Օրվա լրահոսը
«Այսօր այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, չենք տալիս». Գեներալ Մանվել
Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի 2050 պատվիրակից ներկա էր 2041-ը, քվորումից հետո ԵԿՄ-ն սկսեց իր աշխատանքը։ Ընտրվեցին նախագահության, քարտուղարության, հաշվիչ և խմբագրական հանձնաժողովներ։ Նախագահության անդամներ նշանակվեցին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը և այլք։ «Սա լուրջ օր է, մեր երկրի, մեր պետության համար: 25 տարի առաջ մեր երկրի ղեկավարի շնորհիվ կարողացանք
Հոգեթերապեւտը առանձնացնում է դարի հիվանդությունը
Այսօր «Ելակետ» ակումբում հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց վախի նևրոզի եւ դրա հետեւանքների մասւբ: Մարատ Զաքարյանը գտնում է` նեւրոզը դարի հիվանդությունն է, եւ ըստ նրա՝ այս հիվանդությունով տառապողները ահռելի թիվ են կազմում, դրա հետեւանքով շատ խանգարումներ են լինում, մանավանդ` սեռական: «Նեւրոզն առաջանում է տարբեր պատճառներով, հիմնականում`սթրեսից հետո, ինչի հետեւանքով էլ ե՛ւ սիրտն է սկսում վատ աշխատել,
ՀՀ նախագահը հեգնեց հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին. «Նվնվում են»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԿՄ համագումարի ժամանակ հեգնեց հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին, որոնք սոցիալական խնդիրներ են բարձրացնում: «Այսօր պետք է հնչի երկրապահի ձայնը, խրոխտ, վստահ, չնայած ցավոք ունենք նաեւ տարբեր անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, թե կամ շատ բարձրացրեք մեր թոշակները թե չէ հեղափոխություն ենք անելու: Մենք
Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը
Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում: Մեր հարցումը
ՀՀ նախագահը՝ սահմանին տեղի ունեցող «մարդասպանությունների» մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ 10-րդ համագումարին անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի դիպուկահարների հարձակումներին: «Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ոչ պատերազմ, ոչ՝ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, ադրբեջանցիները փորձում են տպավորություն ստեղծել, իբր թե Ղարաբաղի համար պատերազմը շարունակվում է»,- ասաց նախագահը: Նրա խոսքով, սահմանին զոհվում են խաղաղ
Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ: Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի
Երկրապահները հեռանում են ԵԿՄ համագումարից ՝«ավելորդ ենք» ասելով (Տեսանյութ)
ՀՀ Երկրապահների կամավորականների միության 10-րդ համագումարը քիչ առաջ սկսվեց: Շիրակի եւ այլ մարզերից համագումարին եկած երկրապահները հեռանում են համագումարից՝ դեռ այն չսկսած: Նրանց համար դահլիճում նստելու տեղ չկա: Նրանք հեռանում են՝ դժգոհելով, որ համագումար են կազմակերպել, բայց իրենց համար նստելու տեղ չեն նախատեսել: «Տեղ ենք փնտրում»,- դժգոհեցին երկրապահները: Մեկ ուրիշն էլ դժգոհեց՝ ասելով, թե ավելորդ
Եղանակը Հայաստանում
Այս գիշեր և փետրվարի 15-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածություն, առայժմ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ ևս դեռ չեն կանխատեսվում: Լեռնային շրջաններում ավտոճանապարհներին տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց, քամու բերած ձյան հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Երեւանում փետրվարի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը -2-4, ցերեկը ստվերում +8+11, երեկոյան +2+4:
Սնոուբորդիստ Ջասթին Ռայթերը Սոչի մեկնելու համար վերջին մեկ տարին ապրել է ավտոմեքենայում
ԱՄՆ-ի լավագույն սնոուբորդիստներից Ջասթին Ռայթերը, որ դրամ չունենալու պատճառով չէր կարողացել հանդես գալ նախորդ ձմեռային օլիմպիական խաղերում, անպայման Սոչի մեկնելու համար դրամ հավաքելու նպատակով վերջին մեկ տարին ապրել է սեփական ավտոմեքենայում: Սակայն Սոչիում անգամ ոսկե մեդալ նվաճելու դեպքում Ռայթերը չի հարստանա, քանի որ ԱՄՆ-ում օլիմպիական ոսկու համար սահմանված է ընդամենը $ 25 հազար պարգեւավճար:
Սա ձեր ձեռքերումը չէ. «Հրապարակ»
Ինչպե՞ս կարող է մի մարդու, այն էլ երկրի ղեկավարի խոսքն այսքան հակասություն պարունակել, այսչափ խոցելի լինել: Երեկ Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարության աշխատողների հետ հանդիպման ժամանակ, չգիտես ինչու, խոսել է ոչ թե քաղաքաշինական խնդիրներից, այլ լրատվամիջոցներից: Խոսքի առաջին հատվածում նա հպարտացել է մամուլի ազատության մակարդակով, նշել, որ Հայաստանն այս առումով առաջատար է տարածաշրջանում եւ ոչ միայն
Ինչու է հապաղում քառյակը. «Հայոց աշխարհ»
Ահա արդեն որերորդ օրն է՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական ուժերը շարունակում են քննարկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ պահանջի նպատակահարմարությունը։ Նրանց հետեւից վազող լրագրողներին ոչ մի կերպ չի հաջողվում փոքրիշատե ըմբռնելի պարզաբանումներ ստանալ։ Խնդիրը, ասում են լրագրողներին, հասարակներից չէ, հընթացս չես լուծի, դրա համար ժամանակ ու համատեղ ջանքեր են հարկավոր։ Խնդիրը բա՞րդ է։ Բարդ է։
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Տիկին Արուս, քո լվացքը Չորացել է երեկվանից, Որովհետեւ ցուրտ ձմեռը Հեռացել է Երեւանից:
Ամերիկացի սլոուփսթայլիստը ցանկանում է արծաթե մեդալից բացի Սոչիից իր հետ շներ տանել
Հաս Քենուորթին, որ ձմեռային այս օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, արդեն մի քանի օր Twitter-ի իր էջում տեղադրել է մամուլի կենտրոնից ոչ հեռու ապրող փողոցի շնիկների եւ նրանց մոր նկարները եւ պատմում է, որ սկսել է շատ սիրել: Քենուորթին ցանկանում է նրանց իր հետ տանել Ամերիկա: Նա կենդանիների համար արդեն նոր բուն է գտել,
50 տարի առաջ «Բիթլզ» խումբը ցնցող վայրէջք կատարեց Ամերիկայում. Այժմ Բամբիռի հերթն է
Գյումրիից եկած այս խումբը՝ «Բամբիռը», սկսում է ամերիկյան շրջագայություն այս տարվա մարտ ամսին: Նրանք կժամանեն Լոս Անջելես, այնուհետև կուղևորվեն Տեխասի Օստին քաղաք՝ մասնակցելու SXSW փառատոնին, որն իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում: «Բամբիռն» առաջին խումբն է Հայաստանից, որ հրավեր է ստացել SXSW փառատոնից: Այստեղ երաժիշտները ելույթ են ունենում միջազգային բազմաշերտ հանդիսատեսի առաջ, որը ներառում
Էդուարդ Շարմազանով. «Մենք շատ վատ ենք գնահատում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»
Գործադիր մարմնի նիստից հետո Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեց գնահատական տալ երեկ ոստիկանության Կենտրոն բաժնում կատարվածին, երբ բաժնի պետ Արտակ Պողոսյանը ապտակել էր լրագրող Անի Գեւորգյանին: «Ես մասնավոր դեպքերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց առհասարակ մեր կարծիքը հետեւյալն է. ցանկացած օրինախախտում, լրատվամիջոցների կամ մամուլի խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի երեւույթ է: Ես ձեր
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է լրագրողների նկատմամբ հայ ոստիկանների գործողություններից
ԵԱՀԿ-ի Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել հայ ոստիկանների կողմից Երեւանում փետրվարի 12-ի ցույցերի լուսաբանման ընթացքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ «Բռնությունը լրագրողների հանդեպ անընդունելի է: Առավել մտահոգիչ է այն փաստը, որ ոստիկանության աշխատակիցներն են պատասխանատու լրագրողներին օգնելու եւ պաշտպանելու համար, իրենք էլ բռնություն են կիրառել նրանց նկատմամբ»,- Հայաստանի իշխանություններին ուղղված նամակում
Էդուարդ Շարմազանով. «Վարդան Օսկանյանը հերթական անգամ վատ դրության մեջ է գցում իր իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին»
Պատասխանելով Վարդան Օսկանյանի՝ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու քննադատական ելույթի մասին հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ծանոթ եմ պատգամավոր Վարդան Օսկանյանի քննադատական ելույթին՝ կապված ՀՀ իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականության եւ, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացին: Ուղղակիորեն տարակուսելի կարծիք է, որովհետեւ ինձ համար պարզ չէ. սա պատգամավոր Օսկանյանի մասնավոր կարծի՞քն է,
«Սոնան իմն է լինելու». երիտասարդները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին
«Սոնան իմն է լինելու »,- «Առավոտ» -ի տեսախցիկի առաջ իր սերն է խոստովանում երիտասարդներից մեկը, ում հանդիպեցինք Սուրբ Սարգիսի անունը կրող եկեղեցու մոտ: Եկել էր աղոթելու և սրբերի բարեխոսությունը ստանալու, որպեսզի վերջապես հասնի իր սիրուն: Այսօր մենք շրջեցինք երիտասարդների և սիրո բարեխոս սուրբ Սարգիսի անվան եկեղեցու մոտակայքում` պարզելու՝ ինչպիսի՞ն է երիտասարդների տրամադրությունը, ինչպե՞ս են պատրաստվում
Էդուարդ Շարմազանով. «Երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը եւ ծրագիրը»
Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, որում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշեց. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի հարց չկա: «Հանրապետականը» չի առաջնորդվում ոչ իշխանական ուժերի օրակարգով: Մենք մեր սեփական օրակարգն ունենք, որի հիմքում նախագահի նախընտրական ծրագիրն է, կառավարության
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն
Փետրվարի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Զինված ուժերի, պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան հասարակական, գիտական ոլորտի անվանի գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայոց բանակի
Երկու զոհով վթարի մեղավորը 5 տարով ազատազրկվեց
Նա նաեւ 2 տարով զրկվեց վարորդական իրավունքից Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2013թ մայիսի 26-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում, դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ
Վարչապետը հանդիպեց ՕԵԿ անդամների հետ
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ Երևանի ակտիվի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման և սոցիալական ոլորտում Կառավարության կողմից իրականացվող
Նոր մանրամասներ՝ ԱԱԾ առաջին տեղակալի պաշտոնանկության պատճառների մասին. 168.am
Հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` առանց որևէ պաշտոնական հիմնավորման, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: 168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ կալանավորվել են: Դեռևս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ
Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության
Հայ Ազգային Կոնգրես. «Կատարվածն այլ բան չէ, քան իշխանական էժանագին սադրանք»
Փետրվարի 12-ին մարտի 1-ին նշանակված հանրահավաքի իրազեկում իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին խոչընդոտել է երիտասարդների մի խումբ։ Ակտիվիստների օրինական գործողությունները խոչընդոտողները, ինչպես պարզվել է երիտհանրապետականներն են եղել, ընդ որում՝ ապօրինի այդ գործողության մեջ ընդգրկել են Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամների։ Հենց ակտիվիստների կողմից հրավիրված ոստիկանությունը, սակայն, իրավազանցների ապօրինի գործողությունը կանխելու փոխարեն, նախ քիչ հեռու սպասել
Սամվել Հարությունյանը դատի է տվել Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին. 1in.am
1in.am. Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին բողոք է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին իր հասցեագրած դիմումի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրած դիմումի նկատմամբ դրսևորված անգործությունը վերացնելու պահանջով: Դրանում,
Անակնկալ՝ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով: Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոնը տարեցտարի ավելի ու ավելի է արժևորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության: Եվ քանի որ գեղեցիկ
A1plus.am. Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ՀՀԿ երիտասարդների վրա
A1plus.am. Անդրադառնալով փետրվարի 12-ի դեպքերին ՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ՀՀԿ երիտասարդների վրա։ «Կարծում եմ, որ ոչ պակաս նման միջադեպերի կիզակենտրոններում հայտնվում են նաեւ ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչները։ Եթե հարցը ավելի կենտրոնացնենք, եւ կապված լինի ՀԱԿ եւ Հանրապետական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ապա ես կարծում եմ, որ բացասականը կամ կոնկրետ վիրավորանքը, մի խոսքով
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ոչ աշխատավարձերի կուտակային վճարների պահումներ է իրականացրել, ոչ էլ աշխատավարձեր է բարձրացրել
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այն ձեռնարկություններից է, որոնք պահումներ չեն արել աշխատավարձերից, եւ ինչպե՞ս են պատրաստվում վարվել հետագայում, երբ առկա է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը, ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը հետեւյալն ասաց. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սպասում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով վերջնական որոշման կայացմանը, որից հետո
Ուկրաինական Մայդանում կանգնելու համար՝ օրական 40 դոլա՞ր
Հայ տղամարդը հրաժարվել է առաջարկից Ուկրաինայի մաս կազմող Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքից օրերս Հայաստան եկած, ծագումով նոյեմբերյանցի մի տղամարդու վկայությամբ՝ Կիեւի Մայդանում անցկացվող հանրահավաքին մասնակցելու համար իրեն առաջարկել են օրական 40 դոլար, սակայն ինքը հրաժարվել է: Նրա խոսքով՝ Մայդանում մեծ մասնակցություն ապահովելու համար օրական 1 միլիոն դոլար է ծախսվել: Տղամարդը մոտ 20 տարի առաջ է տեղափոխվել


















































