Օրվա լրահոսը

Ահաբեկիչները Մոսուլում գրավել են Թուրքիայի հյուպատոսության շենքը. Reuters

«Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի Մոսուլ քաղաքում գրավել են Թուրքիայի հյուպատոսության շենքը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Թուրքիայի կառավարությունից «Ռոյթերս»-ի աղբյուրը հայտնել է, որ որոշակի ռազմական խմբավորումների հետ կապ է հաստատվել, որպեսզի ապահովվի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը: Մեկ օր առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները առևանգել էին 25 թուրք բեռնատար վարորդների, որոնք այդ ժամանակ

Սրտաբանականում կուտակայինի դիմումներ չեն ընդունվում. «Ա1+»

«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրենը աշխատակիցներից պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմումները չի ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգեցին աշխատակիցները։ «Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում։ Տնօրենը, աշխատակիցների խոսքերով, նրանց նույնիսկ առաջարկել է պարտադիրից հրաժարվելու

Հայաստանի, ԱՊՀ, Մերձբալթյան և Վրաստանի երիտասարդները՝ մեկ հարկի տակ՝ Եվրասիական համաժողովում

«ԱԺ-ում մեծ թիվ են կազմում երիտասարդ պատգամավորները, և ես կարևորում եմ երիտասարդների մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում»,- այսօր Ծաղկաձորում «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը: Գալուստ Սահակյանը, դիմելով երիտասարդներին, նշեց. «Դուք եք վաղվա քաղաքական գործիչներն ու որոշում

ԵՊՀ գիտնականները պարգևատրվեցին ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներով

Հունիսի 10-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԵՊՀ հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ գիտության, կրթության ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրեց կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներին: ԱԺ նախագահը հանդիսավոր պայմաններում հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալները և ԱԺ նախագահի շնորհակալագրերը: Մամլո հաղորդագրություն

Վարչապետն ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր: Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը: Ա. Հարությունյանը

Հանուն պետության կարիքների կրկին կվերցնեն մարդկանց սեփականությունը

«Հրազդան» ՋԷԿ-ը կմիացնեն «Շինուհայր» ենթակայանին

Կարեն Ավագյան. «Ուրախ եմ, որ միայն ՀԱԿ-ի կողմից առաջարկվող 100 քայլն այսօր դարձել է ընդամենը 12 կետ»

Կարեն Ավագյանը նաև հեգնանքով նկատեց, որ փաստաթուղթը կազմողները «զգուշավոր են եղել» Մաքսային միության գործընթացներին գնահատական տալու հարցում, ինչը պարոն Ավագյանը «ողջունում է»:

411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ: NASDAQ OMX Armenia  

Քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում ԿԸՀ-ն չի արձանագրել

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի տեղեկանքը: Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես

Յանուկովիչը և ՈՒԱԾ-ի նախկին ղեկավարները ՌԴ-ին գաղտնի տեղեկություններ են հանձնել. Արսեն Ավակովի խորհրդական. УНИАН

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երկրի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են Մոսկվայում, գաղտնի տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանին, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն «5-րդ ալիք»-ի եթերում, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը: «Մեր պաշտպանության երկու նախկին նախարարները գտնվում են Ռուսաստանում: Նրանք գաղտնի ինֆորմացիան կրողներն են, որոնք ամբողջ բանակի

Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհն ակնկալվում է բացել հունիսի 14-15-ը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից մշտապես ստանում է տեղեկատվություն Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքի հատվածում տարվող աշխատանքների վերաբերյալ: Հունիսի 11-ի դրությամբ՝ Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը դեռևս փակ է: Կատարվում են համապատասխան աշխատանքներ այն վերաբացելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում առաջանում են

Ճշմարիտյանը մտահոգված է պետական սահմանով

Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` Հայաստանի սահմանային շերտերում առեւտրով զբաղվելը, ազգային անվտանգության պաշտպանության առումով վտանգավոր է, ուստի այն կարգելվի:

Կարևորվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքի մասին հանրության պատշաճ իրազեկման ապահովումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» և «Սաֆեժ-էպտիսա» ընկերությունների պատասխանատուները ներկայացրին ծրագրի շրջանակներում կատարված և կատարվող աշխատանքների մասին զեկույց։ Նշվեց, որ շատ կարևոր է, որպեսզի Տրանշ 1-ի

Սենատորներ Քարլ Լևին և Մայքըլ Բենեթը աջակցում են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևին

Վաշինգտոն. Վերջերս Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Քարլ Լևինը և սենատոր Մայքըլ Բենեթը աջակցեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410-րդ բանաձևին,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Բացի Լևինից և Բենեթից, 410-րդ բանաձևին, որն ապրիլի 10-ին ընդունվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, աջակցեցին Սենատի մեծամասնական առաջնորդ Հարի Ռեյդը, Սենատի մեծամասնականի կազմակերպիչ Դիք Դարբինը, Հետախուզության հանձնաժողովի ընտրված նախագահ

Աշոտյանը մերժողական տրամադրությամբ էր

«Այսօր ես, կարեւորելով իմ համեստ անձը, որոշել եմ որեւէ հարցի չպատասխանել»,-այսպես էր պատասխանում Ազգային ժողովում հավաքված լրագրողների հարցերին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հարցերին չէր պատասխանում նաեւ էներգետիկայի նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրդվելիորեն սպասում է հարյուր օրը լրանա՝ նոր: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական

Վերջին հրաժեշտը Սմբատ Այվազյանին

Սմբատ Այվազյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 18-ին Մարզահամերգային համալիրում, իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին, ժամը 14-ին նույն տեղից:

«Առավոտից» դարձյալ պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուր

Հարկ ենք համարում նշել, որ ամեն դեպքում, երբ մեզնից կպահանջեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ մենք վկայակոչելու ենք օրենքի նույն դրույթը: Այնպես որ՝ իրավապահներին կոչ ենք անում, առանց ժամանակ կորցնելու թղթատարության վրա՝ դիմել դատարան:

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից

Երևանում «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Նախաձեռնության հեղինակները լեգենդար ֆուտբոլիստներն են, իսկ հովանավորը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին մեծ շուքով նշվեց «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 40-ամյակը: Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ընդունելության ժամանակ վետերան ֆուտբոլիստները տարակուսած նշեցին, որ իրենց հաղթանակների շնորհիվ Հայաստանն էլ ավելի ճանաչելի դարձավ աշխարհում, սակայն մինչ օրս թիմի պատվին ոչ մի հուշարձան չկա: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի

Էդվարդ Նալբանդյանը հայ-թուրքական արձանագրություններից առաջ համառում էր. Հիլարի Քլինթոն. Hurriyet

Ցյուրիխում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար «մարտահրավեր էր», այդպես է նա բնութագրել «Բարդ ընտրություններ» վերնագրված իր հուշերի գրքում, որը հրապարակվել է հունիսի 10-ին: Փոխանցում է «Հուրիեթ» թերթը: «Երեկոյան ես դուրս եկա հյուրանոցից ու գնում էի Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը», – հիշում է Քլինթոնը, – Բայց խնդիր

Մաքսային ծառայության ղեկավարները` Հայաստանում

Կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նիստը

ՕԵԿ եւ ԲՀԿ հանդիպումը բարեհաջող է անցել

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունն արդեն իսկ պայմանավորվածություն ունի ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հետ, երեկ էլ հանդիպել է «Ժառանգության» հետ, իսկ այսօրվա հանդիպումը ԲՀԿ-ի հետ նույնպես արդյունավետ է եղել: Հիշեցնենք, որ այս հանդիպումների շարքը նախաձեռնել է ՕԵԿ-ը՝ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու եւ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նպատակով:

Հուլիսի 1-ից 20 տոկոսով կբարձրացվեն «Արցախկապ» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերը

ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետու տարում ընկերությունը հիմնական աշխատանքներն ուղղել է հեռուստահաղորդիչ կայաններում տեղադրված սարքավորումների շահագործմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման և թվային համակարգի ներդրման իրականացմանը: 2014թ. հունվարի

Վրաստանի Կրթության նախարարը պատասխանել է «Վրաստանի Հայ Համայնք»-ի հարցերին

Հունիսի 9-ին Վրաստանի Կրթության նախարար Թամար Սանիկիձեն հանդիպում է անցկացրել Ազգային փոքրամասնությունների Խորհրդի ներկայացուցիչների հետ:  Կայացած հանդիպման ընթացքում Թամար Սանիկիձեն պատասխանել է նաև «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների կողմից ուղղած մի քանի հարցերի: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Վրաստանի Կրթության նախարարից ստացած պատասխանների մի մասը: Մեկ տարի առաջ` 2013թ.-ի հունվարին, Վրաստանի այն ժամանակվա վարչապետը` Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է,

Ուսանողների «Թմկաբերդը» գրավվեց լոլիկով, խմորով ու հավով (Տեսանյութ)

Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները՝ Ռուբեն Բաբայանի ղեկավարությամբ խոհանոցային առարկաներից հերոսներ էին ստացել:

Հանդիպել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում ամրագրվեց միասնական

Բնակիչների խնդրանքով մայրաքաղաքում կկառուցվի ևս մեկ բակ

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո, Ավագ Պետրոսյան 2 շենքի բնակիչները, օգտվելով առիթից, բակի բարեկարգման խնդրանքով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչների ուղեկցությամբ այցելելով բակային տարածք՝ քաղաքապետը տեղում ծանոթացել է բակի ներկա վիճակին, լսել քաղաքացիների առաջարկները: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին

Եզդի Սիաբանդովի գործի քննությունն ավարտվեց որդեկորույս մոր արցունքներով

Վլադիմիր Սիաբանդովը «Ռիչի» բարի մոտ վիճաբանության մեջ է մտել Քյարամ Ավդոյանի հետ եւ դանակի մի քանի հարվածներով սպանել նրան: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել բարի մատուցողուհին, որը ոչինչ չէր տեսել, բայց բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ, բջջային հեռախոսն էլ թողել «պապկի» վրա: Բարմենը հանրապետությունից

Ոսկե հեծանիվ` Bugatti-ի գնով

Ցանկացած ապրանքի արժեքը կարելի է աստղաբաշխական գների հասցնել, միայն թե ցանկություն եւ հաստ դրամապանակ լինի: Հենց այսպես էլ վարվել է լյուքս կարգի ապրանքների արտադրությամբ զբաղվող «House of Solid Gold» ընկերությունը, որի դիզայներ Հյու Փաուերը ոչ մի նորարարություն չանելով` սովորական երկանիվ լեռնային հեծանիվը մի քանի փոքր խորամանկություններով վերածել է արվեստի գործի, որի արժեքը դարձել է $

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031