Օրվա լրահոսը
412.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: NASDAQ OMX Armenia
Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում
Հունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը,
«Freedom House»-ը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում 2014» զեկույցը. «Ամերիկայի Ձայն»
Ըստ զեկույցի, Հայաստանը մնում է «կիսահամախմբված ավտորիտար վարչակարգ» ունեցող պետությունների շարքում
Ինքնահռչակ ԼԺՀ-ն իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է նաև Հայաստանին. «Ազատություն» ռադիոկայան
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության մի քանի սուբյեկտների ու չճանաչված հանրապետությունների: «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն Խորհուրդը, ժողովրդական պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդները, հասարակական միությունները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան, անկախ պետություն», – ասված է երեկ երեկոյան
Ստրասբուրգում վերացնում են Ադրբեջանը հիշեցնող գովազդները. Haqqin.az
Բացի գովազդներից, նաև չեղյալ են հայտարարվել Ադրբեջանի մշակույթի և պատմության մասին ուսուցողական միջոցառումները:
Լյուբիկ Չիբուխչյան. «Ես 20 տարի ուշացրել եմ Ադրբեջան տեղափոխվելս»
Նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճողը») երեկ հարցաքննվել է Միկոյանի ցուցանակի առնչությամբ
Գիտակցել եմ, որ կատարում եմ իրավախախտում, որ արածիս համար չեմ զղջում, և որ եթե ցուցանակը կրկին կախվի նույն վայրում՝ կկրկնեմ նույն գործողությունը:
Տարածաշրջանային համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հունիսի 9-11-ը ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի հրավերով Արխանգելսկում էր գտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ: Հունիսի 10-ի առավոտյան հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի և նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Արխանգելսկի
Հայաստանի և Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական
Քութաիսի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշար
Հունիսի 11-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև կաշվե ձեռնոցի հայ ներկայացուցիչները: Քութաիսիում Հայաստանը կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ, որոնց թվում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: Ձեզ ենք ներկայացնում Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակության կազմը: 1. Արտյոմ Ալեքսանյան Երևան-49կգ 2. Դավիթ Ասատրյան
Նախագահը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ
Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ
Ըստ Աշոտյանի, ռուս պաշտոնյաները պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ
Կրթության եւ գիտության նախարարի կարծիքով՝ ռուս պաշտոնյաները պետք է այնպես խոսեն մեզ հետ, որպեսզի չհայտնվեն այս իրավիճակում` «ведет себя как слон в посудной лавке»
Արտաշես Նազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վիգեն Թոփուզյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում
Հունիսի 12-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նիստում Վիգեն Թոփուզյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Վիգեն Թոփուզյանը երկար ճանապարհ է անցել՝ ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ավագ լաբորանտից մինչեւ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն։ Այս պաշտոնը նա ստանձնել է 2007 թվականին։ Նրա
Դ!ԵՄ ԵՄ. Պահանջները Կուտակային Կենսաթոշակային համակարգին
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով: Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային
Ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների հանդիպումները լինելու են պարբերական
Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննարկումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է: Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների
Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 63 տարեկան: Ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Մատուցվել է հոգեհանգստի կարգ և
Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացավ, որ Ռուսաստանն ավելի շա՞տ գազ վաճառի (Տեսանյութ)
«Փաստորեն, մասնագետների հաշվարկը գնագոյացման հետ կապված չի ընդունվում: Ուղղակի կոմերցիոն ընկերությունն ասում է`ունեմ ճեղքվածք, և դա պետք է փակվի սպառողների հաշվին»,-Aravot.am-ի հարցին` հերթական անգամ հարվածեցին սպառողի գրպանին` բարձրացնելով հոսանքի սակագինը, նոր կառավարությունից է՞լ ինչ ակնկալել, այսպես արձագանքեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա, համաձայնեց այն կարծիքին, թե տարօրինակ է, որ նման ճեղքվածք է առաջանում այն
Հայկ Բիանջյան. «Հին Երեւան» նախագիծը միֆ է
Հայկ Բիանջյանի խոսքերով, արդեն ապամոնտաժված շենքերի քարերը թափված են տարբեր կազմակերպությունների շինհրապարակներում եւ արեւի, անձրեւի, ձյան տակ ոչնչանում են
Քաղաքակիրթ երկրներում բարելավում են, հետո նոր թանկացման մասին խոսում. Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին
Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող բարձրանալ ծառայությունները բարելավելու նպատակով, քանի որ ՀԷՑ-ը դրանց ուղղությամբ ոչինչ չի անում
Կարո Եղնուկյանը Սամվել Ալեքսանյանից պահանջում է 3 միլիոն դրամ ու «ներողություն, մեղա-մեղա, էլ չեմ անի» (Տեսանյութ)
Հունիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր` Կարինե Պետրոսյան): Լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Եղնուկյանը մտահոգություն հայտնեց, թե այս գործով նախկինում երկու դատական նիստ է եղել, որոնք հետաձգվել են: Պարոն Եղնուկյանն այստեղ միտում է տեսնում
Երթևեկությունը կդադարեցվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում
2014 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում: ՀՀ տրանսպորտի և
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի բարձրացնել Եվրամիության հետ հարաբերություններում ձեռք բերված որակն ու դինամիկան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը: Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի կառավարության կողմից շուրջ
Հայքի ներսում Հայաստանն է, դրսում՝ Թուրքիա՞ն
Այս ցուցանակով խանութը Երեւանի Բաղրամյան պողոտայում է` ՀՀ նախագահի նստավայրից՝ մեկ, ՀՀ ԱԺ նստավայրից երկու կանգառ հեռավորության վրա: Ցուցանակի վրա պատկերված Մասիսների հաջորդականությունից դատելով (Մասիսներն այդ հաջորդականությամբ են, եթե Թուրքիայի տարածքից ես նայում)` խանութի ներսում Հայաստանն է, իսկ խանութից դուրս` հարեւան Թուրքիան: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 11.06.2014
ՏՏ ոլորտին եկամտահարկի արտոնություններ տալը, ըստ Բագրատյանի, հակասահմանադրական է
Ազգային ժողովում այսօր շարունակվում էր երեկ սկսված քննարկումը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրինագծի շուրջ: Այս օրենքի նախագիծը կառավարությունը հեղինակել է դեռ 2000 թվականից Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ավելի գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Օրենքի նախագծի հետ նախատեսվում է նաեւ շահութահարկի եւ եկամտահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարել, մասնավորապես, օրենքով սահմանված
Քաղաքացուն գումար է անհրաժեշտ՝ սեփական բնակարանը աճուրդում գնելու համար
Հեղնար Ունուսյանը նշեց, որ եթե չկարողանա պայքարել երկրորդ հայցապահանջի դեմ, ապա ինքն եւ իր երկու երեխաները կհայտնվեն աղետալի իրավիճակում
Ընդդիմությունը հրաժարականներ չի պահանջում
«Զիջողը կամ տվողը Սուքիաս Ավետիսյանը չի, մեր առաջարկներն էլ, վստահաբար, Սուքիաս Ավետիսյանին ուղղված չեն». Նաիրա Զոհրաբյան Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», վերջապես հրապարակեց 12 կետից բաղկացած պահանջները` ուղղված գործող իշխանություններին: Սա նաեւ քառյակի նոր միասնական օրակարգն է: 12 պահանջներում արմատական կոչեր` դուրս գալ ապստամբության, նախագահին գահընկեց անել, վարչապետի կամ ԱԺ նախագահի
Աշոտյան. «Մուննաթների ցուցակ կա եւ հայաստանյան կողմի մոտ» (Տեսանյութ)
Դմիտրի Կիսելյովի «մուննաթի» եւ Հայաստանում ռուսաց լեզվի «նահանջի» մասին Արմեն Աշոտյանի դիտարկումները
Մարզահամերգային համալիրը կրկին գնորդ չունեցավ. Civilnet
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երկրորդ անգամ ևս գնորդ չունեցավ. այն աճուրդի կհանվի արդեն երրորդ անգամ՝ նախորդից 10% իջեցված գնով։ Հունիսի 12-ին ժամը 13:00-ին ավարտվել է հունիսի 2-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից հայտարարված էլեկտրոնային աճուրդի ժամկետը. Մարզահամերգային համալիրի գնման հայտ այս անգամ էլ չի ներկայացվել։ Մարզահամերգային համալիրը աճուրդի էր դրվել մայիսի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































