Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. (Տեսանյութ)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 1984թ. ծնված Դավիթ Վարդանյանի դատավարությունը: Կալանքի տակ գտնվող Դ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից. Azatutyun.am

«Ազատություն». Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք մեքենավարներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային: «Ազատության» հետ զրույցում աշխատանքից ազատվածներից Անդրանիկ Գևորգյանը փոխանցեց, որ իրենց աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու: «15 տարի աշխատում ենք մետրոպոլիտենում, որևէ

Նպատակը բարեկարգ ու արդյունավետ կառավարվող հիվանդանոցներ ունենալն է

Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։ Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»: Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և

Պատժի ու պատասխանատվության համակցությունը և տուժողի դիրքորոշումը. Pastinfo.am

Pastinfo.am. 74- ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Սերյոժա Դավթյանը «Էրեբունի» թաղապետարանի դիմաց հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով ` գնացել են «Վարդավառի» զբոսայգի: Բայց օղի խմելուց հետո նրանց մեջ վեճ է ծագել: Ս. Դավթյանը դանակով հարվածել է Արսենին: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի

«Առավոտը» հաղթեց դատական երեք ատյաններում

Մոսկվաբնակ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել ճանաչված երգահան Հասմիկ Մանասերյանին եւ նրա որդուն՝ Աշոտ Հովնանյանին՝  «Առավոտ» օրաթերթի առաջին էջում հերքել Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված  վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող «փաստացի» տվյալները  եւ որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 մլն դրամ՝ վիրավորանքի եւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ 500.000 դրամ՝ հասցրած զրպարտանքի

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք

Մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ձևավորվել է գեղարվեստական լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ: Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին: Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

Գուցե ՊԵԿ-ը պատասխա՞ն չունի

ՊԵԿ-ը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Փետրվարի 6-ին Aravot.am–ը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) լրատվական ծառայությանը էլեկտրոնային հասցեով գրավոր հարցեր է ուղարկել: Ամեն օր, ՊԵԿ-ից, մեր հարցին, թե ե՞րբ կպատասխանեք, ասում են` ընթացքի մեջ է: Երեկ օրենքով սահմանված ժամկետը լրացավ, որ ՊԵԿ-ը պետք է պատասխաներ Aravot.am-ի հարցերին, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: ՊԵԿ-ը  խախտեց  «Տեղեկատվության ազատության

Անհայտ անձը հարձակվել է ակտիվիստի վրա

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն այսօր դատաբժշկական փորձաքննություն է անցել` նախօրեին անհայտ անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքով: Կարենի պատմելով, հարձակումը տեղի է ունեցել գիշերը ` 1:30-ի սահմաններում, ընկերոջ հետ pub-ից տուն վերադառնալու ժամանակ. «Մաշտոց-Պուշկին խաչմերուկում էր, չեմ էլ հասցրել տեսնել հարվածողին, հետեւիցս մոտեցավ եւ դեմքիս հարվածեց ու արագ փախավ: Մոտ 30 տարեկան, միջին կազմվածքի, սեւ հագուստով

Ոչխարաբույծ. «Էդպես էլ պարսիկի երես չտեսանք» (Տեսանյութ)

Օրերս Շիրակի մարզի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում քննարկում էին կազմակերպել «Ոլորտների վերլուծություն և շուկայի ուսումնասիրություն» թեմայով `ձեռնարկատիրական երիտասարդության համար : Երիտասարդ մասնակիցներից մեկը` Բասեն գյուղի 34-ամյա ոչխարաբույծ Գուրգեն Պետրոսյանը, դժգոհում էր, որ կառավարությունը իրենց ոչնչով չի օգնում ոչխարները իրացնելու, արտահանելու: Արդյունքում ստացվում է այն, որ ոչխարաբույծը պարտքերի մեջ է հայտնվում, քանի որ

Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է

Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես, Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչությունում Նախագահին ներկայացրել են կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգն ու դրա առավելությունները: Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող

Սերգեյ Միքայելյանը կրկին 46-րդն է

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի եւ բիաթլոնի «Լաուրա» համալիրում տղամարդիկ պայքարեցին 15 կմ դասական ոճով մրցաձեւում: Հայաստանից հայտավորված էին երկու դահուկորդներ` Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Սակայն վերջինը մեկնարկի չելավ: Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Արթուրը հիվանդացել էր գրիպով եւ բժիշկները նրան թույլ չեն տվել

Պարույր Հայրիկյանը` ՀՀ իշխանություններին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի միություն է»

«Մաքսային միությունը անհեթեթություն է, 21-րդ դարի համար խելագարություն, երեք դիկտատորների մարմաջ, ցառանցանք»,-Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ Հայաստանը գնում է դեպի ստրկացում և որպես փաստ օրինակ բերում Մաքսային միության անդամակցումը: Վստահեցնելով, որ Մաքսային միությունը ապագա չունի, պարոն Հայրիկյանը նշում է. «Մերոնք` կառավարությունը, ծրագրեր է մշակում, Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տալիս… խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի

Պետական պաշտոնյայի հասցրած ապտակը կարող է նախադեպ դառնալ (Տեսանյութ)

Լրագրող Անի Գեւորգյանը հերքում է ոստիկանների տարածած տեղեկությունները, թե նախօրեին ՀՀԿ-ական երիտասարդների հետ ունեցած միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ աղջիկները հարբած են եղել ու հայհոյել են: «Անձամբ ես հայհոյանքներ չեմ լսել: Ես` որպես դեպքի վայրում գտնված լրագրող, նման բան չեմ տեսել, նման տեղեկություն չունեմ»,- ասաց Անի Գեւորգյանը: Նրա համոզմամբ, իրեն ապտակող ոստիկանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության

Ամերիկացիների մեծամասնությունը բացասական է վերաբերվում Ռուսաստանին և Պուտինին. «Գելափ». «Ամերիկայի Ձայն»

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Գելափ» ընկերության անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կողմից Ռուսաստանի նկատմամբ նման բացասական ընկալում չի գրանցվել արդեն մի քանի տարի: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի

9-րդ դասարանի աշակերտը դպրոց է գալիս «Մերսեդեսո՞վ»

Ինչպե՞ս է դպրոցական վարորդը սպրդել ճանապարհային ոստիկանների աչքից

Համալսարանական լիգայի ձևավորման գաղափարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինն է

Փետրվարի 13-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մասնակցեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի ձևավորում» խորագրով հրավիրված տեսակամուրջին: Մասնակիցների շարքում էին նաև Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջատար բուհերի, ինչպես նաև ՌԴ Սվերդլովյան շրջանի հյուպատոսարանների, ազգային և մշակութային միությունների ներկայացուցիչները: Տեսակամուրջի նախաձեռնողն էր ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը (Եկատերինբուրգ), որտեղից

«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ. «Մեդիալաբ»

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ վերլուծաբանների կողմից բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին՝ սկսած այն խնդրից, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կտեղադրվեն, վերջացրած նրանով, որ ԼՂ հարցը Ռուսաստանն իր ձեռքում որպես խաղաթուղթ կօգտագործի: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը միանգամայն հնարավոր է համարում այն սցենարը, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝

Նարինե Թուխիկյան. «Մենք աշխատավարձ բարձրացնենք, որ ուրիշը տանի՞»

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով, թե ինչպես  են լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրն իրենց մոտ, քանի որ թանգարանում աշխատողներից հինգ տոկոսի պահումները չեն արվել, գուցե աշխատավարձե՞ր են բարձրացվել, ասաց. «Պահումներ չենք արել, կսպասենք մինչեւ մարտի վերջ` այսինքն` ինչ որոշի Սահմանադրական դատարանը, որի հունվարի 24-ի որոշման համաձայն, տույժերի, տուգանքների չեն ենթարկվում

Մարտի մեկին ՀԱԿ-ը կհստակեցնի իր անելիքները

Մարտի մեկին Հայ Ազգային կոնգրեսը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ –ի հետագա քայլերը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Մենք մարտի մեկի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդը այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ

Դեսպանատան աշխատակիցը` լրագրողին. «Դուք ինչո՞ւ եք տառապում ադրբեջանցիների փոխարեն»

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս: Նմանատիպ հարցերը տիկին Ստեպանովան անընդհատ «ցրում էր», պատճառաբանելով, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, նման հարցերը դեսպանը կարող է պատասխանել. «Քաղաքական հարցեր մի տվեք: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ

412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.1 դրամ: NASDAQ OMX Armenia  

«Սիվիլիթաս» հիմնադրամը աշխատավարձերից 5 տոկոս պահումը չի արել

Հայտնի է գործատուների ցանկ, որոնք չեն հետեւել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանոններին ու պահումներ չեն արել իրենց աշխատողների աշխատավարձերից: Դրանցից մեկն էլ`«Սիվիլիթաս» հիմնադրամն է, որտեղից Էլլա Հայրապետյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է կարգավորվել այդ հարցն իրենց մոտ, միայն հետեւյալն ասաց. «Այդ հինգ տոկոս պահումները մեզ մոտ չենք արել, ես միայն սա կարող եմ ասել:

Ամերիկացի համանախագահի առաջարկը քննարկվում է Թվիթերում. «Ազատություն» ռադիոկայան

Ջեյմս Ուորլիքը մատնանշում է բանակցություններ սկսող կիպրոսցի հույների և թուրքերի օրինակը՝ հարցնելով․ – «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»: Թվիթերյան գրառումներով այս վերջին օրերին երկխոսություն է ծավալվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի, ավելի կոնկրետ՝ բանակցային գործընթացի ու ձևաչափի շուրջ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում նշելով, որ կիպրոսցի հույներն ու

ԵՊՀ-ն հավելավճար է տվել աշխատողներին` փոխհատուցելով 5 տոկոսի պահումը

Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց, քանի որ բուհը հինգ տոկոսի պահումը չի արել աշխատողներից, այդ դեպքում ինչպես են կարգավորել պարտադիր կուտակային կենսաթոշակային հարցն իրենց մոտ. «Մենք գումարը հաշվարկել ենք, բայց չենք վճարել այդ ֆոնդերին: Սպասում ենք մինչեւ Սահմանադրական դատարանի մարտի որոշումը: Պահումներն արվել են, բայց դեռ չենք ուղարկել եւ

Ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների (Տեսանյութ)

Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն տարի 3 կնոջից 1-ը ենթարկվում է բռնության: Այս թիվը կազմում է 1 միլիարդ: Աշխարհի տարբեր երկրներում  կանայք փետրվարի 14-ին ոտքի են կանգնում և պարում: Նման միջոցառումների շարք տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ: Այս տարի բացառություն չկազմեց նաև Հայաստանը: Կազմակերպիչներից մեկի՝ Լիդա Մինասյանի խոսքերով՝ սա ամենահաջողված ակցիաներից մեկն է աշխարհում,

Ակտիվիստները իրենց ձեւերով կիմաստազրկեն աաքուլիկների գործունեությունը (Տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանն այսօր Նաիրի կինոթատրոնի մոտից ու Մաշտոցի պողոտայով իրազեկեց մարտի 1-ի հանրահավաքի մասին: «Ընդմիջման ժամ է, ու իմ բոլոր ընկերներին խնդրում եմ ինձ հետ լինել՝ ոչ թե ի պաշտպանություն այս կամ այն քաղաքական ուժի, այլ՝ ի հակադրություն միլիցեքի հաբռգած լկտիությանը: «Գռաժդանսկի» միլիցեքին ևս հրավիրում եմ նայելու ու համոզվելու, թե ով է որոշում

Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը կոլեգիայի անդամներին տեղեկացրեց, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացած Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՍՆՀ-ն որպես Տարածքային զարգացման հիմնադրամ վերակազմակերպելու գործընթացն սկսելու

Վրէժ Զատիկեան. «Իրենք ինձ պարզ ասում են` ռադդ քաշի Հայաստանից» (Տեսանյութ)

«Ոստիկաններին օգտագործելով`ճնշում են ազատ, անկախ Հայաստանի համար պայքարող մարդկանց: Իրենք ինձ պարզ ասում են` ռադդ քաշի Հայաստանից»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրէժ Զատիկեանը` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին: Նա մանրամասներ ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ այցի կապակցությամբ բողոքի ակցիային մասնակցելու առիթով իրեն բերման և ծեծի ենթարկելու մասին: Վրէժ Զատիկեանը պատմեց, թե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031