Օրվա լրահոսը

Մարտի 1-ի ողբերգությունը վերագրում են, չգիտես ինչու, Քոչարյանին. «Հրապարակ»

Չգտնելով որեւէ այլ, խելամիտ փաստարկ, որը Ռոբերտ Քոչարյանին հետ կպահի նախագահական կամ վարչապետական հավակնություններով մեծ քաղաքականություն վերադառնալու որոշումից, քաղաքական շատախոսները հրապարակ են նետում մարտի 1-ի ողբերգությունը եւ այն վերագրում, չգիտես ինչու, Քոչարյանին։ Գրում են, որ եթե տնտեսական հարցերում Քոչարյանը գիտի ինչ ասել, ապա հարցադրումներ ու պատասխաններ չունի քաղաքական բանավեճերի համար։ Քոչարյանը, սիրելիներս, այդ հարցի հստակ

Եվրոպան «ծախեց» մեր Ազատության հրապարակը՝ մեր Մայդանը. «Հայկական ժամանակ»

Այսօր, իհարկե, անհնար է հստակ հաշվարկել, թե ինչ կլիներ, եթե 2008-ին Եվրոպան ավելի սկզբունքային գտնվեր ու ՀՀ գործող իշխանությանը ետ պահեր «Մարտի 1» իրականացնելու մոլուցքից։

Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա

ՕԼԻԳԱՐԽԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Կոկորդիլո՞ս կուտես. Այդ ես էլ կանեմ:

Հակառակորդի գնդակից վիրավորվածի վիճակը լավ է. «Ա1+»

Երեկ երեկոյան Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 16-ամյա աղջիկը այս պահին գտնվում է Բերդի հիվանդանոցում, գնդակը դիպել էր աղջկա ազդրին։ Վերջինս այդ պահին եղել է տանը։ Թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի,

Եվրամայդանում ակտիվիստների սպանության հանգամանքները հնարավոր է եւ բացահայտվեն. «Հրապարակ»

Ուկրաինայում զինված ուժերի չմիջամտելու դիրքորոշումը իշխանություններին զրկել է վաղվա օրվա հանդեպ վստահությունից։ Իսկ երբ վերջնահաշվով անպատժելիության երաշխիք չի տրված, քանի՞ պետական ծառայող կգնա հանցագործության։

«Սամվել Բալասանյանի տան վրա հարձակում էլ տեղի չի ունեցել». Կարեն Բաբակեխյան. «Առաջին լրատվական»

Ինքը` Կարեն Բաբակեխյանը,  համաձայն չէ, որ իրեն պաշտոնանկ են արել Գյումրիի դեպքերի արդյունքում: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետի հետ: – Պարոն Բաբակեխյան, լուրեր են շրջանառվում, որ Ձեզ պաշտոնանկ են արել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման պատճառով: Դուք զգո՞ւմ եք Ձեր մեղավորությունը: – Բացարձակապես, դա դրա հետ կապ չունի ընդհանրապես,

Գործել է «Բողոք չկա,հանցագործություն տեղի չի ունեցել…» ավանդույթը

ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին Հունվարի 22-ին կայացած ՀՀ Ոստիկանության կոլեգայի նիստին հաջորդած գիշերը Գորիս քաղաքում տեղի է ունեցել հերթական ծանր հանցագործության դեպքը: Մարդասպան Լիսկայի եղբոր մարդասպան որդի Մայիս Խաչատրյանը ցանկացել է սպանել «Ֆլեշ»-ին պատկանող բենզալցման կայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանին: Վերջինս հրաշքով փրկվել է՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նշված դեպքը բազմաթիվ այլ դեպքերի նման Ոստիկանության Գորիսի բաժնում

ՀՀ դրոշների համար Երևանի բյուջեով նախատեսված 87մլն-ի մասին

2013թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների  ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.   ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները. դրոշների գնման պայմանագրերի պատճենները. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ

Արոնյանի ընդհանուր հաղթանակին այլեւս ոչ-ոք չի կասկածում

Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանին Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարում ընդհանուր հաղթանակ տոնելու համար գրեթե բան չի մնացել: Հայաստանի Լավագույն շախմատիստի հաղթանակին, որը Հոլանդիայում չափից ավելի կայուն ու համոզիչ խաղ է ցուցադրում, այլեւս գրեթե ոչ-ոք չի կասկածում: Սակայն նրան շնորհավորելը դեռ վաղ է: Պետք է սպասել

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է : Կոտայքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական

Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ Panorama.am

Երևան-Եղվարդ ճանապարհին 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն այսօր պաշտոնապես ավարտված է համարվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան, ավտովթարների գործերով մասնագետ Ռուբեն Բալոյանը: Այսօր նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին հայտնել է կողմերին և հնարավորություն տվել ծանոթանալ գործով ձեռք բերված

Ծննդկաններն այլեւս Իջեւանից Դիլիջան եւ Երեւան չեն տեղափոխվում

Վճարովի ծառայությունների գումարներն աճել են 2-3 անգամ

Վարչապետ-Քոչարյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել

«Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ-իշխանություն, կամ երկրորդ նախագահ-քաղաքական իշխող ուժ փոխադարձ նամակագրությանը կամ հայտարարություններին գրասենյակներից որեւէ հայտարարություն չի եղել,որովհետեւ ես որպես կուսակցության  խոսնակ, թե վարչապետը, թե մեր կուսակցության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն արդեն արտահայտել են, իսկ այսօր էլ նախագահի խոսնակը ներկայացրեց պարոն նախագահի կարծիքը այդ հեռակա բանավեճի վերաբերյալ»,-ասաց հանրապետական կուսակցության գործադիր անդրանիկ նիստից անմիջապես հետո ՀՀԿ

Նախարարը պատրաստ է «կաշիները քերթելու»

Այսօր Շիրակի մարզպետարանում Արտակարգ  իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների` Հյուսիսային  Սեյսմիկ ծառայության, հրդեհային և անվտանգության տեսչության,  փրկարար ծառայության, ինչպես նաև հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, տեխնիկական անվտանգության մարզային  կենտրոնի  հաշվետու նիստն էր: Այն բավական երկար տևեց` մոտ 3 ժամ, քանի որ յուրաքանչյուր պատասխանատու հանդես եկավ երկարաշունչ ելույթով, թվախեղդ անող  մանր հաշվետվությամբ`այսպիսով մի լավ ձանձրացնելով ներկաներին: Վերջիններս

Զինադադար Մայդանում․ «Ամերիկայի ձայն»

Ընդդիմությունն ու Յանուկովիչը բանակցություններ են վարում, հակակառավառական ցուցարարները խոստացել են Կլիչկոյին պահպանել զինադադարը՝ բանակցությունների անցկացման ժամանակ Կիևում հակակառավարական ցույցերի մասնակիցները համաձայնվել են զինադադար հայտարարել ոստիկանության դեմ ուղղված գործողություններում ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցությունների անցկացման ժամանակ: Հակակառավարական ցուցարարները խոստացել են ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոյին, որ կդադարեցնեն բոլոր գործողությունները մինչև Կիևի ժամանակով երեկոյան ժամը

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Քոչարյանին. «Ես վարչապետի հետ եմ»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյան- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճի վերաբերյալ ուղերձ էր հենց Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ այսօր ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը վերաբերում բանավեճին, նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել էր՝ կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահին պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու

Սերգեյ Կարյակինն անօգուտ դիմադրում էր Լեւոն Արոնյանին

Քիչ առաջ Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Tatat Steel Chess» գերմրցաշարի իններորդ տուրը, որում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին ու ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը: Ռուսաստանցին, որ նախորդ տուրից հետո կես միավոր էր զիջում Արոնյանին, համառ դիմադրություն էր ցույց տալիս, սակայն 61-րդ քայլում պաշտպանության միջոցները սպառվեցին եւ նա ընդունեց պարտությունը:   Աշոտ

Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Ոստիկանության արձագանքը «Ժառանգություն» կուսակցության անդամի գրառմանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված չէ հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված է թե հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով և թե մարդատար ու բեռնատար վերելակներով (փաստը` լուսանկարներում): Ավելին, վարչության աշխատակիցները

«Եթե այդ ապրանքները թանկանան, ուրեմն, իրոք ստվերում են աշխատել»

Կառավարությունը որոշել է մի շարք ապրանքատեսակներ դրոշմապիտակավորել: Սրանով կառավարությունը փորձում է պայքարել ստվերի դեմ, սակայն, ենթադրվում է, որ այդ պայքարը սպառողների գրպանի հաշվին կլինի`հաշվի առնելով կառավարության նախկին փորձը, երբ գարեջուրն ու ոգելից խմիչքներն էլ պարտադիր դրոշմապիտակավորման տակ ընկան, այդ ապրանքները 10-20 դրամով թանկացան: Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող»  հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի

«Գործիք, որպեսզի ՄՄ անդամ երկրները խնդրեն ՌԴ-ին բացառություններ անել»

Արթուր Սաքունցը՝ ՌԴ-ում ներգաղթյալների կարգը փոխվել մասին

Comments. Դնեպրոպետրովսկում շղթա են կազմել` ի հիշատակ Նիգոյանի

Այսօր Դնեպրոպետրովսկի Նոր կամրջում մոտ 400 հոգի շղթա է կազմել ի հիշատակ Կիևում սպանված Սերգեյ Նիգոյանի: Հայտնում է «Քոմենթս»  լրատվականը: Ի սկզբանե միջոցառումը պետք է տեղի ունենար հունվարի 22-ին՝ Ուկրաինայի Միասնության օրվա կապակցությամբ, սակայն Կիևում տեղի ունեցած դեպքերը փոխեցին միջոցառման կազմակերպչի ծրագրերը: Զոհված ցուցարարների հիշատակը միջոցառման մասնակիցները հարգել են մեկ րոպե լռությամբ, որոշվել էր, որ

Վլադիմիր Գասպարյանը «դուխ չունենալու» համար թափահարել է Գյումրու երկու ոստիկանապետերին ու պաշտոնազրկել Կարեն Բաբակեխյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի`  երեկ անցկացրած կոլեգիայի նիստից  Aravot.am-ին  նոր ու հետաքրքիր մանրամասներ են պատմում մասնակիցները: Նրանց ներկայացմամբ, Վլադիմիր Գասպարյանը ընդհանուր թեմայից առանձնացրել է Գյումրիում տիրող իրավիճակը, մասնավորապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Վարդան Ղուկասյանի որդու ու նրա ընկերների կողմից սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը: Այս կապակցությամբ ոստիկանապետը շշպռել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաև հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լինելով հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր

Интерфакс. Ցույցերը Լվովում. Մարզպետը հրաժարական է տվել

Լվովի հարյուրավոր բնակիչներ այսօր հավաքվել էին մարզպետարանի մոտ՝ հանդիպում պահանջելով մարզպետ Օլեգ Սալոյի հետ: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ինչպես հայտնել է լրատվականի թղթակիցը, սկզբում հավաքվածները ցույց էին անում, այնուհետև որոշ մասնակիցներ կոչ են արել ներխուժել շենք, հանդիպել Սալոյի հետ և իմանալ նրա վերաբերմունքը Կիևում տեղի ունեցող դեպքերի մասին: Թեպետ ոստիկանները փորձում էին հանդարտեցնել կրքերը, սակայն ցուցարարներին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը սոցիալ-քաղաքական դաշտում

Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը. «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել  է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար: Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված

«Չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»․ Աշոտ Բլեյան․ «Ա1+»

«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին Կառավարության հավանության արժանացնելու փաստին «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Պարոն Բլեյանը միանշանակ կողմ է այս

Հրանուշ Խառատյանը ռուսական ձեռագիր է տեսնում․ «Մեդիալաբ»

Կիեւում վերջին օրերին ծավալվող մեծածավալ բախումներին եւ զարգացումներին անդրադառնալով, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում Մաքսային միության դեմ հզոր պայքար չծավալելու մի քանի պատճառ է տեսնում: Ի հակառակ, Կիեւում ծավալվող բուռն իրադարձություններին եւ պայքարին, անցյալ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի հայտարարությունը բազմամարդ բողոքի ակցիաների առիթ չդարձավ: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031