Օրվա լրահոսը

«ՀԱՅԿՈՈՊԻՆ» ՎՌԱԶ ՓՈՂ Է ՊԵՏՔ

Ռաֆայել Բագոյանի վերջնագիրը շուկաների կոլեկտիվներին «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանը օգոստոսի 4-ի իր գրություններով թիվ 1 (Ծածկած) եւ թիվ 2 (ԳՈՒՄ-ի) շուկաների կոլեկտիվներին բավականին արտառոց առաջարկություն է արել, որն ավելի շատ վերջնագիր է հիշեցնում։ Նշված շուկաները սեփականաշնորհելու որոշման, նաեւ՝ այդ նպատակով նախատեսված աճուրդի ձախողման փաստին մեր թերթն արդեն տեղեկացրել է։ Աճուրդի ձախողումից (մեկնարկային գինը, որոշ գնահատումներով,

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՔ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

«Նախկինների համեմատ» լուրի («Առավոտ» 5 օգոստոսի, էջ 2) կապակցությամբ երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը եւ հայտնեց, որ ԱԺ նախագահի տեղակալներից յուրաքանչյուրն ունի 1-ական խորհրդական, օգնական եւ գործավարուհի, եւ ոչ թե 6-ական խորհրդականներ ու օգնականներ, ինչպես մեր թղթակցին հայտնել էր ներկայանալ չկամեցած մի խորհրդավոր պատգամավոր։ «Այդպես եղել է նախկինում, այդպես է նաեւ այժմ»,- ասաց

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-1

ՀՀՇ-ամերձ շրջանակներից ստացած տեղեկության համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրանց զրույցի հիմնական նյութը Վանո Սիրադեղյանին առնչվող հանգամանքներն են եղել։ Նման լուրերը, որպես կանոն, պաշտոնապես չեն հաստատվում։ Եվ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ այդ հանդիպման մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ, որը չհամաձայնեց իր անունը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան արդէն հրաժարական էր տուել, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին եւ յուրեանց հարիւրօրեայ խրախճանքն էին անում Անգօլայում ծագած մի ժանտախտի պահին, եւ չնայեած բօլօրին էր յայտնի, որ հարիւր օրուա ընթացքում ոեւէ ծառ բէրք չի տալիս, բայց եւ բօլօրն էին ապշայար, որ որօշ արհէստաւարժների ծառերն

ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա գարնանը Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի թեմի առաջնորդական ընտրություններում իր թեկնածությունը չներկայացրեց Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, որը 20 տարի շարունակ թեմի առաջնորդն է եղել։ Մեկը մյուսին հաջորդեցին հակասական մեկնաբանություններ, որոնք մի դեպքում պարզապես ենթադրություններ էին, մեկ այլ դեպքում այդպես կարծելու իրական հիմքեր ունեին։ Մեսրոպ սրբազանն ինքը նպատակահարմար գտավ եղելությունը չներկայացնել

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեղ են գտել ոճական, սրբագրական եւ այլ բնույթի սխալներ, որոնց մասին կփորձեմ դիտողություններ ներկայացնել եւ որոնք իմ կարծիքով կօգնեն Սահմանադրության հետագա կատարելագործմանը։ Ուսումնասիրված է Սահմանադրության 3-րդ գլխի միայն մի մասը։ Հոդված 6. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը»։ Կարծում եմ «գերակայությունը» այստեղ տեղին չէ գործածված։ «Գերակայություն» նշանակում է՝ բարձրություն, գերազանցություն։ Ստացվում

Մինչդեռ նախագահը դեռ չի կողմնորոշվել

Սեպտեմբերի 7-8-ը Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին, որտեղ քննարկվելու են Եվրոպա-Կովկաս-Ասիա ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին առնչվող խնդիրներ, Հայաստանն անպայման կմասնակցի։ Այսպես հավաստիացրեց նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, հիշեցնելով մեր իշխանությունների բազմակի հայտարարությունները, թե ակտիվորեն մասնակցելու են տարածաշրջանային ծրագրերի, այդ թվում եւ ՏՐԱՍԵԿԱ-ի քննարկումներին։ «Մասնակցության մակարդակը կորոշվի առաջիկայում»,- նաեւ հայտնեց Հասմիկ Պետրոսյանն ի պատասխան մեր հարցի, թե

Նախագահի խորհրդականը խորհուրդ է տալիս Բաքու չգնալ

«Հա՞րկ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունի Հեյդար Ալիեւի հրավերը»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհու այս հարցին նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը ճեպազրույցում պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ նա պետք է զգուշանա։ Վերջապես, Ադրբեջանն անակնկալներով հարուստ երկիր է։ Եթե նախագահին այս հարցում փոխարինող չգտնվի (իսկ ես վստահ եմ, որ կգտնվի), ապա հարցին այլ տեսանկյունից կարելի է

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

«Ես չեմ կարծում, որ պատճառը նրանց ՀՀՇ- ական լինելն է»,- արձագանքեց նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանն «Առավոտի» թղթակցի թվարկմանը, թե քանի ՀՀՇ անդամ է վերջին շրջանում դուրս մղվել տեղական մարմիններից։ «Եթե նրանք խախտումներ են կատարել՝ բնականաբար, պիտի ստուգվի նրանց աշխատանքը։ Եվ եթե այդ խախտումները հաստատվեն՝ նրանք պիտի դուրս մղվեն աշխատանքից։ Խախտումների

«Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ»

Ըստ ամենայնի, Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ճեպազրույցով փորձ էր արել ցրել նախորդ օրը տեղի ունեցածի տպավորությունը։ Լրագրողներին պաշտոնապես հրավիրել էին նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, բայց 5 րոպե հետո դուրս էին արել, պատճառաբանելով, թե ներքին հարցեր են քննարկելու (խոսքը հանձնաժողովի գործունեության եռամսյա ծրագրի եւ կանոնադրության մասին է)։ Այս միջադեպը «Լրաբերի» մեկնաբանին լիովին արդարացված

Спинным мозгом чувствую… ՀԱՅՐԻԿՅԱՆ

Երեկ Աիմավան-98-ում (այսինքն՝ Երեւանում) տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչ, մարդու իրավունքների անխոնջ պաշտպան, ականավոր այլախոհ, ԻՄ կուսակցության (եւ ընդհանրապես) նախագահ Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։ Հայ քաղաքական մտքի ռահվիրան, որն իր օլիմպիական բարձունքից բարեհաճել է դատի տալ ողորմելի ու ճղճիմ «Առավոտ» թերթուկին, անդրադարձավ հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակին, ընդգծեց, թե իր ծրագրերից որն է իրականացրել

«ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է»

«Ռուսաստան-Բելառուս- Հայաստան ժողովրդական նախաձեռնություն» կազմակերպության գրասենյակում քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի երեկվա ասուլիսը իրականում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 31-ի «Ադբաշյան + 4» հրապարակման քննարկումն էր։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ օդանավի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, գործող ԻԼ-86 օդանավի հրամանատար Ռաֆիկ Մելքոնյանը եւ շտուրման Գարիկ Մկրտչյանը։ Օդանավերից «քյաշ» փող էին վերցնում Պրն Ադբաշյանը հաստատեց, որ իրոք, 1991-ին

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ

ԱԺ մի պատգամավոր, որը չցանկացավ ներկայանալ, հետաքրքիր հաշվարկ է արել. Բաբկեն Արարքցյանն ուներ ընդամենը երկու խորհրդական, իսկ Խոսրով Հարությունյանի խորհրդականներն ու օգնականները թվով 8-ն են։ Եթե 1-ական խորհրդական ունեին Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը, ապա Յուրի Բախշյանն ու Ալբերտ Բազեյանը օգտվում են 6-ական խորհրդականների եւ օգնականների ծառայություններից։ ԱԺ նախագահի աշխատակազմի ամսական աշխատավարձը կազմում է 290

ԵՍ ՉԵՄ ՄԵՌՆԻ ԵՎ ՉԵՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԻ

«Սա պարզապես խուլիգանություն է։ Չի կարելի մարդկանց մասին այսպիսի բաներ գրել։ Ես չեմ մեռնի, ինձ ոչ մի բան չի լինի, բայց հետաքրքիր կլիներ իմանալ, թե որն է այն մեղադրանքը, որով Արմեն Եղիազարյանին պիտի դատեն»,- ասաց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը, արձագանքելով մեր այն հրապարակմանը, թե ըստ բարձրաստիճանների հավաստիացումների, ինքն էլ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ 20-րդ դարավէրջին տարածում գտաւ «Միացում» կարգախօսը, հայոց աշխարհում ամէն ինչ սկսեց միանալ իրար։ Այսպէս՝ իրար միացան Առեւտրի եւ Զբօսաշրջիկութեան նախարարութիւնները, քանզի բօլօրին էր յայտնի, որ զբօսաշրջիկութեան բուն նպատակը առեւտուրն է։ Միացան նաեւ «Երկրապահ» եւ Յանրապէտական կուսակցութիւնները։ Իսկ երբ միացան ՍԻՄ-ն ու Ազգային Պէտութիւնը՝ երկրում տէղի ունեցաւ յէղաշրջում։ Բայց,

Հեղաշրջում կանեն էգ վագրերը

«Առավոտ» օրաթերթի խմբագրությանը Ս/թ հուլիսի 29-ի թիվ 143-ի խմբագրականում եզրահանգում է արված, որ համաշխարհային պատմության մեջ կանայք երբեք հեղաշրջում չեն անում, քանի որ նրանք պահպանողական են։ Ռեպլիկի կարգով պետք է ասեմ, որ երիցս ճիշտ էր (գոնե այս հարցում) նախկին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ ոչ ոք Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժե։ Ինձ այսօր թույլ եմ

Կուսակցություններ, որ միշտ մեզ հետ են

Քաղաքագիտության մեջ կա «սոցիալիզացիա» հասկացությունը, որն արտացոլում է մարդկանց քաղաքականության մեջ ներգրավելու գործընթացը։ Իսկ քաղաքականության մեջ ներգրավելու ամենակարճ ճանապարհը որեւէ կուսակցության անդամագրվելն է։ Սակայն ո՞ր կուսակցությունն ընտրել։ Իհարկե, կարելի է, առանց երկար մտածելու դառնալ դաշնակցական։ Շատ հաճելի կուսակցություն է եւ, ամենակարեւորը. ինչպիսի՜ հմտությամբ են նրանք լուծում սերնդափոխության հարցը։ Կա կարծիք, որ կուսակցական չեն ծնվում, այդ

ՀՈՒԼԻՍՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ

Հուլիսի եւ նախորդ ամսվա ընդհանրությունն այն էր, որ այս ամիս եւս կատարվեց մեկ լուրջ իրադարձություն (ի տարբերություն նախորդի, այս մեկը չավարտվեց կալանքով) եւ կազմվեց ամսվա իրադարձային ողնաշարը, իսկ մյուսները, պարզապես, լրացրին։ Հուլիսի իրադարձությունը կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի միգրացիայի անհաջող փորձն էր, ըստ հավաստի տվյալների, մեկ մլն դոլարով հանդերձ։ Ըստ երեւույթին, մեկ միլիոնն առայժմ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑՆՑԵՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ

1998-ի հուլիսի 29-ին քաղաքապետի որոշմամբ արգելվեց միդռնանի ավտոբուսների շահագործումը մայրաքաղաքում։ Որոշման ճիշտն ու սխալը չափազանց հարաբերական է, որովհետեւ մի կողմից մեզնից ոչ ոք իրեն չի զրկել այդ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից եւ գիտի, թե որքան անհարմար եւ վտանգավոր է այն։ Սակայն, մյուս կողմից, բազմաթիվ վարորդներ հսկայական ծախսերի եւ զրկանքների գնով ձեռք են բերել ե՛ւ ավտոբուսը, ե՛ւ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸԼԼԱԼՈՎ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՍԻՐԵՆՔ

Մի տարօրինակ գործընթացի ականատեսն ենք՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրություններում պաշտպանած, եւ ըստ այդմ՝ իշխանամետ քաղաքական ուժերը հերթով փորձում են ընդդիմադիր վերաորակավորվել։ Առաջիններից մեկը Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունն էր, որի գործադիր կոմիտեի փոխնախագահ Աղասի Արշակյանը կառավարության հրաժարականն անհրաժեշտ համարելով՝ չբացառեց, որ ներկա վիճակի պահպանվելու դեպքում իրենք նաեւ նախագահի հրաժարականը կպահանջեն։ Հաջորդը «Սահմանադրական իրավունք» միությունն է, որն իր

«ԵՐԲ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԽՈՍԵԼՈՒ 1 ՐՈՊԵԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵԻՆ»

Ռոբերտ Մավիսակալյանի «Հինգշաբթի» ծրագրի հյուրը հուլիսի 23-ին պիտի լիներ Վանո Սիրադեղյանը։ Սակայն Հայաստանի ազգային հեռուստաընկերության ղեկավարության միջամտությունից հետո պայմանավորվածությունը ոչ եւս է արվել՝ գրաքննության վերաբերյալ ասեկոսեների տեղիք տալով. «Չնայած Սիրադեղյանն ինձ ժամանակին եթերից հանելու առաջամարտիկն է եղել՝ մենք ավելի լայնախոհ ենք եւ նման սահմանափակումներ չենք դնում»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀԱՀ-ի ղեկավար Տիգրան Նաղդալյանը։

ԿՐԱԿԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵ՞Ն ԿՐԱԿԵԼ

Շաբաթ օրվա «Առավոտ»-ը հայտնել է, որ հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ժամը 2-ին ավտոմատային 3 կրակահերթ է արձակվել նախկին նախագահի առանձնատան ուղղությամբ։ ՆԳ եւ ԱԱ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին. «Նախնական ստուգումներով՝ ահազանգն անհիմն է։ Նախկին նախագահի թիկնազորի պետի կանչով անհապաղ դեպքի վայր մեկնած ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները չեն հայտնաբերել որեւէ հետք

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Սա Արշակ Սադոյանի դիմանկարի փորձ չէ։ Պարզապես վերնագիրն այսպես միանշանակ ստացվեց, քանզի քաղաքական նոր թատերաշրջանի բեմ ենք ոտք դնում մի իրավիճակում, երբ Հայրիկյանը, Դավիթ Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արամ Սարգսյանը միանգամայն հասկանալի ու հարգելի պատճառներով բացակայելու են միտինգներից։ Իսկ կոմունիստների ժամանակը ոնց որ դեռ չի եկել։ Առավել եւս չի եկել Խաչիկ Ստամբոլցյանի ժամանակը։ Անցել է

ՄԵԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Կամ Լուիզ Սիմոնն իր գումարները միայն Լորիսին է վստահում Լորիս Ճգնավորյանի՝ նեղացած ու վրդովված հեռանալու օրից սկսած խոսակցություններ արդեն պտտվում էին, թե նա ամեն ջանք կգործադրի իր «պոստին» վերադառնալու համար կամ այնպես կանի, որ իրեն հետ կանչեն։ Մանավանդ, որ նա իր հեռանալուց հետո ՀՖՆ-ից որոշ պետքական փաստաթղթեր եւ իրեր չմոռացավ տանել, փոխարենը թողեց «իր մարդկանցից»

100-րդի երկար սպասումով

Միացյալ հայկական հիմնադրամի 100-րդ ինքնաթիռի վայրէջքն իսկապես իրադարձություն էր լինելու։ Ու հավանաբար այդ հանգամանքը գիտակցում էր նաեւ ինքը՝ ինքնաթիռը, որ իրեն այդքան սպասեցնել տվեց։ Երբ լրագրողներս ժամը 18-ի սահմաններում հասանք «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզվեց, որ ինքնաթիռը 45 րոպե ուշացումով էր վայրէջք կատարելու։ Չէի ասի, թե այդ մեկ ժամն աննկատ անցավ, բայց դե ինչպես ասում են ամեն

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Պարույր Հայրիկյանը մեկ տարի առաջ վերադառնալով ԱՄՆ-ից հայտարարեց, որ ինքը 30 ձեռնարկություններում մանր բաժնետեր է եւ բողոքեց, որ իշխանությունները չեն աջակցում փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը, չէր կարող ենթադրել, որ մեկ տարի հետո հնարավորություն կունենա իշխանությունների աջակցությամբ ճզմելու ավելի մեծ սեփականատերերին։ Ընդամենը 60 հազար դոլարով Պարույր Հայրիկյանը հնարավորություն ստացավ տիրանալու մի ձեռնարկության, որի իրական արժեքը

«ՇԱՄԻՐԱՄԸ»՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Նախորդ օրն «Առավոտի» հյուրասրահում էր «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանը, որի հետ զրույցը սկսվեց նրա ղեկավարած կազմակերպության ներկայիս վիճակի մասին հարցադրումով։ Տիկին Մաթեւոսյանն ասաց, որ «Շամիրամը» հետեւում է իշխանության քայլերին, որը ժամանակ առ ժամանակ վերելքներ է ապրում, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ ծանր անկումներ ունենում։ Հիմա, ըստ էության, «Շամիրամը» գտնվում է կողմնորոշման փուլում, ու ամեն

ՀԱՎԱՔ

«Առավոտի» հուլիսի 30-ի համարում տպագրված երկու հոդվածները («Խելքի աշեցեք» եւ «Օրենքը՝ քարեդարյան մտածողության եւ մարտնչող ստրկամտության օտարման հենարան») պատճառ դարձան, որ Աջափնյակի կրպակներից «հավաքվեն» բոլոր «Առավոտները»։ Այս մասին մեզ հեռախոսազանգերով տեղեկացրին նույն համայնքի բնակիչները։ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԳՆ-ՈՒՄ Արդյոք կրթության եւ գիտության նախարարությունում անցկացվող ստուգումների մասին պտտվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը. այս հարցով դիմեցինք նախարարություն։ Մեզ հայտնեցին,

ԿՐԱԿՈՑՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Երեկ գիշերը, ժամը 2-ի կողմերը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ժամանակավորապես հատկացված առանձնատան ուղղությամբ մոտ տարածությունից արձակվել է 3 ավտոմատային կրակահերթ։ Մի քանի րոպե անց դեպքի վայրը հասած ոստիկանությանը եւ Տեր-Պետրոսյանի թիկնապահներին չհաջողվեց հայտնաբերել կրակողներին։ ՓԱՍՏԱՐԿՎՈՂ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, նախագահ Քոչարյանը դատախազ Հենրիկ Խաչատրյանին Վահան Հարությունյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի գործերի կապակցությամբ հանձնարարություն է

«Օրենքը բոլորի համար հավասար է»

Ասել է նախագահը եւ խոստացել, երբ ինքն ընտրվի, կիրագործվի այդ պատգամը։ Հանրապետության քաղաքներում անվտանգ երթեւեկության ապահովումը կապված է մի շարք պրոբլեմների լուծման հետ։ Նշենք, որ մեր քաղաքներում ցածր է փողոցների երթեւեկության թողունակությունը տրանսպորտային միջոցների կողմից, հատկապես աղետի գոտում։ Փողոցների մեծ մասի մի կողմը ունի երթեւեկության մեկ կամ երկու գոտի, երեք եւ ավելի գոտիներ ունեցող փողոցների

Լրահոս