺԿ-ն:

Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալը ՀՔԾ-ում հարցաքննվել են. Panorama.am

Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալ Վահրամ Ենգոյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Բացի այդ, նրա խոսքով, Հարություն Սարգսյանի և Կարեն Բաբակեխյանի միջև տեղի է ունեցել

Ըստ Շահեն Պետրոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքր չի համապատասխանում միջազգային ստանդարտներին. «Չորրորդ իշխանություն»

Սակայն ինչ վերաբերում է շենքը քանդելուն, ապա Շահեն Պետրոսյանն այստեղ նույնպես վերապահումներ ունի. «Ես էսթետ չեմ, չեմ կարող ասել՝ դա ճիշտ է, թե ոչ։

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031