Օրվա լրահոսը
Արագած Ախոյանը՝ Նազարբաեւի հայտարարության մասին. «Դա ռազբորկայի տեղ չէր»
Արագած Ախոյանը համարում է, որ Աստանայում տեղի ունեցածը տղայական խոսակցություն չէ, որ դուրս կանչես, ինչ-որ բան ասես
Քամուց պոկվել է տան տանիքը
Հունիսի 10-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղասու փողոցի թիվ 19/1 տան տանիքն ուժեղ քամուց շրջվել է դիմացի տան տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է թիվ 19/1 տան տանիքը` 150 քմ մակերեսով, որն ամրացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: *** Հունիսի
Քառյակի հրապարակած պահանջագիրը երկակի տպավորություն է թողնում. «Հայոց աշխարհ»
Ոչ իշխանական քառյակի հրապարակած 12 կետանոց պահանջագիրը երկակի տպավորություն է թողնում
Մահվան ելքով պատահար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին
Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Բելոռուս-Տ82Մ» մակնիշի տրակտորի կցասայլակը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին ընկել ճանապարհի աջակողմյան ձորակը, ինչի հետևանքով կցասայլակում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Նասրոլլահիլակի Բետոլլահը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Նոր մեթոդով կրծքագեղձի վիրահատություն, որի արդյունքում ամբողջովին պահպանվում է կրծքի տեսքը
Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ կատարվում է կրծքագեղձի համատեղ վիրահատություն, որի արդյունքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում եւ մաշկի տակ պրոթեզի տեղադրում
Բժիշկների «պատուհասը»` Ավանի հոգեբուժարանի տնօրեն
Ավանի հոգեբուժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արեգա Հակոբյանը: Պարզվում է, որ մրցույթի հայտերի ընդունման գործընթացում բավականին լուրջ խնդիրներ են ծագել: Аravot.am-ին հասած տեղեկություններով`մի շարք անվանի հոգեբույժներ ներքին կարգով ՀՀ առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել մրցույթին չդիմել, քանի որ արդեն որոշված է եղել, թե ով է լինելու տնօրենը` Առողջապահության նախարարության թեկնածուն`
Զենքով նվաճելու ժամանակն անցել է
Իսկապես առաջացել է նոր աշխարհակարգ ստեղծելու հրամայականը Այն պահից, երբ 2003 թվականին Միացյալ Նահանգներն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման ներխուժեց Իրաք՝ ոչ այն է քիմիական զենք փնտրելու (որը չգտնվեց), ոչ այն է՝ մինչ օրս գործող «Ալ-Քաիդան» ոչնչացնելու պատրվակով, Իրաքում մինչ օրս քաոս է տիրում՝ ոչ խաղաղություն է հաստատվել, ոչ ժողովրդավարություն: Ժողովրդավարություն չկար, իհարկե, նաեւ Սադամի
Քառյակի պահանջներն ուղղված են Սերժ Սարգսյանին. «Չորրորդ իշխանություն»
Ըստ էության՝ սա, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել, ամբողջական իշխանափոխության ճանապարհային քարտեզն է։
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Հակոբ Հակոբյանի դստեր հարսանիքին
Երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, մեր տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Իշխանական շրջանակներից ներկա են եղել մանր եւ միջին գործարարներ: Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:
Աֆրիկյանների տան տեղում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է պատրաստվում հյուրանոց կառուցել. «Ժողովուրդ»
Հուշարձան-շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Կիսաքանդ շինությունը գտնվում է Պուշկինի փողոցի հ.25 հասցեում, որտեղ նախատեսվում է իրականացնել 2 ստորգետնյա եւ 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ, որի համար առկա է Երեւանի քաղաքապետարանի հետ այս տարի փետրվարի 19-ին համաձայնեցված հ.01/18-05/2– 5834-85 ճարտարապետաշինարարական նախագիծն ու կառուցապատող
Մեսրոպագիր. Շվեդիայում ոչ ոք տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջելու իրավունք չունի
Այս փոքրիկ պատմությունը մի օրինակ է, թե ինչպես են Շվեդիայում պաշտպանվում լրատվամիջոցների խորհրդապահական աղբյուրները։ Մենք այն ներկայացնում ենք՝ իբրեւ եւս մի «ականջօղ» հայրենի դատախազության համար՝ հուսալով, որ վերջապես այդ կառույցը կդադարեցնի անհիմն հարձակումները լրատվամիջոցների դեմ։ Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում» ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կալմար, Շվեդիա
Չլինի՞ կառավարության աշխատակիցները հիմնականում իջեւանցիներ կամ մարտունեցիներ են. «Չորրորդ իշխանություն»
Եվ ամեն օր այնտեղից են գալիս Երեւան ու վերադառնում։
Երևանում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին. shamshyan.com
Երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս.
Օղակաձև զբոսայգուց ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ Աֆրիկյանների շենքը նույնությամբ կվերակառուցվի. «Հայկական ժամանակ»
Նախագծով ամբողջությամբ նույն ճարտարապետությունը պետք է պահպանվի։ Ես դրան հետամուտ եմ լինելու, որ ամբողջությամբ վերականգնվի։
Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին
Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում ֆրանսիացի գործընկերների հետ
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև դեռևս 2011 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» (G2iA) հետ համատեղ կազմակերպվել է «Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Կլոր սեղանին մասնակցել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների բաժնի մասնագետներն ու համատիրությունների նախագահները։
Վահան Շիրխանյան. «Եվրոպական ընտրությունն ուղղակի հարցականի տակ էր դնելու Հայաստանի եւ Արցախի գոյությունը». «Ժողովուրդ»
Ինչ վերաբերում է եվրասիական ընտրությանը, ապա համոզված եմ, որ տնտեսության նկատելի աշխուժացում լինելու է։
ՕԵԿ-ը նաեւ ՀՀԿ-ի հետ կքննարկի ընտրական բարեփոխումները
Այսօր 13.30-ին ԲՀԿ եւ ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցը: Այդ մասին Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, նման առաջարկով հանդես էր եկել ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը: «Ժառանգության» հետ հանդիպումն արդեն կայացել է երեկ: Առաջիկայում պայմանավորվածություններ կան ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ քննարկումների: «Կհանդիպենք նաեւ ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց
Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն
Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար: Դեռևս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին,
4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվել
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն
Ինչն է հանգեցնում սակագների անընդհատ բարձրացմանը. «Հայկական ժամանակ»
Երեկ հանձնաժողովը հրապարակել է տեղեկանք «Էլէկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնների վերաբերյալ», իսկ հանձնաժողովի նախագահ Ոոբերտ Նազարյանը ԱԺ-ում, լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե «դատապարտված ենք բարձրացնել» էլեկտրաէներգիայի սակագինը։ Հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից, առաջին հայացքից իրոք, տպավորություն է ստեղծվում, որ էլէներգիան պետք է թանկանա։ Ծավալուն այդ տեղեկանքում մանրամասն ներկայացված է, թե որ էլեկտրակայանը որքան
Ջենիֆեր Լոպես-Փիտբուլ-Կլաուդիա Լեյտե եւ կրկեսի 600 արտիստներ
Ավելի քան 600 կրկեսի արտիստներ ու պարողներ կմասնակցեն վաղը Սան-Պաուլու քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեւելու է ընդամենը 25 րոպե: Օրերս հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը այդ օրը միասին կատարելու են Ջենիֆեր Լոպեսը, ռեփեր Փիտբուլը եւ բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն: Երգը կոչվում է «We Are One»
Սպանություն՝ Կոտայքի մարզի «Արջանոց» կոչվող ռեստորանային համալիրի մոտ. shamshyan.com
Երեկ՝ հունիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզնու վարչական տարածքում գտնվող չգործող «Արջանոց» ռեստորանային համալիրի հարևանությամբ կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային
Հովիկ Աբրահամյանը ետ է վերցնում Տիգրան Սարգսյանի՝ սկաուտներին տված հողը. «Հրապարակ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնեսի մարդ է, ու եթե նա կոնկրետ ծրագրից բիզնեսի հոտ չի առնում, նրան դժվար է համոզել, թե ինչու է պետք աջակցել այս կամ այն ծրագրի իրագործմանը։ Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է մի քանի հեկտար հողհատկացմանը, որտեղ ոչ թե լոլիկ ու վարունգ, այլ, ասենք, հայրենասիրական դաստիարակության «սերմեր» են ցանվելու։ Ու քանի որ
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որին քննարկվեցին 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը: Փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական
Պատասխան Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցին
2014թ. մարտի 19-ին ներկայացրածս հայցով պատասխանող Սուրիկ Խաչատրյանը իմ դեմ 2014թ. մայիսի 16-ին ներկայացրել է հակընդդեմ հայց, որով պահանջել է ոչ միայն մերժել հիմնավորված ու արդարացի հայցս, այլև ինձ պարտավորեցնել հերքելու 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հայտարարությունը և իբրև բարոյական վնասի փոխհատուցում` ինձնից իր օգտին բռնագանձել 1,000,000 դրամ: Գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցն ամբողջությամբ
Գագիկ Մելիքյան. Ընդդիմությունը լավ չի ուզում. «Հրապարակ»
Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ավելի լավ է վերահսկում, քան իշխանությունը։
Բրազիլիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Արմեն Մինասյանը
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում երեկ եւ այսօր ընթանում է ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) 64-րդ համաժողովը, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ներկա է միայն ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ uefa.org-ի: Ձախից՝ աջ. Միշել Պլատինի, Արմեն Մինասյան, Ալլան Հանսեն:


















































