Օրվա լրահոսը
Վարչապետը հեռացավ սուլոցների ու «ամոթ» վանկարկումների ուղեկցությամբ
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշվող քաղաքացիների ակցիայի ընթացքում երկրորդ անգամ նստեցին նաեւ Աբովյան փողոցում՝ պահանջելով չխոչընդոտել իրենց ակցիան: Հետո իրենց ակցիան շարունակելով՝ ակտիվիստները հասան կառավարության շենք, այստեղ նրանց դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Չգիտեմ՝ ինչ են ուզում, կարելի՞ է սպասեք օրինագիծ բերենք, հետո խոսեք»,- հարցրեց վարչապետը: Ակտիվիստներից մեկի հարցին՝ ինչու եք
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
Հունիսի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը: Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձան
Ոստիկանը վերցրել էր ակտիվիստի պաստառը. (Տեսանյութ)
Ոստիկանը իր արարքը պատճառաբանեց նրանով, որ, այդպիսով նա կանխում է գույքային վնաս պատճառելու գործողությունները
Ակտիվիստները կրկին նստեցին փողոցում
«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով «Դեմ ենք» նախաձեռնության անդամները այսօր Մատենադարանի մոտից իրենց երթը շարունակեցին մինչեւ Հանրապետության հրապարակ: Ճանապարհին անցան բժշկական համալսարանի մոտով ու փողոցում կանգ առնելով՝ ամոթանք տվեցին բուհի ղեկավարությանը՝ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: «Միահամուռ գոչյուններով, սուլոցներով ցույց կտանք մեր անարգանքը: Անարգանք ոչ թե բժշկական համալսարանի, այլ ապօրինություններին, նրանց հանդեպ, որոնք ունակ
«Տարոն սիրուն չէ մանկավարժներին ճնշելը». Բողոքի երթ՝ Մատենադարանի մոտից
Այսօր Մատենադարանի մոտից «Դեմ ենք» նախաձեռնության անդամները ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշումների ենթարկվող քաղաքացիների, բողոքի երթ անցկացրին: Վերջին օրերին նախաձեռնության անդամներին մեծ թվով մանկավարժներ էին դիմել՝ դժգոհելով, թե պարտադիր պահումներից հրաժարվելու համար գործատուները պահանջում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Ահազանգերի առյուծի բաժինը կրթական ոլորտից է՝ մեր ուսուցիչներին ճնշումների են ենթարկում, գործատուները պահանջում են ազատման դիմումներ
Ակտիվիստ. Քաղաքի հետ այսպես վարվելը բարբարոսություն է
Քաղաքացիական ակտիվիստները ի պաշտպանություն Աֆրիկյանների տան տեսահոլովակ են նկարահանել
Հայոց ցեղասպանության թանգարան Բուենոս Այրեսում
Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի և Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո Բուենոս Այրեսի առաջնորդարանի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի քաղաքի կառավարության նախարարների
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական օրակարգը. «Ամերիկայի ձայն»
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա» Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին ընդառաջ հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»: Այս մասին
Դմիտրի Կիսելյով. «ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի». epress.am. (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել ՍԻՄ անդամ Հայկ Բաբուխանյանի և «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովի միջև: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Բաբուխանյանն ասել է, թե ժողովրդավար է այն երկիրը, որը ճանաչում է ինքնորոշման իրավունքը: «Եթե ԼՂՀ-ի մարդիկ ընտրել են ապրել
Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել իտալական Ceramisia ընկերության ներդրումային ծրագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին: Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որաշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր: Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները: Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ
2007-2012թթ․ ընթացքում Ռուսաստանից Հայաստան ծանր որևէ սպառազինություն չի մատակարարվել. «Ազատություն»
ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները և առաջին հերթին Ռուսաստանը շարունակում են մեծ ծավալներով ծանր սպառազինություն մատակարարել մեզ հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն, 2007-2013թ.թ. ընթացքում, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ և հրթիռների արձակման համալիրներ, 37
«Ես կուզենայի հարցնել ձեր կառավարությանը, թե ինչու են այդպիսի բացառիկ արվեստագետներն ստվերում մնում». Պիետրո Ֆրանեզի
«Դուք՝ հայերդ, տաղանդավոր նկարիչներ ունեք: Նրանց աշխատանքները դիտելիս ես ինձ թանգարանում եմ զգում: Եվ կուզենայի հարցնել ձեր կառավարությանը, թե ինչու են այդպիսի բացառիկ արվեստագետներն ստվերում մնում, ինչու չեն ներկայացվում միջազգային շուկայում: Ես գիտեմ, որ նրանցից շատերի աշխատանքները ցուցադրվում են տարբեր երկրներում, բայց միջազգային շուկայում նրանց անունները դեռևս անհայտ են: Իսկ այսօր շատ կարևոր է, որ
Արմեն Աշոտյան. «Շահարկումները արհեստական բնույթ են կրում»
«Եթե նման դեպքեր կան, ապա ըստ գերատեսչական ենթակայության` պետք է դիմել: Մեր ենթակայության դպրոցներում նման դեպքեր գոյություն չունեն»,-«Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե մի շարք կրթական հաստատություններում կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմում գրելու հարցում ճնշումներ են իրականացվում որոշ աշխատակիցների նկատմամբ, այսպես պարզաբանեց ՀՀ ԿԳ
Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ: Զրուցակիցները քննարկվել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր
Սերժ Սարգսյանը հանդիպել է Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ
Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում
ԼՂՀ մարտական հենակետում զինվոր է մահացել
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ հունիսի 11-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին
Նաիրա Կարապետյանը կառավարությունից պահանջում է, որ զանգահարելիս մարդ իմանա, թե որ օպերատորից է օգտվում զրուցակիցը
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը դարակազմիկ հարց բարձրացրեց: Մարդիկ փոխում են իրենց բջջային օպերատորին, բայց համարը մնում է նույնը, իսկ զանգահարողը չի իմանում եւ նրա հաշվեկշռում եղած գումարն ամբողջությամբ ծախսվում է: Նա կառավարությունից պահանջում էր, որ զանգահարելիս տեղեկություն հաղորդվի «դուք զանգահարում եք այս օպերատորի տիրույթ» կամ որեւէ նման բան: Ի տարբերություն մինչ
Թուրքերը քոչարի են պարել Վահրամաբերդում
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից Վարդանանց հրապարակում պարելու մերժում ստացած թուրք երիտասարդները այսօր քոչարի են պարել Վահրամաբերդ գյուղում: Ինչպես Aravot.am-ին պատմեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը ողջ գյուղը եկել և մասնակցել է «Ապրենք և պարենք միասին» մշակութային միջոցառմանը: «Թուրք երիտասարդները ուզում էին պարել որևէ գյուղական համայնքում, մենք հարցրեցինք`ո՞ր գյուղն են նախընտրում, իրենք իմացան
«Կայուն լարված վիճակ» սահմաններում եւ «դեկտեմբերից մարտ 1-ին եռամսյակ»՝ Մաքսայինում
ՀՀ Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Թեւան Պողոսյանը հետաքրքրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից՝ սահմանի վրա վիճակից եւ օրերս ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասներից: Սահմանների վրա իրադրությունը նախարարը գնահատեց կայուն լարված, սակայն վստահեցրեց, որ վերահսկում են իրավիճակը, իսկ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասները չցանկացավ ներկայացնել, քանի որ դա «փակ
Foreign Policy. «Ալիևներ. Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները». «Ազատություն»
«Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները». – այսպես է վերնագրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը Իլհամ Ալիևի վարչակազմի և Արևմուտքի հարաբերություններին նվիրված ծավալուն հոդվածը: Հրապարակման հեղինակը` հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող վերլուծաբան և լրագրող Մայքլ Վայսը, փորձում է գտնել մի հարցի պատասխան` ինչպե՞ս է գործում վերջին տարիներին մեծ թափ հավաքած ադրբեջանական լոբբիստական մեքենան: Foreign Policy-ն սեփական
Ինչո՞ւ Սամվել Բալասանյանը թուրքերին արգելեց պարել Վարդանանց հրապարակում. (Ֆոտոշարք)
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ պաշտոնապես արգելել է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ երիտասարդների համատեղ կազմակերպած «Ապրենք և պարենք միասին» մշակութային միջոցառման անցկացումը կենտրոնական Վարդանանց հրապարակում: Պարոն Բալասանյանը, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին գրավոր նամակում պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նպատակահարմար չի գտնում թուրքական մշակույթը քարոզող պարային միջոցառման անցկացումը Գյումրիում:
ՌԴ դեսպան. «Այն, ինչ կատարվում է սահմանում, ահավոր է». (Տեսանյութ)
«Այն, ինչ կատարվում է սահմանում, պարզապես ահավոր է: Պետք է ինչ-որ ձևով հակազդող քայլեր ձեռնարկել, ինչը պետք է անել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով»,-հունիսի 11-ին «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով սահմանային վերջին օրերի լարվածությանը: Դեսպանը փորձեց շատ չծավալվել այս թեմայով
ԱԳՆ-ն Սերբիայի համար 100 հազար դոլար է ուզում, բայց չի ասում` ինչու
Կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությունը խնդրում է գումար հատկացնել` Սերբիայի Հանրապետությանն օգնելու նպատակով
«Ցույց տվեք ինձ մեկին, որ ուզում է սեպ խրել հայ-ուկրաինական հարաբերություններում». Իվան Կուխտա
Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան վստահեցրեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի խորանալու եւ զարգանալու են: Aravot.am-ի հարցին՝ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը (լուսանկարում) գտնում է, որ ՀՀ-ում կան հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող կազմակերպություններ, որոնց պետք է չեզոքացնել, Դուք մեր երկրում հայ-ուկրաինական հարաբերությունների մեջ սեպ խրող կազմակերպություններ գիտե՞ք եւ չե՞ք պատրաստվում
Որմնանկար ընդդեմ բռնության
Այս շաբաթ Լոնդոնում ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարար Ուիլիամ Հեյգն ու ՄԱԿ ՓԳՀ ի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին հյուրընկալում են «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովը, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս կարևոր և հաճախ անտեսված խնդրին: Հայաստանը՝ աշխարհի այլ 147 երկրների հետ միասին, անցյալ տարվա սեպտեմբերին Ժնևում ստորագրել է այս նախաձեռնությանը միանալու
«Սա այն դեպքն է, երբ ընդդիմության և իշխանության ռազբորկայի արդյունքում կարող է շահել հասարակությունը». Վերլուծաբանները` 12 պահանջների մասին. «Մեդիալաբ»
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երեկ հրապարակած իրենց 12 պահանջներով իշխանություններին մինչև աշուն ժամանակ են տալիս: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով համոզված է, որ քառյակի՝ իշխանություններին արված առաջարկություններից օգուտ կքաղի հասարակությունը: «Դրանք այն կետերն են, որոնք այսօր առավել հուզում են հասարակությանը: Այսինքն՝ այն կետերն են, որոնք մակերեսի
Գալուստ Սահակյանը քննադատեց քառյակի` 12 պահանջների ներկայացման ձևը (Տեսանյութ)
«Դրական բան կա, որ քառյակը փորձում է երկրի կառավարման պրոցեսին մասնակցել, բայց ներկայացման ձևը ճիշտ չէր որդեգրված»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջը, «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ
«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատը քննարկեց Սահմանադրության ձևավորման «ժողովրդական գործառույթը»
Այսօր «Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատի նախաձեռնությամբ հրավիրվեց կլոր սեղան և մասնակից մտավորականները, քաղաքական գործիչներն ու սահմանադրական իրավունքի մասնագետները քննարկեցին «հայկական Սահմանադրության ձևավորման ժողովրդական գործառույթը»: «Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատի համակարգող Դավիթ Մուսինյանը տեղեկացրեց, որ հրավիրվածները ժամանակին ևս առաջ են քաշել այս թեման ու փորձել ընթացք տալ.«Ցանկալի է, որ իրադրությանը նայենք ամբողջովին և համակողմանի: Ի՞նչ


















































