Օրվա լրահոսը
«Սաղ քաղաքին տեր է կանգնել, իսկ մենք մի սեփական կատու չունենք… ինչո՞վ ապրենք». բողոք Գյումրու շուկայում. (Տեսանյութ)
Գյումրու կենտրոնական Շահումյան փողոցի շուկայում սոցիալական բունտ է սկսվել. բաց տարածքում կանգնող 22 առևտրականներ բողոքում են, որ «Պինգվին» ՍՊԸ-ի տնօրինությունը անօրինական կերպով ուզում է իրենց այդ տարածքից հանել: Նրանց ներկայացմամբ, իրենք 2006 թվականին 20 տարի ժամկետով վարձակալական պայմանագիր են կնքել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, սակայն ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն,
Միշել Պլատինին դուրս է գալիս իր «հոր դեմ»
Aravot.am-ը մայիսի 16-ին «Զեպ Բլատեր. «Պլատինին չի սպանի իր հորը» նյութում մեջբերել էր RTS հեռուստատեսության ուղիղ եթերում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասին Զեպ Բլատերի հնչեցրած խոսքերը: ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ինքը Պլատինիին իրեն մրցակից չի համարում, քանի որ Միշելն իր սանն է դարձել եւ 1998 թվականին իրեն աջակցել է՝ դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ: «Չեմ հավատում,
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր ներկայացուցիչը Հերբերտ Զելբերն է. «Ազատություն» ռ/կ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին այսուհետ կփոխարինի դեսպան Հերբերտ Զելբերը, ով այս նշանակումից առաջ զբաղեցնում էր ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։ Դեսպան Զելբերի թեկնածությունը առաջարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչը հավանության է
Հուշ-երեկո` նվիրված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները: Դպրոցի բակում հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
2014 թվականի հունիսի 12-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում անցկացվեց մամլո ասուլիս՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Դավիթ Լասուրաշվիլու կրոնական խտրականությունից և այլատյացությունից բխող արարքի կապակցությամբ: Վիրահայոց Թեմի իրավական հարցերով բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը խոսեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու որոշ հոգևոր ծառայողների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատացյալների դեմ ժամանակ առ ժամանակ խաղարկվող այլատյաց
ՆԱՏՕ-ի դերակատարության կարիքը չկա Իրաքում. Ռասմուսեն. Hurriyet
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ չի տեսնում իր ղեկավարած կազմակերպության դերակատարության կարիքը Իրաքում, որտեղ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական խմբավորումը գրավել է երկրի հարավի մի մասը և Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների է պատանդ վերցրել, փոխանցում է «Հուրիեթ» թերթը: «Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատանդներին: Ոչինչ չի կարող արդարացնել
Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին
Իսկ Դավիթաշենում ծանոթացավ Ոստիկանության զորքերի նոր մասնաշենքի շինաշխատանքների ընթացքին Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին: Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում Կազմակերպության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային
Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց
Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին, միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հանրապետության Նախագահն վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի
«Հանդիսատեսը կդառնա ինքնասպանի գրառումների թերթողը». ռեժիսոր
«ՊԻԿ» մշակութային նախագիծը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը հուլիսի 3-ին Օպերային թատրոնում կներկայացնեն կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Ինքնասպանի գրառումներ» հոգեբանական դրաման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, գլխավոր պրոդյուսեր Անուշ Քոչարյանը և անդրադառնալով վերջերս հանրության հետաքրքրությունը շարժած սև հովանոցներով
Թեժ քննարկումներ` Գյումրիում գունավոր ու երգող շատրվաններ կառուցելու մասին. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու ավագանու նիստը սկսվեց հետաքրքիր մի հարցի քննարկմամբ. կենտրոնական Վարդանանց հրապարակում գունավոր, երգող շատրվանների կառուցելու առաջարկ ներկայացրեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, որին, սակայն, հակադրվեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը` նշելով, որ որքան էլ գաղափարը լավը լինի, կարելի է քաղաքի բյուջեից նախատեսած 40 միլիոն դրամը ավելի արդյունավետ ծախսել, ասենք փողոցներ վերանորոգել: Լևոն Բարսեղյանը նաև
Հովիկ Աբրահամյանը և Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ
Խաղաղության աղոթք Սիրիայի համար
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությունն իր աշխատանքները շարունակեց նաև հունիսի 12-ին: Նույն օրը խորհրդակցության մասնակիցները, ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների
Նավակ ճոճող. «Գրեթե ոչ մի բան չեմ հասցրել գրել. Եկել են ձեռքերս բռնել». (Տեսանյութ)
«Նավակ ճոճողը» նշեց, որ ապրանքագիտական փորձաքննություն պետք է անցկացվի, ըստ որի կորոշվի ուրիշի գույքին վնաս պատճառելու չափը
Խաչատուր Քոքոբելյան. «Կիսելյովի հայտարարությունը ՀՀ իշխանությունների ոչ հետևողական վերաբերմունքի արդյունք է»
«Սա առաջին դեպքը չէ, որ ռուսական պաշտոնյաները կամ ռուսական քարոզչամեքենայի առաջնային դեմքերը ոչ միայն նմանատիպ հայտարարություններով, այլև պնդումներով են հանդես գալիս»,-Aravot. am-ի հետ զրույցում վրդովմունքով փաստեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին՝ մասնավորապես, ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու հռչակելու մասին: Ըստ պարոն
Դավիթ Շահնազարյան. «Կիսելյովների, Լեոնտևների մուտքը Հայաստան պետք է արգելել»
«Կիսելյովները կլկտիանան, քանի դեռ մեր խորհրդարանում ներկայացված իշխանական, ոչ իշխանական համակարգը կորցրել է արժանապատվության զգացումը և պատրաստ է տանել ցանկացած վիրավորանք ռուսական տասնյակ կիսելյովներից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները և հայկական կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, այսպես պատասխանեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, որ
Բրազիլիա-Խորվաթիա: Ո՞վ` Ինչպե՞ս է տրամադրված
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Խորվաթիա մեկնարկային խաղին հաշված ժամեր են մնացել:
ՊՊԾ պետի ծառայության գծով տեղակալը սպառնալիքներ է փոխանցել ակտիվիստներին
Քիչ առաջ ոստիկանությունից ազատ է արձակվել Աֆրիկյանների տան առջեւի պարսպին իր բողոքն արտահայտելու փորձի համար բերման ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցերում հայտնի Նավակ Ճոճողը: «Չհասցրեցի գրառումս անել, ոստիկանները եկան, տարան ոստիկանության բաժին, բացատրություն եմ տվել մի բանի համար, որը գրեթե չեմ էլ կատարել: Ոստիկանությունը հիմա պետք է ապրանքագիտական փորձաքննություն նշանակի, որ իմանան ինչ չափի վնաս
6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով. «Փաստինֆո»
Զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով կաշառք վերցնելու և կաշառք տալու գործով այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը, սակայն դատաքննությունն այդպես էլ չսկսվեց: «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատորը մեղադրվում է դասակի հրամանատար Դավիթին զորացրելու համար 6000 ԱՄՆ դոլար կաշառք է ստանալու մեջ: Ըստ գործի նյութերի՝ 39-ամյա Մելիքյանը հանդիսանալով
Պետք է վերականգնել Սովետական Միությունը՝ հավաքելով քարերը. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: «24 տարի առաջ սովետական ժայռը առաջին անգամ ճաք տվեց: Հետո սկսվեցին քարերը թափվել: Ով գիտեր այն ժամանակ, որ դրանք քառորդ դար կշարունակեն թափվել, բայց քարերը հավաքելու ժամանակն է»,
Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները մասամբ կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է
Սպանության, խոշոր չափի գույք ոչնչացնելու և պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի զեկուցագրի և քաղաքացի Բաբկեն Բ.-ի գրավոր հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի
Սամվել Բալասանյանը «Սև Ղուլ» ամրոցի պատճառով Ֆելիքս Ցոլակյանից նեղացած չէ՞ (Տեսանյութ)
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի սեփականաշնորհած պատմամշակութային հուշարձան համարվող Գյումրու «Սև Բերդ» կամ որ նույնն է «Սև «Ղուլ» ամրոցի վերանորոգումը դարձել է բավական թեժ քննարկման թեմա թե Շիրակի մարզում և թե ՀՀ կառավարությունում: Բանն այն է, որ Բալասանյանների ընտանիքը ամրոցը վերանորոգելիս եվրոպատուհաններ է տեղադրել, հարկեր ավելացրել` այսպիսով շեղվելով պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոններից: Երկու
Նավասարդ Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի ջերմ բաժանումը, Սուրիկ Խաչատրյանի եւ Արտեմ Ասատրյանի առանձնազրույցը, եւ ոչ միայն. galatv.am
ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկտեղ: Այսօր կառավարության հին ու նոր անդամները, ԱԺ պատգամավորները ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն: Նյութի մանրամասները կարդացեք galatv.am-ի կայքում
Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դատարանի մոտ կրակոցներից տուժած 5 ոստիկաններին. NEWS.am
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ դատարանի շենքի մոտ 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գազային ատրճանակից արձակած կրակոցների արդյունքում տուժած 5 ոստիկանների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ տուժած ոստիկաններից մեկը կին
Freedom House. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ ունեցող պետություն է». «Ազատություն» ռադիոկայան
Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած «Անցումային շրջանում գտնվող երկրները» տարեկան զեկույցում Հայաստանը որակել է «կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման համակարգ ունեցող պետություն»: Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային տարածքի 29 պետությունների շարքում, ըստ զեկույցի, Հայաստանը գտնվում է նույն մակարդակի վրա ինչ Կոսովոն և Ղրղըզստանը: Freedom House-ի մասնագետները, զեկույցում դիտարկելով անցումային շրջանում գտնվող պետություններում ստեղծված իրավիճակը, առանձնացրել
Մահվան ելքով վրաերթ Մարմարաշեն գյուղում
Հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին: Պատահարից հետո վարորդը տուժողին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Պուտինը ապակայունացնում է ինքնիշխան պետություններին՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»
«Երևանյան երկխոսությունների» ընթացքում հունիսի 12-ին քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները՝ ՆԱՏՕ-ի 2014-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Քննարկումը նախաձեռնել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ): ՏՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ի արևմտյան ոճի բարեփոխումները կամրապնդվեն ու նշեց, թե վերջին ամիսներին Եվրաատլանտյան անվտանգությունը վտանգված է ու մանրամասնեց. «ՀՀ-ում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին ավելի


















































