Օրվա լրահոսը

Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մայիսի 25-ից մեկնարկել են բակային տարածքների ու միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Նախատեսված է ասֆալտապատել 385 հազ. քմ ճանապարհ: Այսօրվա դրությամբ ասֆալտապատված է 50000 քմ տարածք: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրությունը կատարվել է նախնական ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև հաշվի են առնվել վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության

Աղվան Վարդանյանն արտասանեց Կիսելյովի պաշտպանների մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը առանձնացրեց նախորդ շաբաթվա երեք կարեւոր իրադարձությունները՝ քառյակի 12 կետերը, էլէներգիայի թանկացումը եւ Կիսելյովի այցը: Վերջինի կապակցությամբ նա նույնիսկ չդիմացավ եւ արտասանեց իր շատ հին բանաստեղծություններից մեկը, որը գրել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, եւ տարբեր տարիների նվիրել է տարբեր անհաջող կերպարների, որոնց նա այսօր միացրեց

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

ՄԱՍԻՍՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Գիրք տասնյոթերորդ
Գլուխ երրորդ

Քառյակը փորձելու է արգելակել հոսանքի թանկացումը. Արամ Մանուկյան. «Չորրորդ իշխանություն»

Եթե այդ խնդիրները կետերում չեն նշվել, դեռ չի նշանակում, որ դրանք ավելի կարեւոր չեն, քան նշվածները։

Իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը. «Շիրակ կենտրոն»

Սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ այսուհետև իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն

Տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու

Հունիսի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի սպիրտի գործարանի դիմաց տղամարդ կա ընկած, իսկ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել ՈԻզբեկստանի քաղաքացի, 42-ամյա Ջալիլին: Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ տուժողն ի վիճակի չի եղել

Բաց նամակ Եւրոպական Միութեան նախագահ Ժոսէ Մանուէլ Պարոսոյին

Պրիւքսել, 12 յունիս, 2014 Յարգելի պարոն նախագահ, Յունիս 14-ին շուտով պիտի այցելէք Ատրպէյճան, ուր երկկողմանի բանակցութեանց համար պիտի հանդիպիք նախագահ Իլհամ Ալիեւին, եւ դիւանագիտական ակադեմիայի մէջ դասախօսութիւն մը պիտի տաք «Եւրոմիութիւն – Ատրպէյճան՝ նոր առիթներ եւ մարտահրաւէրներ» նիթով: Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը անգամ մը եւս ձեր ուշադրութեան կը յանձնէ Ատրպէյճանը որ, «Ֆրիտոմ հաուս» կազմակերպութեան համաձայն

«Նախագահի հրաժարականի պահանջը ոչ ճիշտ կարող է դիտարկվել». «Իրատես de facto»

Նրա հետ վեց տարի ճանապարհ ենք անցել, և որևէ կտրուկ փոփոխություն մեր տեսանկյունից ոչ ճիշտ կարող է դիտարկվել։

Կողոպտչին ճանաչել է ոստիկանության տեսանյութից

Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1960 թ. ծնված Սուսաննա Օ.-ն և հաղորդում տվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի մոտ անհայտ անձը հետևից հրելով և գետին գցելով` բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, բջջային հեռախոսը, անձնագիրը, սոցիալական քարտը, բնակարանի բանալիները և արծաթե 2 մատանի` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 11-ին,

Գյուղացին վաղուց խաչ է քաշել բոլորի վրա. «Ա1+» (տեսանյութ)

Կրկնապատկեք գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները. սա կառավարությանն ուղղված՝ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի պահանջներից մեկն է։ Նրանք գտնում են, որ 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները պետք է վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով: Մինչ ոչ իշխանական ուժերը սպասում են այս խնդիրների

Բրազիլիայում ֆուտբոլասերները ամենից քիչ երկրպագում են ԱՄՆ-ի հավաքականին

Բրիտանական YuGov հետազոտական ընկերության մասնագետները օն-լայն հարցում են անցկացրել եւ եկել այսպիսի հետաքրքիր եզրակացության: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից բոլոր թիմերի երկրպագուները ֆավորիտ համարում են Բրազիլիային: Իսկ ֆուտբոլասերների, այդ թվում՝ ամերիկացի, ամենաչսիրած թիմը ԱՄՆ-ի հավաքականն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Reuters-ի

Ռուսալեզները. «Ժողովուրդ»

ԱԺ պատգամավորները լավ կանեին Կիսիլեւի խոսքերից վրդովվելուց բացի, կամ դրանից շատ առաջ՝ վրդովվեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի բացման փաստից (երբ չկան հայ-ամերիկյան կամ հայ– ֆրանսիական ակումբներ), այն էլ՝ մի մարդու նախաձեռնությամբ, ով հայտնի է Հայաստանում տխրահռչակ պուտինյան ակումբների բացմամբ։ ԱԺ պատգամավորները նախ եւ առաջ պետք է մտահոգվեին, թե ինչու եւ որ արժանիքների համար են ԱԺ

Աֆրիկյանների տան ապամոնտաժումը չի՞ հակասում կոնվենցիային. «Հայկական ժամանակ»

Եթե մենք այդ շենքերը հուշարձանների ցանկում չընդգրկեինք, էսօր դա էլ չէր լինի։

Բրազիլիա-Խորվաթիա խաղի գլխավոր գործող անձերից մեկը գլխավոր մրցավարն էր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Բրազիլիայի ազգային հավաքականը Սան-Պաուլուի «Կորինտիանս» մարզադաշտում տանտիրոջ կարգավիճակում 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն: Ընդհանուր առմամբ խփվեց չորս գոլ ու բոլորի հեղինակներն էլ բրազիլացիներն էին: Հաշիվը ինքնագոլով բացեց Մարսելոն՝ 0:1: Այնուհետեւ, Նեյմարը դուբլով առաջ մղեց իր թիմին՝ երկրորդ գոլը խփելով 11 մետրանոցից: Իսկ հանդիպման 90-րդ րոպեին Օսկարը դրեց հանդիպման վերջակետը:

Կառավարությունն իր տեսակետը կհայտնի քառյակի հայտարարության վերաբերյալ.«Հրապարակ»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների, քառյակն առաջարկում է «Ընդդիմության մասին» օրենք մշակել, որով իրենց վերահսկող լծակներ կտրամադրվեն։ «Ինչպես վարչապետն ասեց, կան կետեր, որոնք ընդունելի են, եւ դրանց վերաբերյալ կառավարությունը դիրքորոշում կհայտնի։ Արագաչափերի ու տուգանքների համաչափության հարցը մոտ օրերս կառավարությունը կներկայացնի քննարկման»։ Ինչ վերաբերում է վերահսկողական լծակներին. «Նախ ասեմ, որ ընդդիմությունը ներկայացված

Դեսպանատներն իրենց միջոցառումները, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է ապահովվեն համաժամանակյա թարգմանությամբ. «Հայկական ժամանակ»

ՀՀ-ում գտնվող բոլոր օտարերկրյա դեսպանատները իրենց կազմակերպած միջոցառումները ապահովում են միաժամանակյա հայերեն թարգմանությամբ, բացառություն են միայն Ռուսաստանի եւ Ղազախստանի
դեսպանատները

Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ Կիսելյովը նման հայտարարություններ է արել բանավեճ առաջացնելու համար. «Հրապարակ»

Իսկ Նաղդալյանը գոհ է Կիսելյովին իր պատասխանից եւ անկեղծանալով ասում է, որ ռուս լրագրողը հանդիպումից հետո իրեն ասել է, որ այլ մտքով չի արել հայտարարությունները:

Լրագրողների եւ չլրագրողների տարբերությունը

Եթե Եվգենի (ոչ Դմիտրի) Կիսելյովը գար Հայաստան եւ, հյուրընկալվելով Ազգային ժողովում, կարծիք արտահայտեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, դա կդառնա՞ր համընդհանուր քննարկման առարկա: Եթե «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը որեւէ մեկիս պատմեր, որ Երեւանում երիտասարդ տաքսիստը չի կարողացել իր հետ ռուսերեն շփվել, մենք դրա մեջ կտեսնեի՞նք «մեծապետական շովինիզմ»: Իհարկե՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ հիշյալ մարդիկ լրագրողներ են:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Ախպեր, ուզո՞ւմ ես՝ քեզ իտալերեն ուշունց սովորացնեմ: – Սովորացրու: – Հերդ եմ անիծել, Անտոնիո:

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երևան քաղաքի հունիսի

«Թուրքերի այցը պիտի դիվանագիտորեն ճիշտ օգտագործվեր»

Ինչպես տեղեկացրել ենք,  նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը   թույլ չէր տվել թուրք երիտասարդներին հայերի  հետ միասին պարել քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում: Քաղաքապետը  պատճառաբանել էր, որ նպատակահարմար չի գտնում Հայոց ցեղասպանության  100-ամյակին ընդառաջ նման մշակութային միջոցառման իրականացումը: Իսկ միջոցառումը, որը կրում էր «Ապրենք և պարենք միասին» խորագիրը, կազմակերպել էր թուրքական «ԹՈԳ»  երիտասարդական կազմակերպությունը, երկու երկրների

Ծուխ է դուրս գալիս Էներգետիկայի նախարարությունից

Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում գտնվող Էներգետիկայի նախարարությունից ծուխ է դուրս գալիս:  Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն:    ԱԻՆ

Հանդիպել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի  և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում,  ամրագրելով այս ոլորտում

Ֆրանսիական դպրոցի սաները չեն ուզում գնալ արձակուրդ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր այցելեց վերջերս մեկ հարկի տակ տեղակայված Ֆրանսիական մանկապարտեզ և Ֆրանսիական դպրոց՝ ծանոթանալու վերջիններիս շենքային պայմաններին և ուսումնական գործընթացին։ Թեև ուսումնական տարին ավարտված է, բայց Ֆրանսիական դպրոցում դասերը կշարունակվեն մինչև հունիսի վերջ: Դեսպանը շրջեց և´ դպրոցում, և´ մանկապարտեզում, զրուցեց ուսուցիչների ու երեխաների հետ: Նա նկատեց, որ հատկապես

Ինչպե՞ս է «Արմավիան» վճարելու միլիարդավոր պարտքերը

«Արմավիան» հարկայինին պարտք է 7 միլիարդ 35 միլիոն դրամ. նախկին աշխատակիցներին` 100 միլիոն դրամից ավելի գումար: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ պետության եւ աշխատակիցների, Սակայն, «Արմավիայի» ամբողջ հարստությունը, համեմատած կուտակած պարտքի, չնչին գումար է: Որքա՞ն գումար է ստացել հարկայինը «Արմավիայի» պարտքից, ինչո՞ւ է հարկ հավաքող մարմինը հանդուրժել է «Արմավիային» միլիարդներով հարկային պարտավորությունը չկատարել, կստանա՞ն արդյոք

Ինչու՞ քառյակը իշխանության առջև վերջնագիր չդրեց

«Չի երևում, որ ընդդիմությունը վերջնագիր է դնում իշխանության առջև մինչև սեպտեմբերի 30-ը և իշխանությունը դիմադրում է: Ո՞ւր մնացին այն հայտարարությունները, որ կուսակցություններից մեկն ասում էր, թե ՀՀ-ն չպետք է մտնի Եվրասիական միություն, մյուսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հայտարարություն ունի, երրորդն ասում է Սերժիկ հեռացի´ր, ո՞ւր մնաց «Սերժիկ հեռացիր»-ը: Փոխարենն ասում են, եթե գյուղատնտեսական ապրանքների

«Ամերիկայի ձայն». «Ադրբեջանում վատթարանում է մարդու իրավունքների պաշտպանությունը». Էրիկ Ռուբին

«ԱՄՆ-ը հիասթափված է Ադրբեջանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների այն մեղադրանքներով, որոնց համաձայն Միացյալ Նահանգները միջամտում է այդ երկրի ներքին գործերին այն դեպքերում, երբ մեր կարծիքն ենք կիսում կամ ժողովրդավարության հարցերով զբաղվող պատվիրակություններ ենք ուղարկում Ադրբեջան» ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում  անցկացվել են լսումներ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով, որոնց ընթացքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031